ԵՐԿԻՐ (COUNTRY) |
Թուրքիա |
ՔԱՂԱՔ (CITY) |
Կ.Պոլիս (Իսթանպօլ, Սթամպօլ, Սթամպօլտա) |
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ (NAME OF THE PRINTING HOUSE) |
Ռուբեն Քյուրքչյանի (Ռուբեն Քյուրքչյան և Օգսեն Խոճասարյան) | ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ (PREVIOUS NAMES) |
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ (FOUNDER PUBLISHER) |
|
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ (YEARS OF ACTIVITY) |
1855-1875 |
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ (PRINTED BOOKS) |
155 (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ) |
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ (HISTORY OF THE PRINTING HOUSE) |
Նախնական կրթությունը ստացել է Գում Գաբուի թաղային վարժարանում: Նա աշակերտել է Հովհաննես Մյուհենտիսյանին, որից սովորել է գրերի ձուլման արվեստը: Տպագրության մեջ հմտանալով, բացել է երկու տպարան: Մյուս տպարանը եղել է (Ռուբեն Քյուրքչյան և Օգսեն Խոճասարյան): Երկու տպարանների համար կարողացել է տառեր ձուլել և հասցնել տպարաններին: Նրա պատվիրած տպագրական մեքենաները Եվրոպայից հասել են Կ. Պոլիս իր մահից հետո: Իր հրատարակած գործերը փայլում էին իրենց մաքուր տպագրությամբ: Նա վարել է նաև Կ. Պոլսի Գում Գաբուի Մայր եկեղեցու թաղային խորհրդի ատենապետի պաշտոնը: Այս տպարանում է տպագրվել «Ճերիտէի թիճարէթ» երկշաբաթաթերթը 1857-1858թթ., «Մեղու» կիսամյա հանդեսը 1857-64թթ.: Ռուբեն Քյուրքչյանի տպարանում տպագրվել է քերականության գրքեր, Ազգ. սահմանադրութիւն, եկեղեցական, տեղեկագրքեր,դասագրքեր և այլն: Իր հիմնած տպարաններում 1855-1875թթ. տպագրվել է 155 գիրք: |
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ | Հայաստանի Ազգային գրադարան |