ԵՐԿԻՐ | Եգիպտոս |
ՔԱՂԱՔ | Կահիրե |
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ | Վիմագրական մամուլ |
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ | |
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ | Տեր-Պետրոսյան Զաքարիա |
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ | 1832 |
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ | |
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ |
Տպարանը
հիմնադրել է Զաքարիա Տեր Պետրոսյանը 1832 թ·: Նա իր բարեկամ ակնցի մահտեսի Ալեքսան
Եղիազարյանի նյութական օժանդակությամբ «Վիմագրական Մամուլ» է գնել ու առաջին անգամ
Եգիպտոսում հրատարակել վիմատիպ մի հայտարարություն, որով ի ցույց
է դրել Ալեքսան և Հակոբ Եղիազարյան եղբայրների վաստակը Եգիպտոսում: Սակայն այս տպարանում
ուրիշ ոչինչ չի տպագրվել և ի վերջո տեղափոխվել է Երուսաղեմի Սրբոց Յակոբեանց հայոց վանք: Գրակ· «Սիոն» ամսագիր, Երուսաղեմ, 1933, թ. 11; «Էջմիածին» ամսագիր, ԿԳ·, 63-րդ տարի (Ա), էջ 84-87; Գարտաշյան Ա. Նյութեր Եգիպտոսի Հայոց պատմության համար, Բ. հատոր.- Վենետիկ, 1982.- էջ 49: |
|ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ | Հայաստանի ազգային գրադարան |