ԵՐԿԻՐ (COUNTRY) |
Նիդերլանդներ |
ՔԱՂԱՔ (CITY) |
Ամստերդամ |
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ (NAME OF THE PRINTING HOUSE) |
Մատթէոս Ծարեցի |
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ (PREVIOUS NAMES) |
|
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ (FOUNDER PUBLISHER) |
Մատթէոս Ծարեցի |
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ (YEARS OF ACTIVITY) |
1660 |
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ (PRINTED BOOKS) |
1 (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ) |
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ (HISTORY OF THE PRINTING HOUSE) |
«Մատթէոս Ծարեցի»
տպարանը հիմնադրվել է 1660թ. Ամստերդամում` Մատթէոս Ծարեցու կողմից:
Նա, Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսի հանձնարարությամբ, 1656թ. Էջմիածնից ուղևորվում է Արևմտյան
Եվրոպա` գաղութահայության նյութական օժանդակությամբ այնտեղ հայկական մի տպարան հիմնելու`
հայերեն «Աստվածաշունչը» և այլ գրքեր տպելու համար: 1658թ. Ծարեցին hասնում է Ամստերդամ
և տեղի հայ գաղութի օժանդակությամբ ձեռնամուխ լինում տպարանի ստեղծմանը
1660թ.:
Նրա պատվերով տպարանի տառերը պատրաստել է
այն ժամանակ ամբողջ Եվրոպայում իրենց տպագրություններով հռչակ հանած տպագրիչ-հրատարակիչ
Էլզեվիր եղբայրների փորագրիչը` Խրիստոֆել վան Դեյկը: Սակայն Ծարեցուն վիճակված չէր
տեսնելու դժվարությամբ ստեղծած իր տպարանի պտուղները: 1661թ. նա վախճանվում է և նրա
սկսած գործը շարունակում են ուրիշները: Այս տպարանում
աշխատել ու գործել են անձնազոհ և խանդավառ մարդիկ, որոնց շարքում, որպես կենտրոնական
դեմք, հարկ է հիշել Ոսկան Երևանցուն:
Այս տպարանում տպագրված «Աստվածաշնչի» բարձրորակ տպագրությունը արժանացել է ֆրանսիական
Լյուդովիկոս XIV թագավորի հատուկ ուշադրությանն ու հավանությանը (1666): Այստեղ է տպագրվել
Մովսես Խորենացու «Հայոց պատմության» առաջին հրատարակությունը (1695), Առաքել Դավրիժեցու
«Պատմություն»ը (1669), Ղուկաս Վանանդեցու «Համատարած աշխարհացոյց»
քարտեզը (1695), եվրոպացի առաջին հայագետ Սկրոդերի
«Գանձ Արամեան լեզուի» ուսումնասիրությունը (1711) և մի շարք այլ ստեղծագործություններ:
|
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ (COPYRIGHT) |
Հայաստանի Ազգային գրադարան |