«ԱՐՏԵՄ ԻՍԱՀԱԿԻ ԱԼԻԽԱՆՅԱՆԸ պատկանում է այն գիտնականների փայլուն համաստեղությանը, որոնց անվան հետ է կապված միջուկային, փորձարարական և տարրական մասնիկների ֆիզիկայի սկզբնավորումն ու զարգացումը, որի հիմնադրման արշալույսին Արտեմ Ալիխանյանը ստեղծեց դասականորեն բարձրարժեք մի շարք աշխատանքներ:
Որպես գիտության նվիրյալ և անձնական մեծ հմայքի տեր անհատականության` նրա շուրջն էին համախմբվել անվանի ակադեմիկոսներ Արցիմովիչը, Կապիցան, Լանդաուն, կոմպոզիտոր Դ.Դ. Շոստակովիչը, Մարտիրոս Սարյանը…
Արտեմ Ալիխանյանին անվանել են Հայաստանի Լուսավորիչ` գիտության զարգացման ճանապարհին»:
Ժամանակակիցները Ալիխանյանի մասին