ԵՐԿԻՐ | Եգիպտոս |
ՔԱՂԱՔ | Կահիրե |
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ | Մնտիկյան |
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ | |
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ | Մնտիկյան եղբայրներ |
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ | 1898-1899 |
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ | (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ) |
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ |
Տպարանը հիմնադրել են Մնտիկյան եղբայրները 1898 թ.: Այն Կահիրեի խոշորագույն տպարաններից էր, որը համալրված էր իր ժամանակի կատարելագործված
մեքենաներով, որտեղ տպագրվում էին տարբեր լեզուներով գրքեր, հանդեսներ, լրագրեր և կատարում
էին գունավոր վիմագրություններ: Այս տպարանում են տպագրվել «Փիւնիկ» կիսամսյա հանդեսի 3-14 համարները (1899),
Միհրան Տամատյանի «Ներշնչումներ ազգային և յեղափոխական արդի կեանքէ» (1898), «Հայն
ու թուրքը եւ արեւելեան խնդիրը» (1899): 1899թ·
տպարանը հանկարծակի փակվել է: |
|ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ | Հայաստանի ազգային գրադարան |