ԵՐԿԻՐ | Թուրքիա |
ՔԱՂԱՔ | Սեբաստիա (Սվազ) |
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ | Ա. Վարդանեան |
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ | |
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ | Վարդանյան Անդրանիկ |
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ | 1875 |
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ | (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ) |
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ |
Սեբաստիայում առաջին տպարանը հիմնադրվել է XIX դարի 70-ական թթ.: 1875 թ. վերջին Սեբաստիայի Կովտուն գյուղի բնակիչ Անդրանիկ Վարդանյանը, ով մինչ այդ Կ. Պոլսի «Հայրենիք» թերթի խմբագիրն էր, տպագրական սարք է բերում Սեբաստիա և հիմնադրում տպարան, որտեղ 1876 թ. մարտի 19-ից սկսում է հրատարակել «Սվազ» անունով թերթը, որն ուներ հայերեն և թուրքերեն բաժիններ և այդ ձևով լույս է ընծայվել 3 համար: 1876թ. ապրիլին թուրքական կառավարությունը «Սվազի» հայերեն բաժինը վերածում է հայատառ թուրքերենի: 1898թ. հայերենը ամբողջովին վտարվում է, «Սվազը» դառնում է թուրքական կառավարության թերթ: |
|ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ | Հայաստանի ազգային գրադարան |