ԵՐԿԻՐ (COUNTRY) |
Թուրքիա |
ՔԱՂԱՔ (CITY) |
Կ.Պոլիս (Իսթանպօլ, Սթամպօլ, Սթամպօլտա) |
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ (NAME OF THE PRINTING HOUSE) |
Հարություն Պարոնյանի (Հարություն Պարոնյան և Հովսեփ Գավաֆյան) | ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ |
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ (FOUNDER PUBLISHER) |
Հարություն Պարոնյան |
<ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ (YEARS OF ACTIVITY) |
|
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ (PRINTED BOOKS) |
16 (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ) |
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ (HISTORY OF THE PRINTING HOUSE) |
Եղբայրը` Սուքիաս վրդ. Պարոնյանը Մարսելից մամուլ և մեծաքանակ թուղթ է ուղարկում Կ. Պոլիս: 1873թ. Հարություն Պարոնյանը ընկերանում է Հովսեփ Գավաֆյանի հետ, տպարանը կոչվում է «Յովսէփ Գավաֆեան և ընկ.»: 1873թ. տպարանում հրատարակում են Շիշմանեանի «Նոր քերականութիւն գաղղիարէն ըստ Բօատվէնի տեսական եւ գործնական...»; 1874թ. Գ. Պաղտասարեանի «Օրացոյց ժողովրդական»: Հարություն Պարոնյանը 1877թ. առանձնանում է և բացում նոր տպարան, որը գործում է ընդամենը մեկ տարի: 1877թ. տպագրում է Մ. Աղապալեանի «Առաջնորդ բնագիտութեան»; 1877-1878թթ. «Օրացոյց»: Տպագրել է նաև հայատառ թուրքերենով գրքեր: Այս տպարանում 1873-1877թթ. տպագրվել է 16 գիրք: |
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ (COPYRIGHT) |
Հայաստանի Ազգային գրադարան |