ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ |
Հիմնադրվել է 1951 թ. Անդրանիկ
Նաճարյանի կողմից, ով նաև տպարանի տնօրենն
էր: Տպարանը ուներ մի մամուլ և հայերեն տառատեսակներ՝ Արամյան, Գևորգյան և Հոբելյան,
արաբերեն ու ֆրանսերեն տառեր: Այս տպարանում տպագրվել են հիմնադիրի գրական հրատարակությունները,
ինչպես նաև, նրա հաստատած մատենաշարը: Տպարանի գրաշարուհին եղել է Մարի Գույումճյանը: Այստեղ տպագրվել են «Գրասէր», «Հայ պատանի», «Փունջ» և «Երկիր» պարբերականները,
«Մշակույթ» պարբերագիրքը:
Գրակ· Պարիկեան Հայկ, Վարժապետեան, Յ.: Պատմութիւն Սուրիոյ հայ տպարաններու.- Հալէպ, 1973.- էջ 93:
|