ԵՐԿԻՐ (COUNTRY) |
Սիրիա |
ՔԱՂԱՔ (CITY) |
Հալեպ |
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ (NAME OF THE PRINTING HOUSE) |
Նայիրի |
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ (PREVIOUS NAMES) |
|
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ (FOUNDER PUBLISHER) |
Անդրանիկ Ծառուկյան |
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ (YEARS OF ACTIVITY) |
1945 |
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ (PRINTED BOOKS) |
(ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ) |
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ (HISTORY OF THE PRINTING HOUSE) |
Հիմնադրվել է 1945թ. Հալեպում Անդրանիկ Ծառուկյանի կողմից: Տպարանի անունը վերցված է համանուն գրական ամսագրից, որի առաջին մի քանի թվերը տպագրվել են «Տէր Սահակյան»տպարանում: «Նայիրի» տպարանը ունեցել է հայերեն և ֆրանսերեն ճոխ տառատեսակներ՝ Գևորգյան, Մեսրոպյան, Արամյան և Հոբելյան, ինչպես նաև, կտրիչ մեքենա: Տպարանի առաջին գրաշարապետը եղել է Սարգիս Մալաքյանը, իսկ գրաշարը` Շահե Տարադճյանը: 1950-ից սկսած տպագրական գործերի պատասխանատուն եղել է Արմենակ Խնդիրյանը: Այս տպարանում լույս են տեսել գեղարվեստական ճաշակով, գեղեցիկ էջադրությամբ և մաքուր տպագրությամբ գործեր: Տպարանն ունեցել է գործունեության երկու շրջան: Առաջին շրջանը սկսվել է հիմնադրման օրից և շարունակվել մինչև 1951թ.: Այնուհետև Ա. Ծառուկյանն իր տպարանը և տպագրական կազմածները ծախել է Սամվել Քյուեճյանին ու ինքը հաստատվել Բեյրութում: Այդ ժամանակից էլ սկսվել է տպարանի գործունեության երկրորդ շրջանը, որը շարունակվել է մինչև 1955թ.: Նույն տարում փակվել է «Նայիրի» տպարանը ու տեղը հաստատվել տեղական «Էլ Հուրիե» տպարանը: |
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ (COPYRIGHT) |
Հայաստանի Ազգային գրադարան |