Ծանոթագրություններ |
Մասշտաբը՝ նշված չէ;
«Օսմանյան կայսրություն»
Քարտեզը Հայնրիխ Կիպերտի (1818-1899) գերմաներեն
քարտեզի թարգմանությունն է, որը նա պատրաստել էր գերմանական շտաբի համար՝ հիմնվելով
Բարոն ֆոն Ֆինկեի, Ֆիշերի, Բարոն ֆոն Մոլթկեի և իր հետազոտությունների վրա: Այն թարգմանվել, գծագրվել է Ռազմական ակադեմիայում և տպագրվել է Կոնիայում, 1850 - 1851 թթ. (1267 թ. ըստ Հիջրա լուսնային օրացույցի):
«Օսմանյան կայսրությունը» անվանված Կիպերտի այս քարտեզը տպագրվել է Բեռլինում, 1844 թվականին: Այստեղ
Վանի, Էրզրումի, Խարբերդի, Կարսի և Արարատի շրջաններին, որոնք գտնվում են Օսմանյան
կայսրության տարածքում՝ տրված է Հայաստան անվանումը: Քուրդիստանը նշված է Վանա լճի
հարավում:
Հայնրիխ Կիպերտ - գերմանացի
հայտնի աշխարհագրագետ, քարտեզագիր, Պրուսիայի և Ավստրիայի գիտությունների
ակադեմիաների անդամ: Բեռլինի համալսարանում սովորել է պատմություն,
աշխարհագրություն, փիլիսոփայություն և հնագիտություն: 1841 թ.
ուղևորություն է կատարել Փոքր Ասիա, Հունաստան, եղել է Լեսբոս կղզում,
Կոստանդնուպոլսում, որտեղ էլ սովորել է թուրքերեն: Բեռլին վերադառնալուց
հետո սովորել է նաև արաբերեն, պարսկերեն (ֆարսի) և հայերեն
(գրաբար): Նա ուսումնասիրել է Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» և «Աշխարհացույց» աշխատությունները, գրել Տիգրանակերտ քաղաքի մասին աշխատությունը:
Տեղեկությունները վերցված են Ռուբեն Գալչյանի «Հայաստանը համաշխարհային քարտեզագրության մեջ» (Ռ. Գալչյան; Առաջաբ.` Ք. Ոաքեր.
Армения в мировой картографии .-
2-րդ հրատ. - Երևան : Տիգրան
Մեծ, 2015.- 274 էջ : գուն. լուսանկ., քարտեզ - էջ 240-241 և 249) գրքից:
|