ԵՐԿԻՐ (COUNTRY) |
Ռւսաստան |
ՔԱՂԱՔ (CITY) |
Աստրախան |
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ (NAME OF THE PRINTING HOUSE) |
Ֆոն Վեյսքհոպֆենի և Լիտկեի | ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ (PREVIOUS NAMES) |
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ (FOUNDER PUBLISHER) |
Յ. Ֆոն Վեյսքհոպֆեն և Կ.Շավերդով |
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ (YEARS OF ACTIVITY) |
1815-16թթ. |
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ (PRINTED BOOKS) |
1 (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ) |
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ (HISTORY OF THE PRINTING HOUSE) |
Նախաձեռնողները Աստրախանի կաթոլիկ համայնքի ներկայացուցիչներն էին՝ արական գիմնազիայի գերմաներենի և ֆրանսերենի ուսուցիչ Յոզեֆ Ֆոն Վեյսքհոպֆենը և հայ կաթոլիկների ղեկավար Կլեմենտ Շավերդովը։ Յոզեֆ Ֆոն Վեյսքհոպֆենը 1813թ. հրատարակում է <Восточные известия> շաբաթաթերթը` Կազանից հետո գավառական երկրորդ մամուլը Ռուսաստանում: Նա առաջարկեց զուգահեռ տպագրել նաև թերթի հայերեն տարբերակը: Հայկական առաքելական եկեղեցին հրաժարվեց կաթոլիկներին վաճառել թեմական հին տպարանը: Յ.Ֆ. Վ.-ին աջակցող հայերը տեղացի վարպետ Կ. Սերեբրյակյանին պատվիրեցին հայկական տառեր և 1815թ. Տպագրեցին <Российско-армянскийх букварь>-ը, իսկ 1816թ. նույն տպարանում<Восточные известия> շաբաթաթերթի հայերեն տարբերակը «Արևելյան ծանուցմունք»-ը` հայերեն առաջին լրագիրը Ռուսաստանում/27 համար/: 1816թ. Տպարանը դադարում է գործել Յ.Ֆ. Վ.-ի հանկարծահաս մահվան պատճառով: |
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ (COPYRIGHT) |
Հայաստանի Ազգային գրադարան |