ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ |
1914 թ-ի մարտին Տիգրան Թեոմիրյանի նախաձեռնությամբ Եվդոկիայում հիմնադրվել է երկրորդ տպարանը, որտեղ հրատարակվել է ֆրանսերենի
ուսուցիչ Կ. Մեսրոպյանի հեղինակած ֆրանսերենի քերականությունը՝ "Me´thode
practique " («Գործնական մեթոդ»)։ Եվդոկիան հայ գրչության նշանավոր կենտրոններից է,
որտեղ ընդօրինակվել են բազմաթիվ ձեռագրեր։ Եվդոկայի հայերի տնտեսական, հոգևոր և մշակութային
աշխույժ կյանքը խաթարվեց առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ կոտորվեցին
բազմաթիվ եվդոկահայեր:
Գրակ. Սահակյան Ա.Գ., Սեբաստիայի
հայկական տպարանները եւ մամուլը XIX դ. Վերջին
– XX դ. Սկզբին.- Լրաբեր հասարակական գիտությունների.- 2011.- թիվ 4.- էջ 49:
|