Cover Image
close this bookԱլիխանյան Արտեմ Իսահակի (1908-1978)
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ա. Ի. ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ա. Ի. ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Արտեմ Իսահակի Ալիխանյանը ծնվել է 1908 թ. հունիսի 24–ին, Ելիզավետպոլ քաղաքում: Վախճանվել է 1978 թ. փետրվարի 25–ին, Մոսկվայում:
1931 թ. ավարտել է Լենինգրադի պետական համալսարանը:
1930 - 1943 թթ. աշխատել է Լենինգրադի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում:
1935 - 1939 թթ. Լենինգրադի պոլիտեխնիկական ինստիտուտի ֆիզիկամեխանիկական ֆակուլտետի ռենտգենյան ճառագայթների լաբորատորիայի վարիչ:
1937 թ. մասնակցել է համամիութենական միջուկային 2-րդ կոնֆերանսին (Մոսկվա):
1938 թ. մասնակցել է միջուկային ֆիզիկայի գծով համամիութենական 3-րդ խորհրդակցությանը (Լենինգրադ):
1940 թ. շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
1941 թ. արժանացել է ՍՍՀՄ պետական մրցանակի` ռադիոակտիվությանը վերաբերող գիտական աշխատանքների համար:
- Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով:
1942 թ. շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում:
- Ա. Ի. Ալիխանովի հետ ստեղծել են տիեզերական ճառագայթների հետազոտման կայանը Արագածում:
1943 թ. ընտրվել է Հայկական ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս:
1943 – 1973 թթ. Երևանի ֆիզիկայի ինստիտուտի (1943 – 1946 թթ.` ՀՍՍՀ ԳԱ ֆիզիկամաթեմատիկական ինստիտուտ, 1946 – 1960 թթ. ՀՍՍՀ ԳԱ ֆիզիկայի ինստիտուտ) դիրեկտոր, Երևանի պետական համալսարանի միջուկային ֆիզիկայի ամբիոնի վարիչ:
1944 – 1945 թթ. ՍՍՀՄ ԳԱ ֆիզիկական պրոբլեմների ինստիտուտի ավագ գիտաշխատակից:
1945 թ. պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով:
1946 թ. ընտրվել է ՍՍՀՄ ԳԱ թղթակից անդամ:
1946 – 1960 թթ. Մոսկվայի ինժեներաֆիզիկական ինստիտուտի միջուկային ֆիզիկայի ամբիոնի վարիչ:
1946 – 1978 թթ. ՍՍՀՄ ԳԱ ֆիզիկայի ինստիտուտի տարրական մասնիկների լաբորատորիայի վարիչ:
1948 թ. արժանացել է ՍՍՀՄ պետական մրցանակի` տիեզերական ճառագայթների ուսումնասիրման համար:
1960 թ. հիմնեց տիեզերական ճառագայթների հետազոտման Նոր–Ամբերդ կայանը Արագած լեռան լանջին:
- Ա. Ի. Ալիխանյանի նախաձեռնությամբ Նոր–Ամբերդում սկսեց գործել փորձարարական և տեսական ֆիզիկայի ամենամյա դպրոցը:
1962 թ. գործուղվել է Շվեյցարիա:
1967 թ. շնորհվել է Հայկական ՍՍՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում:
- Շարք մտավ Ա. Ի. Ալիխանյանի անմիջական ղեկավարությամբ կառուցված 6 ԳԵՎ էներգիայով էլեկտրոնաօղակային արագացուցիչը:
1970 թ. արժանացել է Լենինյան մրցանակի` Թ. Լ. Ասաթիանիի հետ համատեղ տրեկային կայծային խցիկների ստեղծման համար:
1971 թ. ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ նախագահության անդամ:
1973 թ. էլեկտրոնաօղակային արագացուցիչների (ԷՕԱ) նշանավոր համալիրային կառույցների համար արժանացել է ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի մրցանակին: