Քարտեզն օսմաներեն լեզվով է: Այն հավանաբար թարգմանվել է Հայնրիխ Կիպերտի քարտեզներից և տպագրվել է 1853 - 1854 թթ. (1270 թ. ըստ Հիջրա լուսնային օրացույցի):
Հայնրիխ Կիպերտ (1818-1899) - գերմանացի
հայտնի աշխարհագրագետ, քարտեզագիր, Պրուսիայի և Ավստրիայի գիտությունների
ակադեմիաների անդամ: Բեռլինի համալսարանում սովորել է պատմություն,
աշխարհագրություն, փիլիսոփայություն և հնագիտություն: 1841 թ.
ուղևորություն է կատարել Փոքր Ասիա, Հունաստան, եղել է Լեսբոս կղզում,
Կոստանդնուպոլսում, որտեղ էլ սովորել է թուրքերեն: Բեռլին վերադառնալուց
հետո սովորել է նաև արաբերեն, պարսկերեն (ֆարսի) և հայերեն
(գրաբար): Նա ուսումնասիրել է Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» և «Աշխարհացույց» աշխատությունները, գրել Տիգրանակերտ քաղաքի մասին աշխատությունը: