ԵՐԿԻՐ (COUNTRY) |
Թուրքիա |
ՔԱՂԱՔ (CITY) |
Կ.Պոլիս |
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ (NAME OF THE PRINTING HOUSE) |
Հովհաննես Մյուհենտիսյանի |
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ (PREVIOUS NAMES) |
|
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ (FOUNDER PUBLISHER) |
Հովհաննես Մյուհենտիսյան |
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ (YEARS OF ACTIVITY) |
1839 |
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ (PRINTED BOOKS) |
220 (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ) |
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ (HISTORY OF THE PRINTING HOUSE) |
Տպարանատեր-հրատարակիչ, հայերեն նոր տպատառերի ստեղծողը: Աշակերտել է Հ. Լիմոնճյանին, ուսումնասիրել արևելյան և հայ երաժշտության տեսությունը: Հովհաննես Մյուհենտիսյանը ստեղծել է Լիմոնճյանի նոտային նշանների տպագրական ձևերը, ձուլել կաղապարներ: 1839 թվականից ամբողջովին նվիրվել է տպագրական տառատեսակների ստեղծման, ձուլման, տպագրության աշխատանքին: 1844-45-ին հիմնել սեփական տպարան, ապա` գրաձուլարան: Կ. Պոլսում Մ. հրատարակել է ավելի քան 200 անուն գիրք, «Հայաստան», «Բուրաստան», «Մասիս», «Նոյյան աղավնի», «Աստղիկ արևելյան», «Կիլիկիա» և այլ պարբ երականներ: Թուրքական տպագրության զարգացման մեջ իր մեծ վաստակի համար անվանվել է «թուրքական Գուտենբերգ» և արժանացել կառավարական պարգևների: |
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ (COPYRIGHT) |
Հայաստանի Ազգային գրադարան |