Cover Image
ປິດຫນັງສຶ່ເລັ້ມນີ້ 	Թավադյան Լևոն Աղասու (1951)
ເບິ່ງຕາມເອກກະສານ	Լ. Ա. ԹԱՎԱԴՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
ເບິ່ງຕາມເອກກະສານ	Լ. Ա. ԹԱՎԱԴՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐ
ເປີດໂຟເດີນີ້ ແລະເບິ່ງເນື້ອຫາ 	ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Լևոն Աղասու Թավադյանը ծնվել է 1951 թ. հունիսի 9-ին, Երևանում, ծառայողի ընտանիքում:
1968 թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի թիվ 8 միջնակարգ դպրոցը:
1968 թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետ:
1973 թ. գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետը, ապա ընդունվել աշխատանքի ՀԽՍՀ ԳԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի լաբորատորիայում որպես ավագ լաբորանտ:
1974 թ. ընդունվել է ԽՍՀՄ ԳԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի (ք. Մոսկվա) ասպիրանտուրա:
1977 թ. ԽՍՀՄ ԳԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի երիտասարդ գիտնականների մրցույթում հաջողությամբ հանդես գալու համար արժանացել է ակադ. Ն. Ն. Սեմյոնովի հատուկ դիպլոմի:
1978 թ. պաշտպանել է թեկնածուական թեզ և ստացել քիմիական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1978 թ. վերադարձել է Երևան և, որպես կրտսեր գիտաշխատող, աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի՝ Ա. Բ. Նալբանդյանի ղեկավարած լաբորատորիայում:
1979 թ. դարձել է ինստիտուտի ավագ գիտաշխատող և նշված լաբորատորիայի վարիչի տեղակալ:
1980-1981 թթ. պայմանագրով աշխատել է Հունգարիայի ԳԱ Քիմիայի կենտրոնական ինստիտուտի միջազգային լաբորատորիայում:
1986-1987 թթ. աշխատել է որպես ՀԽՍՀ ԳԱ Ա. Բ. Նալբանդյանի անվ. քիմիական ֆիզիկայի ինստիտուտի՝ գիտության գծով փոխտնօրեն:
1987 թ. եղել է ՀԽՍՀ ԳԱ Ա. Բ. Նալբանդյանի անվ. քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:
1988 թ. Մոսկվայում, ԽՍՀՄ ԳԱ Ն. Ն. Սեմյոնովի անվ. Քիմիական ֆիզիկայի ինստիտուտում, պաշտպանել է դոկտորական թեզ՝ «Ազատ ռադիկալային ռեակցիաները օրգանական միացությունների հեղուկաֆազ օքսիդացման հետերոգեն կատալիտիկ և արգելակման պրոցեսներում» և՝ ստացել քիմիական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
1989 թ. բազմակենտրոն շղթայական պրոցեսների ընտրողական արգելակման բնագավառում կատարած աշխատանքների հիման վրա դարձել է ԽՍՀՄ հայտնագործության հեղինակ՝ “Явление избирательного ингибирования многоцентровых цепных химических реакций” - ԽՍՀՄ Գիտության և տեխնիկայի պետական կոմիտեի № 388 դիպլոմ, 30.10.1989 թ:
1990 թ. ակտիվորեն մասնակցել է Լեռնային Արցախի Հանրապետությունում Քիմիական էկոլոգիայի լաբորատորիայի ստեղծման աշխատանքներին:
1991 թ.-ից սկսած կարդացել է ընդհանուր և մասնագիտական դասընթացներ (ֆիզիկական քիմիա, քիմիական կինետիկա և կատալիզ) Երևանի պետական համալսարանի քիմիայի և կենսաբանության ֆակուլտետներում:
1994 թ. Swedish Univ. of Agric. Sciences, Uppsala, Sweden, University of Arkansas for Medical Sciences, USA, Carlson School of Chemistry and Biochemistry, INTAS Award No 94-771.
2006 թ.-ից՝ Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանում:
2006 թ.-ից՝ ՀԽՍՀ ԳԱ Ա. Բ. Նալբանդյանի անվ. քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն և գիտական խորհրդի նախագահ: Ինստիտուտում գործող «017» մասնագիտական խորհրդի անդամ է:
2009 թ. – ից սկսած կարդացել է ընդհանուր և մասնագիտական դասընթացներ Խ. Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական համալսարանում:
2010 թ.-ից՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ:
2011 թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ Քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս – քարտուղար:
2011 թ. գիտության ոլորտում երկարամյա, անբասիր աշխատանքի համար և ծննդյան 60-ամյակի կապակցությամբ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահի հրամանով պարգևատրվել է ոսկե մեդալով:
2011-2012 թթ. ՀՀ ԿԳՆ գիտպետկոմի կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված հետազոտությունների նախագիծ:
2011-2013 թթ.NFSAT Award EISI 01-01 (2001), ANSEF No NS74-01 (2002), Հայ-բելառուսական համագործակցության դրամաշնորհ. ֆինանսավորող՝ Աբդուլազիզ թագավորի անվ. գիտական կենտրոն, Սաուդյան Արաբիա:
2011-2013 թթ. մասնակցել է ՀՀ ԿԳՆ գիտպետկոմի թեմատիկ նախագծերի կազմմանը:
2012 թ. «Գիտական գործընկերություն» միջազգային բարեգործական հիմնադրամի, ՌԳԱ և Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվ. պետական համալսարանի կողմից արժանացել է «Ակադեմիկոս Ն. Մ. Էմանուելի հիշատակի» շքանշանի՝ քիմիական և կենսաքիմիական ֆիզիկայի ոլորտում ունեցած ձեռքբերումների համար:
2013-2015 թթ. մասնակցել է ՀՀ ԿԳՆ գիտպետկոմի թեմատիկ նախագծերի կազմմանը:
2013 թ. ՀՀ ԳԱԱ ՔՖԻ –ում ստեղծվել է 1000 տ. տարեկան արտադրողականությամբ հեղուկ կոմպոզիցիոն նյութերի ստացման փորձնական արտադրամաս:
2013 թ. պարգևատրվել է ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալով և Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակի հոբելյանական մեդալով:
2014 թ. Լ. Ա. Թավադյանին, ՀՀ նախագահի հրամանագրով, շնորհվել է գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում: