ԵՐԿԻՐ (COUNTRY) |
Հայաստան |
ՔԱՂԱՔ (CITY) |
Վաղարշապատ |
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ (NAME OF THE PRINTING HOUSE) |
Ս.Գրիգոր Լուսավորչի (Ս.Էջմիածնի, Մայր Աթոռ, Կաթուղիկե, Արարատյան Մայր-աթոռի Ս.Էջմիածմի ) | ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ (PREVIOUS NAMES) |
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ (FOUNDER PUBLISHER) |
Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոս |
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ (YEARS OF ACTIVITY) |
1771-1794թթ. |
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ (PRINTED BOOKS) |
329 (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ) |
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ (HISTORY OF THE PRINTING HOUSE) |
Հայերեն առաջին տպագիր գրքից 259 տարի անց միայն հայոց պատմական հայրենիքի տարածքում հիմնվում է առաջին տպարանը։ Համեմատաբար խաղաղ ու նպաստավոր պայմաններից օգտվելով՝ Սիմեոն Ա կաթողիկոսը ձեռնարկում է տպարան բացել։ Կաթողիկոսը տեղեկանում է Նիդերլանդներում ապրող նորջուղայեցի վաճառական Առաքել Պողոսյանի /Արաքիել դի Պաուլո/՝ գերմանացի հայտնի փորագրիչ Յոհան Միխայել Ֆլայշմանին հայերեն տառեր պատվիրելու մասին՝ Ամստերդամում հայկական տպագրությունը վերսկսելու նպատակով, սակայն գործը տեղի հայրենակիցներին ուղղված կոչ-հայտարարագիր տպագրելուց առաջ չի անցնում։ Սիմեոն կաթողիկոսը մի քանի անգամ դիմում է Զմյուռնիայի առաջնորդ Ղուկաս Կարնեցուն Պողոսից կամ տեղի տպարանատերերից տառեր ձեռք բերելու խնդրանքով, սակայն հաջողության չհասնելով՝ տեղացի հավատարիմ ու նվիրված գործակիցների՝ Մկրտիչ Շոռոթեցու և փորագրիչ Հարությունի հետ պատրաստում է նոր տեսակի տառակաղապարներ ու ձուլում տառեր։ Տպարանի բացմանը օժանդակելու խնդրանքով կաթողիկոսը դիմում է մադրասաբնակ մեծահարուստ ջուղայեցի վաճառական Գրիգոր Չաքիկենցին /Միքայելյան/, և նրա առատաձեռնության արդյունքում 1771թ. բացվում է «Սրբոյն Գրիգորի Լուսաւորչի» տպարանը և հրատարակվում է Սաղմոսարանը։ Շենքի ճակատին գրվում է հիմնադրման մասին արձանագրություն-հիշատակարանը։ Կաթողիկոսը հրավիրում է ֆրանսիացի երկու վարպետի՝ դարձյալ Չաքիկենցի հովանավորությամբ թղթի գործարան ստեղծելու մտադրությամբ։ Կաթողիկոսի համառության ու հետևողականության շնորհիվ 1776թ. գործարանը տալիս է իր առաջին արտադրանքը. Յուրաքանչյուր թղթի վրա ջրանշան կար՝ ՍԿ/Սիմեոն կաթողիկոս/ կամ ԳՄ/Գրիգոր Միքայելյան/։ Սիմեոն կաթողիկոսի մահից հետո էլ /1780թ./ տպարանը շարունակում է գործել Ղուկաս Ա Կարնեցու օրոք։ Բարենորոգվում է կահավորանքը, գրքերն առավել վարպետությամբ ու արվեստով են հրատարակվում։ Հիշատակարանները փաստում են փորագրիչ վարպետ Հարությունի /նա բազմաթիվ թռչնազարդեր, լուսանցազարդեր ու գլխազարդեր է պատրաստել/, Թադեոս վարդապետի, տիրացու Խաչատուրի, գրաշարներ տիրացու Մաղաքիայի, Աղեքսանդր սարկավագի, գրաձույլ և մրազարկ Գևորգի բոլորանվեր գործունեությունը։ |
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ (COPYRIGHT) |
Հայաստանի Ազգային գրադարան |