Cover Image
close this bookՀասրաթյան Էզրաս Հասրաթի (1903-1981)
View the documentԷ. Հ. ՀԱՍՐԱԹՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԷ. Հ. ՀԱՍՐԱԹՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Սովետական Միության ֆիզիոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Էզրաս Հասրաթի Հասրաթյանը ծնվել է 1903թ. մայիսի 31-ին Բիթլիս նահանգի Խլաթ գավառի (Արևմտյան Հայաստան, այժմ՝Թուրքիա)Մեծք գյուղում, գյուղացու ընտանիքում։
Է.Հ. Հասրաթյանը սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի գյուղատնտեսական(1922-1926թթ.) և բժշկական (1926-1930թթ.) ֆակուլտետները և ստացել գյուղատնտեսի և բժշկի որակավորում։1929թ.-ից ՍՄԿԿ անդամ է։
Է.Հ. Հասրաթյանը երկու տարի աշխատել է որպես Ֆիզիոլոգիայի ամբիոնի ասիստենտ և դասախոսել «Պայմանական ռեֆլեքսների ուսմունք» թեմայով։ Այդ ժամանակ նա իր շուրջ համախմբել է մի խումբ ուսանողների և կազմակերպել մի շարք գիտա-հետազոտական աշխատանքներ պայմանական ռեֆլեքսները էվոլյուցիոն ասպեկտով դիտարկված՝ սիմպատիկ համակարգի և ուղեղիկի ներվավորման էվոլյուցիան մարսողության սիստեմի և երիկամների ֆունկցիաների շուրջ և այլն։
1930թ. նա գործուղվել է Լենինգրադ պրոֆեսոր Լևոն Աբգարի Օրբելու լաբորատորիա, որտեղ աշխատել է 3 տարի։ Այստեղ նա պատրաստել է մի շարք աշխատություններ երիկամների վերաբերյալ, պարզել սիմպատիկ համակարգի դերը պայմանական ռեֆլեկտոր գործունեության մեջ, ուսումնասիրել է մաշկային էլեկտրո-պոտենցիալները, փոքր ուղեղի ֆունկցիան նոր տեսանկյունով և այլն։
Է.Հ. Հասրաթյանը ավարտել է ասպիրանտուրան բարձր գնահատականով, մեծ ֆիզիոլոգ ակադեմիկոս Ի.Պ. Պավլովի մոտ։ Շարունակելով աշխատել Ի.Պ.Պավլովի մոտ՝միաժամանակ գլխավորել է Բեխտերևի անվ. ուղեղի ուսումնասիրության գիտա-հետազոտական ինստիտուտի Կենտրոնական նյարդային համակարգի բաժինը։
Այդ ժամանակահատվածում մինչև 1941թվականը նա ուսումնասիրում է կենտրոնական նյարդային համակարգի պլաստիկության Պավլովի ուսմունքի զարգացման մի շարք խնդիրներ, որոնք ընդունվեցին որպես Պավլովի պայմանական ռեֆլեքսների թեորիայի զարգացման նոր ուղի մեծ ուղեղի կեղևի գործունեության վերաբերյալ։ Այն մեծ գնահատական ստացավ ոչ միայն մեր միությանում, այլև արտասահմանում։
Այնուհետև նա սկսեց զարգացնել Պավլովի մյուս տեսությունը «արգելակման պաշտպանողական բուժման դերի» վերաբերյալ, որը պատերազմի ընթացքում մեծ թափով զարգացնելով, հասավ էքսպերիմենտալ և կլինիկական խոշոր հաջողությունների, որի շնորհիվ մեծ պրակտիկ օգնություն հասցրվեց հատկապես պատերազմում ներվային և վերջույթների վնասվածք ստացած մարտիկներին։
Է.Հ. Հասրաթյանը ունի պատկառելի քանակությամբ տեսական աշխատություններ (մոտ՝ 200), որոնք գործնական կիրառություն են ստացել բժշկության մեջ։
1939թ. Նա ընտրվել է ՍՍՀՄ ԳԱ թղթակից անդամ, իսկ 1947թ.՝ Հայկական ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս։
Կենսաբանական գիտությունների բնագավառում Է.Հ. Հասրաթյանի ներդրած մեծ ավանդը գնահատվել է և՛ հայրենիքում, և՛ ՍՍՀՄ-ում, և՛ արտասահմանում. նա 2անգամ (1954թ.,1973թ.) պարգևատրվել է Լենինի շքանշանով, ՍՍՀՄ Գերագույն խորհրդի կողմից՝«Կարմիր Աստղ» շքանշանով(1945թ.), «Աշխատանքային Կարմիր Դրոշի» Շքանշանով, ՍՍՀՄ ԳԱ նախագահության կողմից՝ «Ի.Պ. Պավլովի անվ. ոսկե մեդալով» (1961թ.), «Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 20-ամյակի կապակց.-մբ» մեդալով (1961թ.), «Հայրեն. Մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի» մեդալով (1967թ.), Պուրկինեի մեդալով (1975թ.),1974թ. նա արժանացավ Հայակական ՍՍՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչման։
1950 թվականից սկսած Է.Հ. Հասրաթյանը եղել է արտասահմանյան գիտական գործուղումների պատվիրակություններում, հատկապես՝ Ֆրանսիա, Անգլիա, ԱՄՆ, Կանադա, Արգենտինա, Ուրուգվայ, Բրազիլիա, Բելգիա,Դանիա, Հոլանդիա,ԳԴՌ, Հունգարիա, Լեհաստան, Ռումինիա, Իտալիա, Ճապոնիա։
1939 թ. Է.Հ. Հասրաթյանը ընտրվել է Լենինգրադի շրջանային, մարզային ՍՄԿԿ կոնֆերանսների, ՍՄԿԿ 18-րդ համագումարի պատգամավոր։