ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ |
Հիմնադրվել է 1956 թ.: Տպարանի
անունը երեք գործակից ընկերների անունների սկզբնավանկերի միացումով է ստեղծվել՝ Հրանտ
Գազանճյանի, Հակոբ Ղազարոսյանի և Պողոս Գաբիկյանի: Հետագայում Պողոս Գաբիկյանը հեռանում է և տպարանը իր գոյությունը պահպանում է առաջին երկուսի
գործակցությամբ: Տպարանն ունի մի օֆսեթ մեքենա,
նաև կտրիչ մեքենա և տպագրական գործերի մի փոքր մամուլ: Տպարանի գործերը վարում է Սարգիս
Մալաքյանը: Այս տպարանում կատարվում են գեղարվեստական հրատարակությունների և ալբոմների
գունավոր տպագրություններ: 1972 թ. Հրանտ Գազանճյանը մեկնում է Ամերիկա և տպարանի աշխատանքները
շարունակում է կատարել Հակոբ Ղազարոսյանը:
Գրակ· Պարիկեան Հայկ, Վարժապետեան, Յ.: Պատմութիւն Սուրիոյ հայ տպարաններու.- Հալէպ, 1973.- էջ 104:
|