ԵՐԿԻՐ (COUNTRY) |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն |
ՔԱՂԱՔ (CITY) |
Շուշի |
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ (NAME OF THE PRINTING HOUSE) |
Միրզաջան Մահտեսի Հակոբյանցի | ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ (PREVIOUS NAMES) |
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ (FOUNDER PUBLISHER) |
Միրզաջան Մահտեսի Հակոբյանց |
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ (YEARS OF ACTIVITY) |
1879-1905թթ. |
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ (PRINTED BOOKS) |
54 (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ) |
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ (HISTORY OF THE PRINTING HOUSE) |
Այս տպարանի երախայրիքը Դրեպեր Ջոն Վիլիամի «Պատմութիւն մտաւոր զարգացման Եւրոպիոյ» գրքի առաջին հատորն է Ս. Էջմիածնի միաբան Արիստակես Վ. Սեդրակյանի թարգմանությամբ։ Ղարաբաղի տպագրության պատմության գիտակ Պետրոս Զաքարյանը իր հուշերում նշում է, որ Բաքվից աքսորից վերադառնում է Մահտեսի Հակոբյանը, որը իր տանը կից հատուկ շենքում հիմնադրում է տպարան, որտեղ աշխատում էին իր որդիները։ Նոր տպարանը հիմնադրման օրից բարգավաճում է։ Այստեղ գրական մկրտություն է ստանում պատմաբան և գրող Լեոն, ով միաժամանակ տպարանի սրբագրիչն էր։ Մյուս նշանավոր աշխատակիցներից էին Աբել Ապրեսյանը, Տիգրան Նազարյանը, Ն. Տեր-Ավետիքյանը։Այս տպարանում առաջին անգամ տպագրվում է Րաֆֆու «Խենթը»։ Տպագրվող գրքերի մի մասը թարգմանական էր՝ռուսերենից, պարսկերենից։«Ազգագրական հանդեսը» /Ե. Լալայան, 1896/ նույնպես լույս է տեսնում այս տպարանում։ Տպարանը գործում է մինչև 1905թ. Շուշու մեծ հրդեհը։Հետագայում այն վերանորոգվել և Թիֆլիսում վերագործարկվել է «Մամուլ» անվամբ։ |
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ (COPYRIGHT) |
Հայաստանի Ազգային գրադարան |