Cover Image
close this bookԻոսիֆյան Անդրոնիկ Ղևոնդի (1905-1993)
View the documentԱ. Ղ. ԻՈՍԻՖՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱ. Ղ. ԻՈՍԻՖՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Անդրոնիկ Ղևոնդի Իոսիֆյանը ծնվել է 1905թ. հուլիսի 21-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղում, գյուղական ուսուցչի ընտանիքում: Վախճանվել է Մոսկվայում 1993թ. ապրիլի 13-ին:
1921-1925թթ. կամավոր մեկնել է բանակ` ծառայելով Կովկասյան ռազմաճակատում:
1925-1930թթ. Ադրբեջանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետի ուսանող:
1929-1930թթ. ոււսմանը զուգընթաց` Ադրբեջանի նավթարդյունաբերության գիտահետազոտական ինստիտուտի ֆիզիկատեխնիկական լաբորատորիայի ավագ լաբորանտ:
1930-1941թթ. նույն ինստիտուտի լաբորատորիայի գիտական ղեկավար:
1940թ. առանց ատենախոսության պաշտպանության ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
- Ստացել է տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
- Շնորհվել է պրոֆեսորի կոչում:
1941-1975թթ. Էլեկտրաարդյունաբերության մինիստրության Մոսկվայի № 627, 689 գործարանի տնօրեն:
1942, 1948, 1960թթ. պարգևատրվել է (եռակի) Լենինի շքանշանով:
1946թ. ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ:
1949, 1951թթ. (2 անգամ) պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով:
1950թ. ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս:
1950,1971, 1981, 1982թթ. ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ փոխնախագահ:
1961թ. արժանացել է Սոցալիստական աշխատանքի հերոսի կոչման:
1963թ. արժանացել է ՀՍՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործչի կոչման:
1965թ. արժանացել է ՌՍՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործչի կոչման:
1974թ. ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ անդամ:
1981թ. ՀՍՍՀ Գերագույն սովետի պատգամավոր:
1985թ. պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով:
1975-1993թթ. Էլեկտրամեխանիկայի Համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի գիտական ղեկավար: