Cover Image
close this bookԱղայան Ծատուր Պավելի (1912-1982)
View the documentԾ. Պ. ԱՂԱՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԾ. Պ. ԱՂԱՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ծատուր Պավելի Աղայանը ծնվել է 1912 թ. հունվարի 13-ին Ադրբեջանի Փիփ (ներկայիս Զագլիկ) հայկական գյուղում: Վախճանվել է 1982 թ. մարտի 12-ին Երևանում:
1921-1925 թթ. սովորել է Մարտունի գյուղի տարրական դպրոցում:
1925 թ. ընդունվել է ՀամԼԿԵՄ շարքերը:
1926-1930 թթ. սովորել է Գյանջայի (այժմ Կիրովաբադ ) հայկական մանկավարժական տեխնիկումում:
1930-1933 թթ. աշխատել է Շամխորի շրջանի Մարտունու, Ջագիրի և Չարդախլուի դպրոցներում որպես ուսուցիչ և ուսմասվար: Ընտրվել է ԱՍՍՀ ուսուցիչների II համագումար պատգամավոր:
1932-1937 թթ. սովորել է Մոսկվայի Չերնիշևսկու անվան պատմա-փիլիսոփայական ինստիտուտի պատմության ֆակուլտետում:
1938 թ. ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ասպիրանտուրան` ՍՍՀՄ պատմության գծով:
1941 թ. ստացել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1941-1948 թթ. Բաքվի Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի հայկական բաժնի պրոռեկտոր և Կիրովի անվան պետական համալսարանի դոցենտ: Ադրբեջանական ՍՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի ավագ գիտական աշխատող և գիտնական քարտուղար:
1942 թ. ընդունվել է ՍՄԿԿ շարքերը:
1948 թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիՃան:
1948-1950 թթ. Հայկական ՍՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի սովետական շրջանի պատմության բաժնի վարիչ և Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պրոֆեսոր:
1949-1952 թթ. ՀՍՍՀ ԳԱ հասարակական գիտությունների «Տեղեկագրի» խմբագիր:
1950 թ. ընտրվել է Հայկական ՍՍՀ ԳԱ թղթակից-անդամ: Նշանակվել է ՍՄԿԿ Կենտկոմին կից մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հայկական մասնաճյուղի դիրեկտորի գիտական գծով տեղակալ:
1950-1954 թթ. ընտրվել է ՀԿԿ Կենտկոմի անդամության թեկնածու: ՀԿԿ Կենտկոմի գիտության և բուհերի բաժնի վարիչ:
1950-1961 թթ. Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր:
1954-1961 թթ. Հայկական ՍՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի նոր շրջանի պատմության բաժնի վարիչ:
1955 թ. պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով և «Աշխատանքային արիության համար» մեդալով:
1961-1968 թթ. ՍՄԿԿ Կենտկոմին կից մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն:
1963-1971 թթ. Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի դեպուտատ։ Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի գիտության և լուսավորության հանձնաժողովի նախագահ:
1964-1971 թթ. Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի անդամ:
1965 թ. պատմաբանների ` Վիեննայի 12-րդ միջազգային կոնգրեսի պատգամավոր:
1968 թ. ընտրվել է Հայկական ՍՍՀ ԳԱ իսկական անդամ:
1968-1976 թթ. Հայկական ՍՍՀ ԳԱ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար:
1969-1973 թթ. Հայկական ՍՍՀ ԳԱ «Լրաբեր»-ի գլխավոր խմբագիր:
1970 թ. պատմաբանների ` Մոսկովյան 13-րդ կոնգրեսի պատգամավոր:
- Պարգևատրվել է «Աշխատանքային արիության համար» հոբելյանական մեդալով:
1971 թ. Հայաստանի Կոմկուսի Կոնտկոմի վերստուգիչ հանձնաժողովի անդամ:
- Պարգևատրվել է «Աշխատանքային կարմիր դրոշի» շքանշանով:
1972 թ. պարգևատրվել է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի պատվոգրով:
1973 թ. Հայկական ՍՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի նոր շրջանի պատմության բաժնի վարիչ:
1974 թ. շնորհվել է Հայկական ՍՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչում:
- Մասնակցոլ է Ուլան-Բատորում կայացած միջազգային կոնֆերանսին:
1975 թ. պատմաբանների ` Սան-Ֆրանցիսկոյի 14-րդ միջազգային կոնգրեսի պատգամավոր: