Notes: |
Հայ հնագույն հրատարակություններից բանասիրության մեջ առաջինը հիշատակվել է Աղթարքը՝ 1865 թ, Ղ. Ալիշանի կողմից («Բազմավեպ», 1865, էջ 221)։ Այնուհետև, Գ. Զարբհանալյանը իր «Հայկ. մատ.» մեջ նկարագրել է Աղթարքը և Ուրբաթագիրքը (վերջինս «Կիպրիանոս» վերնագրով). Ուրբաթագրքի մասին գրված է, «Անթվական ամենահին տպագրություն, առանց նշանակության տեղվո, քաղաքի և հրատարակչի»։ Առաջին անգամ Գ Գովրիկյանը 1889թ. նկարագրելով Հակոբ Մեղապարտի Պարզատումարը, նրա տպագրության թվականը համարեց 1512ը՝ հենվելով բնագրի սկզբում նշված օրացուցային 961 թվականի վրա («Հանդէս ամս.», 1889, էջ 209-212)։ Գ. Գալեմքյարյանը, ամփոփելով հնագույն հրատարակությունների մասին եղած նյութերը, ամենահին հրատարակությունը համարեց Պարզատումարն այն նկատառումով, որ Ուրբաթագիրքն սկսվում է զարդագրով, իսկ Պարզատումարը՝ սովորական երկաթագրով («Հանդէս ամս.», 1890, էջ 161-163)։
Շարվ. 11x6,5 սմ։
124 էջ։
|