Cover Image
close this bookԳևորգյան Գեղամ Գրիգորի (1958)
View the documentԳ. Գ. ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԳ. Գ. ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Գ.Գ. Գևորգյանը ծնվել է 1958թ ապրիլի 29-ին Երևանում ծառայողի ընտանիքում։
1975 թ. Ոսկե մեդալով ավարտել է ԵՊՀ կից ֆիզ-մաթ. թեքումով գիշերօթիկ դպրոցը։
1975-1980 թթ. Սովորել է Երևանի Պետ. համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետում։
1977-1980 թթ. Եղել է Երևանի քաղաքային խորհրդի դեպուտատ։
1980-1984 թթ. աշխատել է որպես ԵՊՀ ուսումնական լաբորատորիայի վարիչ։
1982 թ. ՀԽՍՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) մաթեմատիկայի ինստիտուտում ստացել է ֆիզմաթ. գիտությունների թեկնածուի աստիճան։
1984- 1988 թթ. Եղել է Երևանի Պետական համալսարանի մեխմաթ. ֆակուլտետի օպտիմալ կառավարման տեսության և մոտավոր մեթոդների ամբիոնի դոցենտ։
1988-1990 թթ. Երևանի Պետ. համալսարանի ավագ գիտաշխատող։
1992 թ. Մոսկվայի Ստեկլովի անվան Մաթեմատիկայի ինստիտուտում ստացել է ֆիզմաթ. գիտությունների դոկտորի աստիճան:
1992-1997 թթ. ԵՊՀ-ի Մեխմաթ. ֆակուլտետի օպտիմալ կառավարման տեսության և մոտավոր մեթոդների ամբիոնի պրոֆեսորի։
1994 թ. ստացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մրցանակ:
1997-2004 թթ. Եղել է ամբիոնի վարիչ։
2000 թ. Ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ։
2002-2004 թթ. Եղել է ՀՀ ԳԱԱ նախագահության գիտակազմակերպչական վարչության պետ։ (համատեղությամբ)
2004-2007 թթ. ԵՊՀ-ի մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան։
2006-2017 թթ. Եղել է «Պրոմեթեյ Բանկ» ՓԲԸ-ի Խորհրդի անդամ:
2007-2008 թթ. ԵՊՀ-ի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետների դեկան։
2008-2019 թթ.՝ ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր:
2009 թ. Պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով:
2010 թ.- Ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս «Մաթեմատիկա» մասնագիտության գծով։
2017-2019 թթ. Եղել է «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի Խորհրդի անդամ:
2018 թ. ստացել է ՀՀ նախագահի մրցանակ:
2019-2021 թթ. ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար:
2019-2022 թթ. Եղել է «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի Խորհրդի նախագահի տեղակալ:
2021 թ.-ից ԵՊՀ Մաթեմատիկական Հետազոտությունների Կենտրոնի տնօրեն:
2022 թ. «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի Խորհրդի անդամ է: