ԵՐԿԻՐ (COUNTRY) |
Հնդկաստան |
ՔԱՂԱՔ (CITY) |
Կալկաթա |
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ (NAME OF THE PRINTING HOUSE) |
Անգլիական Եպիսկոպոսական ճեմարանի | ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ (PREVIOUS NAMES) |
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ (FOUNDER PUBLISHER) |
|
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ (YEARS OF ACTIVITY) |
1827-1841 |
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ (PRINTED BOOKS) |
12 (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ) |
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ (HISTORY OF THE PRINTING HOUSE) |
Հիմնադրվել է 1827թ. Կալկաթայում և գործել մինչև 1841թ.: Տպարանը հայկական չէր, բայց քանի որ այստեղ հայերեն գրքերի հրատարակությունը ծավալով մեծ է, նաև բավական մեծ են տպարանի մատուցած ծառայությունները հնդկահայ մշակույթին ու գրականությանը, ուստի այն պետք է դասել հնդկահայ տպարանների շարքին: Այս տպարանի գործունեությունը անժխտելիորեն կապված է ճեմարանի սան Մեսրոպ Թաղիադյանի անվան հետ, որի ջանքերի շնորհիվ ուշադրությունը կենտրոնացվել է հայերեն գրքերի հրատարակության վրա: Հայերեն գրքերի հրատարակությամբ տպարանը զբաղվել է հինգ տարի՝ 1827-1830 և 1840-41թթ.: Հրատարակվել է 13 անուն գիրք, որոնք աչքի են ընկնում իրենց բովանդակությամբ և հասարակական դերակատարումով: Մասնավորապես, Մ. Թաղիադյանի երկերը նորություն էին հայ իրականության մեջ: Տպարանի հրատարակություններն աչքի են ընկել բարձրորակ արտադրանքով, ինչը չի նկատվել հնդկահայ այլ տպարաններում: |
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ (COPYRIGHT) |
Հայաստանի Ազգային գրադարան |