ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ |
Տպարանը հիմնադրվել է 1902 թ., որի սեփականատերն էր մտավորական, Կահիրեի Խորենյան
և Գալուստյան Ազգային վարժարանի հայերեն լեզվի ուսուցչուհի Մառի Պեյլերյանը: Այստեղ
տպագրվում էր համանուն լրագիրը, որի արտոնատերն էր Շ· Շիշմանյանը: Տպարանում տպագրվել
են հայերեն և այլ լեզուներով գրքեր, հանդեսներ, շրջաբերականներ, հրավերագրեր, այցեքարտեր
և առևտրական գործառություններ:
Գրակ· Յ. Խ. Թոփուզյան: Եգիպտոսի հայկական գաղութի պատմություն (1805-1952).- Երևան, 1978.- էջ 200
|