Title: Նաթ Փինքէրթօն
Publisher (standardized): Տպ. Յ. Ասատուրեան եւ Որդիք
Place (standardized): Կ. Պոլիս
Place (as it is on book): Կ. Պոլիս
Year of Publication: Առանց տպագրության թվականի հիշատակության
Notes: 79, 88, 88, 95, 95, 95, 92, 88 (=720) էջ, նկ., շարվ.՝ 14,5x9 սմ :
ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ չունի: Ութածալ, մամուլանիշերը՝ արաբական թվանշաններով: Բոլորգիր, վերնագրերը՝ հոծ երկաթագիր: Վերջազարդեր, մանր զարդանախշեր: Բովանդ. Չարագործներու դաւակցութիւն մը; Սոսկումի տունը; Լը Կրան խաբեբաներու թագաւորը; Խորհրդաւոր մարդասպանութիւն մը; Նախագահին դէմ մահափորձ մը; Ճեպընթաց կառախմբին յելուզակը; Ովկիանոսին վրայ տռամ մը; Քառլ չինացին կամ Նիւ Եորքի չինական թաղին սարսափը; Մասօն հարուստ թաղի գողը; Տուն կողոպտող ոստիկանը; Ոճիր մը «Վիքթօռիա » շոգենաւին վրայ; Հըտսընի ծովահէնները; Տօնավաճառին վագրը; Ողջ մեռեալը; Օքա Եումա ճաբոնցի լրտեսը; Նիւ Եորքի խեղդիչները: ՍտՔԳ-ում նույն շարքի պատմվածքներն ամփոփված են մեկ կազմի մեջ, նկարագրվել են որպես մեկ միավոր «Նաթ Փինքէրթօն» վերնագրով: ՍտՔԳ գրացուցակում էջերի քանակը նշվել է 720: Սակայն նույն խորագրի ներքո ներառված են առանձին պատմվածքներ, որոնք տիտղոսաթերթեր չունեն, առկա են միայն առանձին տիտղոսատներ, յուրաքանչյուրն ունի առանձին էջակալություն: Կազմին նշված է ութ պատմվածք՝ ելնելով այն հանգամանքից, որ որոշ տիտղոսատների վրա արտացոլվել է տվյալ պատմվածքի հերթական համարը (օրինակ՝ Նաթ Փինքէրթօ Է. և այլն): Սակայն նույն այդ համարով տպագրվել է երկու պատմվածք: Արդյունքում ՍտՔԳ կազմի մեջ ամփոփված է տասնվեց պատմվածք: Յուրաքանչյուր պատմվածքին հաջորդում կամ նախորդում է թեմատիկ մի նկար: Որոշ պատմվածքների տիտղոսատներին նշված է տպարանը, իսկ վերջին չհամարակալված էջերին՝ Արամ Գույումճյանի մուշտակի վաճառատան հայտարարությունը: Կազմը՝ սև, կոշտ, կռնակին՝ ուռուցիկ գծեր և ոսկեգույն տառերով վերնագիրը. «Նաթ Փինքէրթօն»: Տպագրության վայրի տվյալը վերականգնվել է ըստ տպարանի տվյալի: Գրքի մատենագիտական տվյալները չեն արտացոլվել «Հայ գիրքը 1851-1900 թթ.» մատենագիտության մեջ:
File size: 43,9 MB
Click the cover to view the interactive book.