ԵՐԿԻՐ (COUNTRY) |
Սիրիա |
ՔԱՂԱՔ (CITY) |
Հալեպ |
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ (NAME OF THE PRINTING HOUSE) |
Արաքս | ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ (PREVIOUS NAMES) |
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ (FOUNDER PUBLISHER) |
Բյուզանդ Հ. Թոփալյանի |
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ (YEARS OF ACTIVITY) |
1924 |
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ (PRINTED BOOKS) |
24 (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ) |
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ (HISTORY OF THE PRINTING HOUSE) |
Հիմնադրվել է 1924թ., Բյուզանդ Հ. Թոփալյանի կողմից, ՀԱլեպում: Նա եղել է «Սուրիական Մամուլ»ի գրաշարներից և Մարոնիներու տպարանից ապահոված փոքր բետալով, իր եղբոր՝ Համբարձումի հետ հիմնադրել է «Արաքս» տպարանը: Մի տարի անց՝ 1925-ին, այն փոխադրել է Հոգետուն՝ «Նայիրի» և «Ոսկետառ» տպարանների անկյունը կազմող տպարանը, ուր գործել է մինչև 1930թ.: Տպարանը լուծարելուց հետո, Բյուզանդ Հ. Թոփալյանը իր գործը և տպարանի կազմածները վաճառել է Ավետիս Տեր-Սահակյանին և վերջնականապես հաստատվել Փարիզում: Առևտրական հաստատությունների տպագրական ընթացիկ գործերի կողքին «Արաքս» տպարանում են տպագրվել տարեցույցներ, ամասթերթեր և գրքեր` հայերեն և հայա-տառ թուրքերեն լեզուներով: Թոփալյանն ինքն է վարել տպարանի գործերը–գրաշար, տպագրիչ և սրբագրող: Ունեցել է բետալ փոքր մամուլ և հայերեն ու ֆրանսերեն տառեր: Բյուզանդ Թոփալյանի անդրանիկ քերթողագիրքը «Այգահանդես» խորագրով լույս է տեսել «Արաքս» տպարանում, իր մեկնումից մի քանի ամիս առաջ: |
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ (COPYRIGHT) |
Հայաստանի Ազգային գրադարան |