ԵՐԿԻՐ | Եգիպտոս |
ՔԱՂԱՔ | Կահիրե |
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ | Սֆինքս |
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ | |
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ | Մանուկյան Արմենակ |
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ | 1905-1911 |
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ | (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ) |
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ |
Վիմագրատուն-տպարանը հիմնադրել է Արմենակ
Մանուկյանը 1905 թ·՝ գործակից վարիչ ունենալով Ռեթեոս Մուրադյանին, ով հայտնի հունագետ
էր և 1896-1901 թթ. Աթենքում հրատարակել էր
«Միություն» թերթը: Տպարանի գրաշարն էր Նուբար Սափրիչյանը, իսկ տպագրիչը՝ Արմենակ Մանուկյանը: «Սֆինքս» տպարանում են տպագրվել
Մալխասի «Էսքիճի Կարօ» (1905), Աղասիի «Զէյթունի հերոսները» (1906) և «Կանոնագիր Արաբկիրի
Կրթասիրաց Միության» (1911) հրատարակությունները: Գրակ· Հայ
գիրքը Եգիպտոսի մէջ (1888-2011), Տոքտ. Ս. Ն. Պայրամեան.-Կահիրե, 2012, թիվ 48, 56, 117; Թէոդիկ: Տիպ ու
Տառ.- Կ·Պոլիս, 1912. - էջ 189 |
|ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ | Հայաստանի ազգային գրադարան |