ԵՐԿԻՐ (COUNTRY) |
Սիրիա |
ՔԱՂԱՔ (CITY) |
Հալեպ |
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ (NAME OF THE PRINTING HOUSE) |
Սեպաթ | ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ (PREVIOUS NAMES) |
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ (FOUNDER PUBLISHER) |
Ժոզեֆ Աճեմիի (Հովսեփ Աճեմյան) |
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ (YEARS OF ACTIVITY) |
|
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ (PRINTED BOOKS) |
(ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ) |
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ (HISTORY OF THE PRINTING HOUSE) |
Հիմնադրվել է Սիրիայի Հալեպ քաղաքում 1918-ին հալեպահայ Ժոզեֆ Աճեմիի (Հովսեփ Աճեմյան) կողմից, որի ծնողները Համաշխարհային առաջին պատերազմից առաջ Պարսկաս-տանից գաղթելով՝ հաստատվել էին Հալեպում: Ավետիս Տեր-Սահակյանից մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Ժոզեֆ Աճեմին իր տպարանի մեջ ունեցել է հայերեն տառեր և «Աժանս Ռեոթեր»-ը տպել է հայերեն լեզվով, իսկ Բենիամին Միլտոնյանը, նույն տպարանում` «Տարագիր» անունով փոքրածավալ առաջին օրաթերթը: Ժոզեֆ Աճեմին 1960-ին այս տպարանը թողել է իր Միշել եղբորը, իսկ վերջինս տպագրական գործը շարունակել է մինչև 1965թ., որից հետո կես դար գործունեություն ծավալած տպարանը փակվել է: Այս տպարանում է հրատարակվել Միհր Նաճարեանի «Էջ մը Տիգրանակերտի տարեգրութենէն» աշխատությունը (1919թ.): |
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ (COPYRIGHT) |
Հայաստանի Ազգային գրադարան |