Վերնագիր Համատարած աշխարհացոյց: (Կիսագնդեր)
Հեղինակ
Տպագրության վայր Առանց տեղի  հիշատակության
Հրատարակչություն Առանց հրատարակչության  հիշատակության
Ֆիզիկական բնութագրիչներ  39x23,5 սմ; 1 քարտեզ; սև-սպիտակ
Ծանոթագրություններ Մասշտաբը՝  նշված չէ;

    Քարտեզը զետեղված է Մխիթար Սեբաստացու  «Բառգիրք հայկազեան լեզուի»  (Վենետիկ 1749,  հտ. Ա) աշխատության 258-259 էջերի միջևՀայտնի չէ, թե քարտեզը նախքան Սեբաստացու գրքի տպագրվելը  առանձին լույս տեսե՞լ  է, թե՝ ոչ: Հետագայում այն զետեղվել է  նաև Ստեփաննոս Ագոնցի «Հասարակախօսութիւն աշխարհագրութեան» (1817) գրքում: Ըստ Հ. Սահակ Ճեմճեմյանի «Քարտիսագրութեան դպրոց մը Ս. Ղազարու մէջ ԺԸ դարուն»  (Հայագիտական մատենաշար «Բազմավեպ», թիվ 18.- Վենետիկ, Սբ. Ղազար, 1981, 59 էջ, 12 թ. ներդ. ծալվ. քարտեզ.- էջ 12-15) գրքի`  այն փորագրել է հ. Իգնատիոս Խաչատուրյանը 1747-ին:  
   Քարտեզի անվանացույցը գտնվում է կիսագնդերի վերևում ժապավենաձև շրջանակի մեջ: Յուրաքանչյուր կիսագնդի տրամագիծը 20 սմ է:  Քարտեզի վրա կան պայմանական նշաններ՝ նավ, ձուկ, սուր, քամու ուղղությունը ցույց տվող կողմնացույցներ:      
     

Քարտեզը դիտելու համար անհրաժեշտ է PDF Reader

Հեղինակային իրավունք Շտեմարանի հեղինակային իրավունքը պատկանում է Հայաստանի ազգային գրադարանին