ԵՐԿԻՐ | Եգիպտոս |
ՔԱՂԱՔ | Ալեքսանդրիա |
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ | Ղեւոնդ քհնյ. Փափազեան |
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ | |
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ | Փափազյան Ղևոնդ քահանա |
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ | 1888-1899 |
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ | (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ) |
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ |
Տպարանը հիմնադրել է Տ. Ղևոնդ քհնյ. Փափազյանը 1888 թ.: Նա սիրողական հակում ունենալով գրաշարության արվեստի
նկատմամբ, ձեռք է բերել տպագրական գրերի մի հավաքածու ու բերել Եգիպտոս և Անտոն Ռշտունիի
խմբագրությամբ ու Վահան Մամասյանի վարչական գործակցությամբ՝ Ալեքսանդրիայում հրատարակել տեղի առաջին հայատառ «Նեղոս» լրագիրը: Այս տպարանում լույս է տեսել 60 էջից բաղկացած եգիպտահայ
առաջին գրքույկը՝ Մկրտիչ Թյությունջյանի «Դատապարտյալն Շուշան» անվանումով վիպակը:
Փափազյան քահանայի Եգիպտոսից մեկնելու և գրաշար
չլինելու պատճառով, դադարել է նաև «Նեղոս»ի հրատարակությունը: |
|ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ | Հայաստանի ազգային գրադարան |