ԵՐԿԻՐ (COUNTRY) |
Լեհաստան |
ՔԱՂԱՔ (CITY) |
Լվով (Իլով) |
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ (NAME OF THE PRINTING HOUSE) |
Հովհաննես Քարմատանենց |
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ (PREVIOUS NAMES) |
|
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ (FOUNDER PUBLISHER) |
Հովհաննես Քարմատանենց |
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ (YEARS OF ACTIVITY) |
1616 |
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ (PRINTED BOOKS) |
3 (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ) |
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ (HISTORY OF THE PRINTING HOUSE) |
Հիմնադրվել է 1616թ. Լեհաստանի Իլով (Լվով) քաղաքում, Հովհաննես Քարմատանենցի կողմից: Այս տպարանը առաջին հայկական տպարանն էր Լեհաստանում, ինչպես ինքն է կոչել՝ առաջին «կազմատունը»: Տպարանատերը մեկ տարի տքնել է գրաշարների և այլ աշխատողների հետ` հայկական տպագրական տառեր ստեղծելու համար, սակայն հայտնի չէ, թե ինչ տեսակի ու բնույթի են եղել նրա տառատեսակները՝ նոր մայրերի վրա ձուլված, թե՞ բերված էին անցյալ դարում գոյություն ունեցող ձևերից: Ըստ Գարեգին Լևոնյանի՝ վերջինս ավելի հավանական է: Այս տպարանից հետո երկար տարիներ այլ հայկական տպարան Լեհաստանում գոյություն չի ունեցել: Միայն 160 տարի անց պառակտյալ Մխիթարյանները հիմնել են իրենցը, որը այնուհետև փոխադրել են Վիեննա: Այս տպարանում են տպագրվել «Սաղմոսարան» և «Բժշկարան» գրքերը: |
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ (COPYRIGHT) |
Հայաստանի Ազգային գրադարան |