ԵՐԿԻՐ (COUNTRY) |
Թուրքիա |
ՔԱՂԱՔ (CITY) |
Կ.Պոլիս |
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ (NAME OF THE PRINTING HOUSE) |
Արապյանների | ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ (PREVIOUS NAMES) |
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ (FOUNDER PUBLISHER) |
Պողոս Արապյան |
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ (YEARS OF ACTIVITY) |
1776-1850 |
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ (PRINTED BOOKS) |
176 (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ) |
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ (HISTORY OF THE PRINTING HOUSE) |
Արապյան ընտանիք, տպագրիչ-հրատարակիչներ Կ. Պոլսում, գործել են 1766-1850-ական թթ.: Շուրջ 90 տարում լույս են ընծայել ավելի քան 150 անուն գիրք և պարբերական: 1777-ին Պողոս Արապյանը հոր` Հովհաննեսի հետ բացել է «Հովհաննես և Պողոս» տպարանը, 1820-ին իր անունով հիմնել է նոր տպարան: Պ. Արապյանը փորագրել և ձուլել է հայկ. տպատառեր, ստեղծել թուրք.-ի տառատեսակներ («Արապ օղլու»): Եղել է արքունի տպարանի տեսուչ: 1770-ին Վրաց Հերակլ թագավորի հրավերով այցելել է Թիֆլիս, ստեղծել վրաց. տառատեսակներ, հիմնել տպարան, գրքեր տպագրել, ապա գնացել է Էջմիածին, նպաստել Հայաստանի առաջին տպարանի աշխատանքների կատարելագործմանը: Նրա հրատարակումներից հիշատակելի են «Պարսկերեն-հայերեն բառարան»-ը «Ժամագիրք», «Նարեկ», «Քերականություն հայոց լեզվի» և այլ գրքեր: |
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ (COPYRIGHT) |
Հայաստանի Ազգային գրադարան |