ԵՐԿԻՐ (COUNTRY) |
Սիրիա |
ՔԱՂԱՔ (CITY) |
Հալեպ |
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ (NAME OF THE PRINTING HOUSE) |
Սուրիական մամուլ |
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ (PREVIOUS NAMES) |
|
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ (FOUNDER PUBLISHER) |
|
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ (YEARS OF ACTIVITY) |
1922 |
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ (PRINTED BOOKS) |
5 (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ) |
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ (HISTORY OF THE PRINTING HOUSE) |
Հիմնադրվել է 1922թ. Հալեպ քաղաքում: Տպագրական գործերի պատասխանատուն եղել է Բյուզանդ Հ. Թոփալյանը: Ըստ Ավետիս Տեր-Սահակյանի՝ Բյուզանդ Թոփալյանը, ով մինչ այդ «Սուրիական մամուլ»-ի գրաշարներից էր, Սալիպէի հույն կաթոլիկներին պատկանող խանութի մեջ «Մարոնիթներ»-ի տպարանից գնված մի բետալով բացել է իր անձնական տպարանը: Սույն տպարանի հրատարակություններից հասկանալի է, որ գործածված հայերեն տառատեսակները երկուսն են՝ Արամեան և Գէորգեան: Ամսագրերի թղթի որակը նույնն է, ինչ օրաթերթինը, էջադրությունը երկսյունակ և միօրինակ: Այս տպարանում տպագրվել են Սիրիայի շրջանի Հնչակյան կուսակցության «Սուրիական մամուլ» օրաթերթն ու համանուն ուսանողական բաժնի ամսաթերթը, որոնց խմբագրությունները միասին վարել են Վարդ-Մեխակը և Ս. Տխրունին: Այս տպարանում է տպվել հայկական որբանոցի տեղեկագիրը, «Գիտական շարժում» ամսագիրը: |
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ (COPYRIGHT) |
Հայաստանի Ազգային գրադարան |