Cover Image
close this bookԱբրահամյան Սերգեյ Գյանջումի (1925-2005)
View the documentՍ. Գ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentՍ. Գ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Սերգեյ Գյանջումի Աբրահամյանը ծնվել է 1925 թ. փետրվարի 14-ին ԼՂՀ (մինչև Հայաստանի անկախացումը ՍՍՀՄ-ից՝ ԼՂԻՄ) Հադրութի շրջանի Տումի գյուղում։ Սովորել և ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, ապա՝ ծառայել Բաքվի սնայպերական դպրոցում և հայտնվել հայրենական Մեծ պատերազմի բոցերի մեջ։ 1943 թ. հունիսից կռվել է Երկրորդ բելոռուսական ռազմաճակատում, ծանր վիրավորվել, երկարատև ապաքինումից հետո 1944 թ. մայիսին զորացրվել և վերադարձել է ծննդավայր։
Ս. Աբրահամյանը բարձրագույն կրթությունն ստացել է Երևանի պետական համալսարանում, որի բանասիրական ֆակուլտետն ավարտել է 1950 թ.։ Անցնելով ասպիրանտուրական ուսումնառության շրջան՝ նա 1953 թվականին փայլուն կերպով պաշտպանել է ատենախոսություն և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1956 թվականին ստացել է դոցենտի կոչում։ 1966 թ. հաջողությամբ պաշտպանել է դոկտորական ատենախոսություն, իսկ 1970 թ. Ս.Գ. Աբրահամյանին շնորհվել է պրոֆեսորի կոչում։ 1953 թվականից Սերգեյ Գյանջումի Աբրահամյանն աշխատել է ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում։ Մոտ չորս տասնամյակ նա հաջողությամբ ղեկավարել է ինստիտուտի առաջատար բաժիններից մեկը։ Ականավոր գիտնականն ու կազմակերպիչը իր շուրջ համախմբել է լեզվաբանության տվյալ ճյուղում հաջողությամբ աշխատող գիտնական ների մի կոլեկտիվ։
Նրա գրչին են պատկանում տեսական ու գործնական մեծ արժեք ներկայացնող մի շարք մենագրություններ, գիտական հոդվածներ, դասագրքեր և ձեռնարկներ , որոնք արժանացել են մամուլի բարձր գնահատականին և մասնագետների ճանաչմանը։
Ս.Գ. Աբրահամյանի մենագրությունները նվիրված են հայոց լեզվի ամենից քիչ ուսումնասիրված և վիճելի հարցերին։ Դրանց թվին են պատկանում՝ «Արդի հայերենի դերանունները»(1956թ.) , «Ժամանակակից հայե րենի շարահյուսության հարցեր» (1962 թ.), «Չթեքվող խոսքի մասերը և նրանց բառական ու քերականական հատկանիշների փոխհարաբերությունը ժամանակակից հայերենում» (1965թ.), «Ժամանակակից հայերենի քերականություն» (1975 թ.), «Ժամանակակից գրական հայերեն» (1981թ.) և այլ արժեքավոր աշխատություններ, որոնք նորովի են լուսաբանում հայերենի կառուցվածքի բազմաթիվ հարցեր և ունեն ընդհանուր-տեսական ու գործնական մեծ նշանակություն։
Նրա աշխատություններն աչքի են ընկնում գիտական բարձր մակարդակով, հարցերի քննության խորությամբ։ Դրանք լուրջ ներդրում են հայ լեզվաբանութ յան մեջ և բարձր գնահատականի են արժանացել գիտական հասարակության կողմից։
Ս.Գ. Աբրահամայանի գիտական ղեկավարությամբ ինստիտուտում ստեղծվել է հայոց լեզվի եռահատոր ակադեմիական քերականությունը՝ «Ժամանակակից հայոց լեզու» (1974 թ., 1976 թ.,1979 թ.)։ Այդ ստվարածավալ աշխատությունը հանդիսանում է ժամանակակից հայոց լեզվի համակողմանի և առավել լիակատար ուսումնասիրությունը, որի կարևոր բաժինների հեղինակը պրոֆեսոր Սերգեյ Աբրահամյանն է։
Մեծ է նրա ավանդը բուհական դասագրքերի ու ծրագրերի ստեղծման գործում։ Նա Վ. Քոսյանի և Վ. Առաքելյանի հեղինակակցությամբ գրել է հայոց լեզվի բուհական դասագիրք, կազմել է մանկավարժության ֆա կուլտետի հայոց լեզվի ծրագիր և այլն։
Սերգեյ Աբրահամյանը գիտահետազոտական աշխատանքներին զուգընթաց դասախոսական աշխատանք է կատարել հանրապետության բուհերում։ Նրա դասախոսություններն աչքի են ընկնում գիտական և տեսական բարձր մակարդակով։ Նա ակտիվորեն մասնակցել է հայոց լեզվի ուսուցումը բարելավելու ուղղությամբ տարվող աշխատանքներին և գործուն մասնակցություն է ունեցել հայոց լեզվի նոր ծրագրերի կազմմանն ու խմբագրմանը։
Սերգեյ Աբրահամյանի «Ժամանակակից հայերենի քերականությունը» հայոց լեզվի ուսուցիչների համար ստեղծված միակ մասնագիտական ձեռնարկն է ՝ գրված ժամանակակից լեզվաբանության նվաճումներին ու պահանջներին համապատասխան։ Նա գրել է հայոց լեզվի դասագիրք սփյուռքահայ դպրոցների միջին ու բարձր դասարանների համար (Բ. Վերդյանի և Վ. Քոսյանի հեղինակակցությամբ), որը մեծապես նպաստում է մայրենի լեզվի ուսուցման գործին սփյուռքահայության մեջ։
Առաջին անգամ այս ձեռնարկում հայերենի ձևաբանությունը ներկայացվել է տասը խոսքի համակարգով, և դրանից հետո էլ այդ համակարգն ընդունվել է դպրոցական ու բուհական դասընթացներում, ի տարբերություն մինչ այդ ընդունված ինը խոսքի մասերի։ Ուշագրավ է՝ ավելացված մեկ խոսքի մասի կապակցությամբ Ս. Աբրահամյանի տված մեթոդական մեկնաբանությունը։ Նա համոզիչ կերպով ցույց է տվել, որ տվյալ համակարգի ուսուցման մատչելիությունը էապես պայմանավորված է ոչ թե համակարգում ներկայացված միավորների քանակով, այլ ճանաչողական, գիտական ճշտությամբ, այլ կերպ՝ գիտականությամբ, որը գիտակցականության միակ հիմքն է, իսկ գիտակցականությունն էլ մատչելիության կարևոր նախա պայմանն է։ Այսպիսով՝ ճիշտ ճանաչված տասը խոսքի մասը ավելի հեշտ է ճանաչել, սովորել, քան թեկուզ և մասամբ սխալ ճանաչված ինը խոսքի մասը։ Այսպիսով, Ս. Աբրահամյանը ցույց է տալիս դիդակտիկայի սկզբունքների միջև եղած փոխադարձ կապը։ Եվ նաև այդ կապի հաշվառումով է (բացի զուտ գիտական կողմից), որ դպրոցական դասագրքերում ու ձեռնարկներում կատարել է շատ ճշտումներ։ Այդ գիտական ճշտումները նպաստում են մատուցման և յուրացման մատչելիությանը։
Ս. Աբրահամյանը կատարել է նաև ներխոսքիմաստային դասակարգումների, տեսակների վերագնահատումներ, վերանայումներ, տերմինային և այլ կարգի նշումներ։ Դա ամենից առաջ վերաբերում է դերանվանը, նրա տեսակների կապերին, շաղկապներին և այլն։ Պետք է նշել, որ հիշյալ աշխատությունը լիարժեք խոսք է հայոց լեզվի ուսուցման գերխնդրի՝ բանավոր ու գրավոր խոսքի զարգացման ոլորտում։ Դա ուսանելի արժեքավոր աղբյուր է ուսուցչի, դասախոսի և ապագա մասնագետ բանասերի համար։ Այդ գիրքը հիրավի հայոց լեզվի ուսուցման գիտամեթոդական գրականության մեջ իր արժանի տեղն ունի։ Հայաստանի լուսավորության նախարարությունը, բարձր գնահատելով Ս.Աբրահամյանի գիտամանկա վարժական կարողությունները, հաճախ էր դիմում նրան՝ նախարարությունում և նրա մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտում տարբեր ձեռնարկումներ ղեկավարելու, դրանց օժանդակելու համար։
1968-ին Ս. Աբրահամյանը հրավիրվում է հիշյալ ինստիտուտ՝ գլխավորելու հայոց լեզվի ու գրականության ուսուցման մեթոդիկաների բաժնի աշխատանքները։ Երեք տարվա բեղմնավոր աշխատանքի շնորհիվ բաժնի աշխատանքները բարեփոխվում, դառնում են արդիական։ Լուսավորության նախարարության մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտը Սերգեյ Աբրահամյանին պարգևատրել է պատվոգրով՝ «...ինստիտուտի հայոց լեզվի բաժնի գործունեությանը ակտիվ մասնակցություն ցուցաբերելու և գիտական հարցերում աջակ ցություն ցույց տալու համար»։
Հայոց լեզվի հարստության հիմնավոր յուրացման գործում արժեքավոր լեզվաբանական, մանկավարժական-մեթոդական ներդրում է «Հայոց լեզու. Բառ և խոսք» (1978թ.) ձեռնարկը, որը գրված է դպրոցի հայոց լեզվի նախասիրական պարապմունք ների համար։ Հեղինակը հետամուտ է լինում, որ սովորողները բառերը ճիշտ ու տեղին գործածեն, խոսքը կառուցեն ճիշտ ու գեղեցիկ, կարողանան խոսքի տեսակներն ընկալել ու գնահատել լեզվաբանական պահանջների տեսակետից։ Նա հատուկ ուշադրություն է դարձրել լեզվական նյութի իմաստային հետաքրքրական, հետաքրքրաշարժ կողմե րի վրա, որոնց շնորհիվ էլ հաջողվել է սիրել տալ մայրենի լեզվի գանձերը, մայրենի լեզուն։
1984 թվականին դպրոցներում գործածության դրվեց Ս. Աբրահամյանի «Հայոց լեզու. շարահյուսություն» (7-8-րդ դասարանների համար) դասագիրքը, որն իր գիտամեթոդական մշակված համակագով հաճելի, ցանկալի ու սպասված նորութ յուն էր մայրենի լեզվի դասագրքային գրականության պատմության մեջ։
Կրթության և գիտության նախարարության առաջարկով շարահյուսության դասագիրքը վերածվեց երկու դասագրքերի, որոնք հրատա րակվեցին 1998թ.՝ «Հայոց լեզու. շարահյուսություն,կետադրություն» (դասագիրք 7-րդ դասարանների համար), «Հայոց լեզու. Շարահյուսու թյուն, խոսք, կետադրություն» (դասա գիրք 8-րդ դասարանների համար)։ 8-րդ դասարանի դասագրքում ավելացված է նոր բաժին՝ «Խոսք», որտեղ մատչելի բայց և գիտական խորությամբ աշակերտին է ներկայացվում խոսքը որպես հաղորդակցային դրսևորում, լեզվի և խոսքի փոխհարաբերություն, խոսքի տարբեր դրսևորումները լեզվի գործածության տարբեր ոլորտներում, խոսքի կառուցվածքը, կատարյալ խոսքի հատկանիշները և այդպիսի խոսքը կառուցելու «գաղտնիքները»։ Դրանով ավելի նպատակային է դառնում հեղինակի միտումը՝ լեզվի ուսուցումը աշակերտի խոսքի զարգացմանը ծառայեցնելը։ Սա հիմնավոր պատասխան է այն սխալ մտայնության, ըստ որի լեզվի գործնական ուսուցման դեպքում պետք է բացառվի լեզվական գիտելիքների ուսուցումը։ Ս. Աբրահամյանը հիմնավորում է, որ գիտելիքների և գործնական ուսուցման պահանջները իրար չեն բացասում, իհարկե, պայմանով, եթե գիտելիքն ունի ճանաչողական արժեք և ներկայացվում է մատչելի կերպով՝ նպաստելով աշակերտի խոսքի զարգացմանը։
Հեղինակը հատուկ ուշադրություն է դարձրել լեզվական նյութի իմաստային հետաքրքրական, հետաքրքրաշարժ կողմերի վրա, որոնց շնորհիվ էլ հաջողվել է սիրել տալ մայրենի լեզվի գանձերը, մայրենի լեզուն։
1984 թվականին դպրոցներում գործածության դրվեց Ս. Աբրահամյանի «Հայոց լեզու. շարահյուսություն» (7-8-րդ դասարանների համար) դասագիրքը, որն իր գիտամեթոդական մշակված համակարգով հաճելի, ցանկալի ու սպասված նորություն էր մայրենի լեզվի դասագրքային գրականության պատմության մեջ։
Ս.Գ. Աբրահամյանը հմուտ և ճանաչված մասնագետ է։ Նա ջանք չի խնայել նաև երիտասարդ մասնագետներ պատրաստելու, նրանց որակավորումը բարձրացնելու ուղղությամբ։ Ս. Աբրահամյանը աճեցրել է նաև որակյալ բազմաթիվ կադրեր, որոնք աշխատում են հանրապետության գիտական հիմնարկներում ու բուհերում։
Ս. Աբրահամյանի գիտահասարակական գործունեության լայն ճանաչման ու գնահատման մասին է վկայում այն հանգամանքը, որ նա ան դամ է գիտական, գիտամեթոդական խորհուրդների, խմբագրությունների։ Դպրոցին մատուցած ծառայությունների համար Ս. Աբրահամյանը ՀՍՍՀ Լուսավորության նախարարության կողմից պարգևատրվել է Խ. Աբովյանի մեդալով։
Ս.Աբրահամյանը մասնակցել է «Ժամանակակից հայերենի բացատրական բառարան»-ի 1-ին հատորի խմբագրությանը, 4-րդ հատորի խմբագիրն է։ Սերգեյ Աբրահամյանը հանրապետության առաջատար ու ականավոր լեզվաբաններից է, որը մեծ ներդրում ունի հայագիտության մեջ։ Նրա աշխատություններն աչքի են ընկնում գիտական բարձր մակարդակով, հարցերի քննության խորությամբ։ Դրանք լուրջ ներդրում են հայ լեզվաբանության մեջ և բարձր գնահատականի են արժանացել գիտական հասարակայնության կողմից։
Հայրենական Մեծ պատերազմին մասնակցելու համար արժանացել է «Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշանով» և Աշխատանքային արիության համար» մեդալով։
Սերգեյ Գյանջումի Աբրահամյանը վայելել էր Հր. Աճառյանի անվ. լեզվի ինստիտուտի կոլեկտիվի հարգանքն ու համակրանքը։