Cover Image
close this bookԳալոյան Գալուստ Անուշավանի (1927-2003)
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Գ. Ա. ԳԱԼՈՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Գ. Ա. ԳԱԼՈՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ, ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Գալուստ Անուշավանի Գալոյանը ծնվել է 1927 թ. մարտի 1-ին Արթիկի շրջանի Փոքր Պարնի գյուղում (այժմ` Արագածոտնի մարզի Անուշավան գյուղ): Վախճանվել է 2003 թ. օգստոսի 21-ին Երևանում։
1945 թ. ավարտել է Արթիկի շրջանի Փանիկ գյուղի միջնակարգ դպրոցը և ընդունվել ԵՊՀ:
1948-1950 թթ. Երևանի պետհամալսարանի ԼԿԵՄ կոմիտեի առաջին քարտողար:
1950 թ. ավարտել է Երևանի պետհամալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը:
1950-1952 թթ. ՀԼԿԵՄ ԿԿ քարտուղար` ագիտացիայի և պրոպագանդայի գծով:
1952-1955 թթ. ՍՄԿԿ կենտկոմին առընթեր հասարակական գիտությունների ակադեմիայի ասպիրանտ:
1955 թ. շնորհվել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1955-1958 թթ. ՍՄԿԿ ԿԿ առընթեր ՄԼԻ հայկական մասնաճյուղի ավագ գիտաշխատող:
1958-1963 թթ. ՍՄԿԿ ԿԿ առընթեր ՄԼԻ հայկական մասնաճյուղի դիրեկտորի գիտ. գծով տեղակալ և կուսակցության պատմության սեկտորի վարիչ:
1963 թ. շնորհվել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
1963-1979 թթ. ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի տնօրեն:
1964 թ. շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում:
1964-1967 թթ. ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի՝ գիտության և տեխնիկայի գծով Լենինյան մրցանակ շնորհող կոմիտեի անդամ:
1971 թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ:
1970 թ. ՀԽՍՀ Մինիստրների խորհրդին կից`գիտության և տեխնիկայի գծով Պետական մրցանակներ շնորհող հանձնաժողովի նախագահի տեղակալ:
1979-1982 թթ. ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս-քարտողար, նախագահության անդամ:
-«ՍՍՀՄ-Չեխոսլովակիա» պատմաբանների հանձնաժողովի անդամ:
1982 թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս:
1982-1986 թթ. ՀԽՍՀ ԳԱ բաժանմունքի ակադեմիկոս-քարտողար:
1982-1989 թթ. Հայաստանի խաղաղության պաշտպանության հանրապետական կոմիտեի նախագահ, խաղաղության պաշտպանության խորհրդային կոմիտեի նախագահության անդամ:
1985 թ. ՀԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր:
1986 թ. պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով:
1986-1988 թթ. ՀԽՍՀ ԳԱ փոխպրեզիդենտ:
1988 թ. շնորհվել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում:
1988-1990 թթ. ՀԿԿ կենտկոմի քարտողար:
1991-1994 թթ. ՀՀ ԳԱ փոխպրեզիդենտ:
1994 թ. նշանակվել է ՀՀ ԳԱԱ նախագահի խորհրդական:
1994-2003 թթ. ՀՀ ԳԱԱ նախագահության ընտրովի անդամ:
1998-2003 թթ. ՀՀ ԳԱԱ նախագահությանն առընթեր խմբագրական-հրատարակչական խորհրդի (ԽՀԽ) նախագահ:

Գալուստ Անուշավանի Գալոյանը ծնվել է 1927 թ. Արթիկի շրջանի Փոքր Պարնի գյուղում: Պատանին գերազանց էր սովորում դպրոցում` աչքի ընկնելով նաև օրինակելի վարքուբարքով: Հայրենական պատերազմի առաջին իսկ օրերին Գալուստի հայրը` բժիշկ Անուշավանը, կամավոր մեկնել էր բանակ և ռազմաճակատում աչքի ընկել խիզախությամբ, բուժել ու մարտական շարքեր վերադարձրել հարյուրավոր վիրավորների: Նրա անձնուրացության մասին լեգենդներ էին հյուսվել Լեհաստանում և այլուր: Թշնամու դեմ տարբեր ռազմաճակատներում կռվում էին նաև Անուշավանի երկու որդիները` Միքայելը և Ալեքսանդրը: Տանը մոր խնամքին էին մնացել անչափահասները` Գալուստն ու Արմենը: Հայ կնոջ անզուգական կերպար էր Աննման մայրիկը` հպարտ իր ընտանիքով, աչքը միշտ փոստատարի գալուն, հայացքը հառած ամուսնու և որդիների ճամփին: Պատերազմի ավարտից հետո հաղթանակած որդիները վերադարձան տուն: Բայց չկար տան սյունը: Նա կյանքը նվիրել էր հայրենիքին... Եվ հայրենիքը չմոռացավ իր զավակին. Խորհրդային Հայաստանի կառավարության որոշումով Գալոյանների հայրական ոստանը` Պարնի գյուղը, վերանվանվեց Անուշավան Գալոյանի անունով: 1945 թ. ավարտելով միջնակարգ դպրոցը` ուսումնատենչ երիտասարդն ընդունվում է Երևանի պետական համալսարանի նորաբաց միջազգային հարաբերությունների ֆակուլտետը:
Դժվարին, բայց կյանքով լի տարիներ էին: Վիրավոր, բայց հաղթանակած խրոխտ ժողովորդը ամեհի ուժով և մշտավառ հավատով ձեռնամուխ էր եղել կերտելու բաղձալի ապագան: Ոգևորությունն անսահման էր ամենուր, նաև կրթության ասպարեզում: Արտակարգ աշխատասեր ու խոհուն երիտասարդը հենց սկզբից աչքի ընկավ բարձր առաջադիմությամբ: Նրա սերնդի առջև բաց էին ունակությունները լավագույնս դրսևորելու հնարավորությունները:
Հետպատերազմյան տարիներին Երևանի պետական համալսարանը գիտական մտքի իսկական դարբնոց էր: Եվրոպական ցանկացած բարձրագույն ուսումնական հաստատության պատիվ կբերեր դասախոսական այն փայլուն կազմը, որ ուներ հայոց համալսարանը: Ֆակուլտետների և համալսարանի մակարդակով գիտական խրթին հարցերի քննարկումները դարձել էին առօրյա խնդիր: Գիտական կոնֆերանսներում Գալուստը հանդես էր գալիս հետաքրքիր զեկուցումներով ու կրքոտ ելույթներով, քննարկման ներկայացրած նրա ռեֆերատներում ցայտուն դրսևորվում էին հեղինակի բազմակողմանի գիտելիքները, ինքնուրույն դատողությունները, վիճահարույց հարցերում տեսակետները պաշտպանելու հետևողականությունը: Գ. Գալոյանը նաև համալսարանի հասարակական-քաղաքական կյանքի ամենաակտիվ մասնակիցներից էր ու մեծ հեղինակություն էր վայելում ուսանողության շրջանում: Պատահական չէ, որ 1950թ. նա ղեկավարում է համալսարանի կոմերիտական կազմակերպությունը, ապա նրան ընտրում են ՀԼԿԵՄ Երևանի քաղաքային կոմիտեի քարտողար:
Երկրի առաջնթացի հետ օր-օրի հասունանում էր ավյունով լի երիտասարդը: Բոլորը համակված էին իրենց ուժերն ու գիտելիքները հայրենիքին անմնացորդ նվիրաբերելու ձգտումով, երկրի տնտեսությունը առաջ տանելու, ժողովրդի հոգևոր արժեքները բազմապատկելու մղումով: Հանրապետության խանդավառ երիտասարդությունը առաջին շարքերում էր: Գալուստը այդ երիտասարդության կազմակերպիչներից ու ղեկավարներից մեկն էր: 1950 թ. նա ընտրվում է ՀԼԿԵՄ Կիրովյան շրջկոմի առաջին քարտողար, եռանդուն աշխատանք ծավալում մտավորականության և ուսանողության շրջանում, ձեռք բերում լայն զանգվածների հետ աշխատելու փորձ ու հմտություն: Հաշվի առնելով երիտասարդության շրջանում վաստակած հեղինակությունը և կազմակերպչի ակնհայտ ձիրքը` Հայաստանի կոմերիտմիության կենտկոմի պլենումը Գ. Գալոյանին ընտրում է ՀԼԿԵՄ Կենտկոմի քարտողար: Թեև քաղաքական պատասխանատու աշխատանքը հետագա առաջխաղացման համար ընձեռել էր մեծ հնարավորություններ, բայց Գ. Գալոյանի գիտական հակումները գերակայեցին: 1952 թ. նա ընդունվում է ՍՄԿԿ Կենտկոմին առընթեր հասարակական գիտությունների ակադեմիա: Այս բարձրակարգ կրթական ու գիտական հաստատության դասախոսական կազմի մեջ էին ժամանակի սովետական հասարակագիտական մտքի խոշորագույն շատ ներկայացուցիչներ: Գիտական ստեղծագործական մթնոլորտում Գալոյանը հարստացնում է իր գիտելիքները: 1955 թ. պաշտպանում է ատենախոսություն ու ստանում պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Սկսվում է նրա ուղին դեպի մեծ գիտություն: Վերադառնալով Երևան` Գ. Գալոյանը աշխատանքի է անցնում Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հայկական մասնաճյուղում` որպես ավագ գիտաշխատող, իսկ 1958-1963 թթ. վարում է բաժնի վարիչի ու դիրեկտորի գիտական գծով տեղակալի պաշտոնները: Միաժամանակ դասավանդում է Երևանի պետհամալսարանում, Խ Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտում և այլ բուհերում: Այս տարիներին նա կատարում է մի շարք լուրջ հետազոտություններ պատմակուսակցական գիտության բնագավառում: 1963 թ. Գ. Գալոյանը Մոսկվայում պաշտպանում է դոկտորական ատենախոսություն ու ստանում հայցած գիտական աստիճանը: Հաջորդ տարում նա արժանանում է պրոֆեսորի կոչման: 1963 թ. Գալոյանը նշանակվում է ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի տնօրեն և այդ պաշտոնում աշխատում մինչև 1979 թ.: Նշված ժամանակաշրջանում նա լիովին բացահայտում է իր գիտական կարողությունները` հանդես գալով բազմաթիվ արժեքավոր հրապարակումներով, միաժամանակ ցայտուն դրսևորելով գիտական աշխատանքներ կազմակերպելու հիանալի ունակություններ: Այդ տարիներին ինստիտուտի կոլեկտիվում աշխատում էին հայ պատմագրության երախտավորներ Աշոտ Հովհաննիսյանը, Սուրեն Երեմյանը,Մկրտիչ Ներսիսյանը, Ծատուր Աղայանը, Խիկար Բարսեղյանը, Արամայիս Մնացականյանը, Գևորգ Ղարիբջանյանը և ուրիշներ: Երիտասարդ տնօրենը պատկառանք ուներ ավագ գործընկերների հանդեպ, որոնք իրենց արժեքավոր աշխատություններով շարունակում էին հարստացնել հայ պատմագրությունը: Տնօրենն աշխատանքին նվիրված էր ինքնամոռացությամբ, պահանջկոտ էր ամենից առաջ իր, ապա և աշխատակիցների նկատմամբ:
Ինստիտուտի խոշոր նվաճումն էր ստվարածավալ ութ հատորից բաղկացած «Հայ ժողովրդի պատմություն» կոլեկտիվ աշխատությունը, որի ստեղծման բարդ ու դժվարին աշխատանքները գլխավորեց Գ. Գալոյանը: Բազմահատոր այդ աշխատության իրականացման համար նա ներդրեց իր բազմակողմանի գիտելիքները, գիտակազմակերպական տաղանդը: Աշխատությունը հանդիսացավ հայ պատմագրական մտքի բարձրագույն դրսևորումը, խոշոր երևույթ հայագիտության մեջ, նաև` մեծարժեք ներդրում մեր ժողովրդի հագևոր-մշակութային արժեքների գանձարանում: Գիտական-ակադեմիական ծանրակշիռ այդ աշխատությունը, որն իր ընդգրկմամբ ու խորությամբ նախադեպը չուներ մեզանում, մեծ ընդունելություն գտավ գիտական շրջանակներում և ընթերցող լայն հասարակության կողմից, արժանացավ Հայկական ՍՍՀ պետական մրցանակի:
Գիտական ու գիտակազմակերպական եռանդուն գործունեություն ծավալած Գ.Գալոյանը 1971 թ. ընտրվում է ԳԱ թղթակից անդամ , իսկ 1982 թ.՝ ակադեմիկոս: Շուրջ 16 տարի պատմության ինստիտուտի տնօրենի պաշտոնում աշխատելուց հետո գիտնականը ակադեմիայի համակարգում վարում է ԳԱ ակադեմիկոս քարտողարի (1979-1982), բաժանմունքի ակադեմիկոս-քարտողարի (1982-1986), ԳԱ փոխպրեզիդենտի (1986-1988 և 1990-1994) պաշտոնները, 1994-ից մինչև կյանքի վերջը ՀՀ ԳԱԱ պրեզիդենտի խորհրդականն էր և գիտահրատարակչական խորհրդի նախագահը: 1979-2003 թթ.եղել է ԳԱԱ նախագահության անդամ: Գ. Գալոյանը «մաքուր» գիտելիքների սահմանների մեջ ներփակված կաբինետային գիտնական չէր, այլ հանրապետության հասարակական-քաղաքական կյանքում ակտիվ դերակատարություն ունեցող գործիչ: Նա եղել է ԽՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր լենինյան և պետական մրցանակների կոմիտեի անդամ, ՀԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր գիտության և տեխնիկայի բնագավառում պետական մրցանակների հանձնաժողովի անդամ ու այդ հանձնաժողովի նախագահի տեղակալ, խաղաղության պաշտպանության հայկական հանրապետության կոմիտեի նախագահ: Նա 1988-1990 թթ.եղել է ՀԿԿ Կենտկոմի գաղափարական աշխատանքների գծով քարտողար: 1989 թ. ընտրվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր: Գիտնականը պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգրերով, Վավիլովի անվան և մի շարք ուրիշ մեդալներով:
Հայաստանի և Անդրկովկասի նոր ու նորագույն շրջանների պատմության բնագավառում անվանի մասնագետ Գ. Գալոյանի գիտական ժառանգությունն ընդգրկում է Հայաստանում և երկրամասում կոմունիստական ու բանվորական շարժումների, Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման, հայ ժողովրդի պատմական ճակատագրում Ռուսաստանի խաղացած դերի, Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Արևելյան Հայաստանում ծավալված բախտորոշ իրադարձությունների ու դրանց նկատմամբ արևմտյան մեծ տերությունների դրսևորած վերաբերմունքի, հայ ժողովրդի պատմության բուրժուական խեղաթյուրումների դեմ պայքարի բազմաբնույթ հիմնախնդիրները: «Բանվորական շարժումը և ազգային հարցը Անդրկովկասում 1900-1922 թ.» մենագրության մեջ (1960) և ուրիշ հրապարակումներում Գ. Գալոյանը ցույց է տվել Հայաստանում կոմունիստական և բանվորական շարժումների զարգացման օրինաչափությունները, բոլշևիկյան կազմակերպությունների գործունեությունը աշխատավորական զանգվածներին ցարիզմի և բուրժուազիայի դեմ պայքարի հանելու ուղղությամբ: Նա մեզանում առաջինն էր, որ հաղթահարելով առանձին պատմաբանների ու քաղաքական գործիչների դիմադրությունը, ճշմարտացի ներկայացրեց 1918 թ.փետրվարին ստեղծված Հայաստանի (Արևմտահայաստանի) կոմունիստական կուսակցության և նրա ղեկավարության (Գուրգեն Հայկունի և այլք) խաղացած դերը 1918-1920 թթ. հայ իրականության մեջ կոմունիստական շարժման զարգացման գործում, ցույց տվեց արևմտահայ քաղաքական այդ կազմակերպության`1920 թ. ստեղծված Հայաստանի կոմունիստական կուսակցության հետ միավորվելու ընթացքը: 1957 թ. Մոսկվայում ռուսերեն լույս տեսավ Գալոյանի «Պայքար Հայաստանում խոհրդային իշխանության համար» գիրքը, որին հետևեցին «Մայիսյան հերոսական ապստամբությունը» և այլ աշխատություններ: Աղբյուրագիտական հարուստ նյութերով հագեցած այդ գործերում հեղինակը ցույց է տվել, որ ցեղասպանության սարսափներից ազատված արևմտահայ բեկորների և երիտթուրքերի ու քեմալականների կողմից ֆիզիկական ոչնչացման վտանգի ենթարված արևելահայության փրկությունը Հայաստանում խորհրդային իշխանության հաստատումն էր: Խորհրդային կարգերի շնորհիվ հայ ժողովուրդը ամենակարճ ժամանակամիջոցում Հայաստանը դարձրեց բարձր զարգացած տնտեսության, առաջավոր կրթության ու մշակույթի երկիր: Գ. Գալոյանը հայ-ռուսական բարեկամության ջատագովներից էր: “Ռուսաստանը և Անդրկովկասի ժողովուրդները” (ռուսերեն, Մոսկվա, 1976) “Պատմության քառուղիներում” (1982) և այլ աշխատություններում նա ցույց է տվել, որ դարերի տառապանքի ճանապարհ անցած հայ ժողովրդի համար ռուսական կողմնորոշումը եղել է նրա իսկ պատմության թելադրանքը: Մահմեդական տիրակալների լծից հայ ժողովրդի ազատագրումը պայմանավորված է եղել ոչ թե նրա նկատմամբ ռուսական արքունիքի պլատոնական սիրով, այլ նրանով, որ պատմության քառուղիներում երկու ժողովուրդների շահերը համընկել են, նրանք զգացել են միմյանց կարիքը: Գիտնականը շատ տարիներ է նվիրել Հայաստանի Առաջին հանրապետության ստեղծումից մինչև Լոզանի կոնֆերանսն ընկած ժամանակահատվածում հայկական դատի հանդեպ արևմտյան տերությունների կառավարությունների վարած քաղաքականության լուսաբանմանը: Այդ տեսակետից առանձնապես արժեքավոր է «Հայաստանը և մեծ տերությունները 1917-1923 թթ.» մենագրությունը: Հեղինակը, տիրապետելով անգլերենին, ամիսներ շարունակ աշխատել է բրիտանական արխիվներում, հայտնաբերել ու առաջին անգամ սույն մենագրության միջոցով գիտական շրջանառության մեջ դրել մինչ այդ բոլորովին անհայտ բազում վավերագրեր և դիվանագիտական փաստաթղթեր: Աշխատության մեջ և ուրիշ հրապարակումներում հարցի խորազնին քննության արդյունքում արված եզրահանգումը որոշակի է` հայերի խնդիրներով զբաղվելիս մեծ տերությունները բացառապես հետապնդել են իրեց շահերը` դիվանագիտական խաղերում հայ ժողովրդի արդարացի դատը օգտագործելով որպես մանրադրամ: Գալուստ Գալոյանը «Հայաստանը մեծ տերությունների աշխարհակալական առճակատումներում XVI դարից 1917 թ.» գրքում հին և միջնադարյան հայոց պատմությանը նվիրված բաժիններ է հատկացրել, որոնց անհրաժեշտությունը պայմանավորված է հետազոտվող հարցերի խորության բացահայտմամբ: Հայ ժողովրդի ծագումնաբանության հարցը մի կողմից, Հայ դատը, հայոց պետականության և եկեղեցու պատմությունը, Հայկական հարցը մյուս կողմից` գտնվելով ժամանակագրական տարբեր աստիճանների վրա, Գալոյանի պատմագիտական ընկալմամբ դրվել են պատմա-փիլիսոփայական և կուռ տրամաբանական համակարգի մեջ: Ակադեմիկոս Գալոյանը առաջադրված խնդիրների բազմակողմանի մեկնաբանման համար անհրաժեշտ է համարել ուսումնասիրել 16-րդ դարից ի վեր Եվրոպական տերությունների արևելյան քաղաքականությունը, նրանց միջպետական հարաբերությունները, Առաջավոր Ասիայում իրենց դիրքերն ամրապնդելուն վերաբերող պատմությունը: Ուսումնասիրելով Օսմանյան կայսրությունում և Սեֆյան Պարսկաստանում հայերի սոցիալական, իրավական ու քաղաքական վիճակի, ինչպես նաև Եվրոպական տերությունների հետ այդ երկու բռնակալական պետությունների ունեցած փոխհարաբերությունների հիմնախնդիրները` Գ. Գալոյանը ի հայտ է բերել ինչպես դրանց որոշակի բացասական ազդեցությունը հայ ժողովրդի ազատագրական պայքարի վրա, այնպես էլ Եվրոպական տերությունների դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ` իրենց զավթողական ծրագրերի իրագործման խնդրում: Այդ փաստարկված հայեցակարգային մոտեցումը Գալոյանին թույլ է տալիս համոզիչ կերպով պատասխանել այն հարցին, թե ինչը նպաստեց Օսմանյան Թուրքիային` նախապատրաստելու ծրագրված և երիտթուրքերի միջոցով իրագործված հայերի ցեղասպանությունը: Գ. Գալոյանը բազմիցս հանդես է եկել հայ ժողովրդի պատմության խեղաթյուրման փորձերի դեմ, խոր համոզվածությամբ ու կրքոտ հետևողականությամբ հակահարված տվել կեղծարարների քարոզած հերյուրանքներին ու զրպարտություններին: Գիտնականի` պատմության կեղծարարների դեմ ուղղված աշխատություններն այսօր էլ ունեն արդիական հնչեղություն, քանզի դրանք պատասխան են նաև մեր ժողովրդի պատմության մերօրյա կեղծարարներին, հատկապես ամերիկյան որոշ հայագետների կողմից այդ պատմության նենգափոխման վտանգալից փորձերին: Գիտնականի աշխատություններում լուսաբանված բազմազան հարցերը բովանդակային առումով և ծավալային ընդգրկումով շատ տարողունակ են, ուստի դրանց սպառիչ բնութագրությունը և արժևորումը կտա ժամանակը: Մեզ հետ չէ վաստակաշատ գիտնականն ու գիտության տաղանդավոր կազմակերպիչը, հասարակական ու քաղաքական նշանավոր գործիչը, բայց մեր գիտության զարգացման գործում ունեցած անուրանալի վաստակով ու թողած գիտական պատկառելի ժառանգությամբ նա արժանի տեղ է գրավում հայրենիքի երախտավոր զավակների շարքում:

Գալոյան, Գալուստ Անուշավանի.
Լուրջ ուշադրություն երիտասարդության ինտերնացիոնալ դաստիարակության հարցերին: Ավանգարդ. - 1950. - 24 օգոստոսի:
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
Ապահովել կոմերիտական քաղաքական ուսուցման բարձր մակարդակը: Ավանգարդ. - 1952. - 12 օգոստոսի:
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
Ասքանազ Մռավյան: (Ծննդյան 70-ամյակի առթիվ): Սովետական Հայաստան. - 1956. - 3 հունվարի:
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
Բոցաշունչ ռևոլյուցիոները: (Lադո Կեցխովելու ծննդյան 80-ամյակի առթիվ): Սովետական Հայաստան. - 1956. - 14 հունվարի:
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
Նրանք մարտնչել են ազատության համար: (Լենինյան գվարդիայի 14 անդամներին ՍՍՌՄ շքանշաններով պարգևատրելու մասին): Ավանգարդ. - 1956. - 5 ապրիլի:
----------------------------------------
Галоян, Галуст Анушаванович.
Боевой орган большевиков: (К 50-летию газеты "Нор хоск"): Коммунист (Ер.). - 1956. - 31 августа.
----------------------------------------
Галоян, Галуст Анушаванович.
Об участии США в контрреволюционной интервенции империалистов Зaпада в Закавказье в 1917: Известия АН АрмССР. Общественные науки. - 1956. - № 8. - С. 9-18.
----------------------------------------
Галоян, Галуст Анушаванович.
Пропагандист ленинских идей: (К 50-летию газ. "Кайц"): Совет. Эрманистан - 1956. - 14 апреля.
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
Ալավերդի. 40 տարի առաջ: Ավանգարդ. - 1957. - 29 օգոստոսի:
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
Բոլշևիկյան "Նոր կյանք" թերթը. 1917-1957: Քառասուն տարի առաջ: Սովետական Հայաստան. - 1957. - 4 հուլիսի:
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
Կոմունիստական պարտիան Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ ռևոլյուցիայի կազմակերպիչն ու ոգեշնչողն է: (Զրույցներ 40 -ամյակի առթիվ): Ավանգարդ. - 1957. - 4, 6, 9 ապրիլի:
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
Հուլիսյան ցուցը Ալեքսանդրապոլում: (Քառասուն տարի առաջ. 1917-1957): Սովետական Հայաստան. - 1957. - 24 հուլիսի:
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ ռևոլյուցիան և հայ ժողովրդի վերածնունդը: (Նյութեր` զեկուցումների և զրույցների համար): Սովետական Հայաստան. - 1957. - 16 հոկտեմբերի:
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
Մայիսյան ապստամբությունը Հայաստանում: (Ապստամբության 37-րդ տարեդարձի առթիվ): Սովետական Հայաստան. - 1957. - 10 մայիսի:
----------------------------------------
Галоян, Галуст Анушаванович.
Борьба за Советскую власть в Армении: М.: Госполитиздат. - 1957. - 256 с.
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
Բաքվի բոլշևիկների պայքարը Սովետական իշխանության համար: (Բաքվի 26 կոմիսարների գնդակահարության 40-ամյակի առթիվ): Սովետական Հայաստան. - 1958. - 6 սեպտեմբերի:
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
Հերոսական կյանքի էջեր. - Սովետական Հայաստան. - 1958. - 24 մայիսի: Հարությունյան Ա. Բ. Կամո. Կյանքն ու ռևոլյուցիոն գործունեությունը: Եր.: Երևանի համալս. հրատ. – 1957. – Գրախոսություն:
----------------------------------------
Галоян, Галуст Анушаванович.
Б. Кнунянц. Избранные произведения. 1903-1911 гг.: Ер.: Айпетрат. - 1958. - 467 с.
ДОП.ТОЧКИ ДОСТУПА:
Инджикян О. Г.
Мравян Ю. В.
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
Կոմունիստական պարտիայի հերոսական ուղին: ("Սովետական Միության Կոմունիստական պարտիայի պատմության" նոր դասագրքի հայերեն հրատարակության առթիվ): Սովետական Հայաստան. - 1959. - 23 դեկտեմբերի:
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
Ստեփան Շահումյան: (Ծննդյան 80-ամյակի առթիվ): Լրաբեր (ԱՄՆ). - 1959. - 17, 19 փետր. - № 92, 93:
----------------------------------------
Галоян, Галуст Анушаванович.
Бакинская коммуна - знаменосец пролетарского интернационализма: Коммунист (Ер.). - 1959. - 19 сентября.
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
Ընդդեմ պատմության բուրժուական կեղծարարների: / Քյազիմզադե. Պայքար Անդրկովկասի համար. - 1917-1921 թթ., Բոլդուին Օ. Վեց բանտ և երկու ռևոլյուցիա, Ժուկով-Յուդին Կ. Նորտ Ռ. Սովետական Ռուսաստանը և Արևելքը 1920-1927 թթ., Փայպս Ռ. Սովետական Միության կազմավորումը, Վիլյամս Վ. Ամերիկա -ռուսական հարաբերությունները 1781-1947 թթ., Ադամյան Ս. Հայկական համայնքը աշխատությունների մասին: Լենինյան ուղիով. - 1960. - № 9. - էջ 105-110:
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
Մայիսյան հերոսական ապստամբությունը: Եր.: Հայպետուսմանկհրատ. - 1960. - 115 էջ:
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
Մեծ Հոկտեմբերը և Սովետական իշխանության հաղթանակը Հայաստանում: Սովետական Հայաստան. - 1960. - 23 նոյեմբերի:
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
Պայքար Սովետական իշխանության համար: Նոր կյանք (Ռումինիա). - 1960. - 4, 5 նոյեմբ. - № 45, 46:
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
Վ.Ի. Լենինը և հայ ժողովրդի ազատագրումը: (Վ.Ի. Լենինի ծննդյան 90-ամյակը): Սովետական Հայաստան. - 1960. - № 4. - էջ 6-8:
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
Փառապանծ պայքարի էջը: (Մայիսյան զինված ապստամբության 40-ամյակի առթիվ): Սովետական Հայաստան. - 1960. - 23 նոյեմբերի:
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
Փառավոր էջ Հայաստանի ռևոլյուցիոն շարժման պատմության մեջ / Մայիսյան զինված ապստամբության 40-ամյակը/: Նոր կյանք (Ռումինիա ). - 1960. - 1 հուլիսի, № 27:
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
40 տարի: /Սովետականիշխանության հաստատման և Կոմկուսի կազմավորման 40 տարին/: Տեղեկագիր / ՀՍՍՌ ԳԱ հասարակական գիտություններ. - 1960. - № 11. - էջ 3-10:
----------------------------------------
Галоян, Галуст Анушаванович.
40 лет Майского восстания: Коммунист (Ер.). - 1960. - 10 мая. - /Без подписи/.
----------------------------------------
Галоян, Галуст Анушаванович.
Социалистическая революция Закавказье в освещении буржуазной историографии: М.: Соцэкгиз. - 1960. - 219 с.
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
Անդրկովկասում սոցիալիստական ռևոլյուցիայի և կոմունիստական շինարարության պատմության կեղծարարության դեմ: Եր.: Հայպետհրատ. - 1961. - 407 էջ:
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
Անմոռաց 26-ը /26 կոմունարների հիշատակին/: Երևան. - 1961. - 20 սեպտեմբերի:
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
Արտաշես Կարինյան /Ծննդյան 75-ամյակի առթիվ/: Տեղեկագիր ՀՍՍՌ ԳԱ Հաս. գիտություններ. - 1961. - № 12. - էջ 95-99:
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
Բոլշևիկների պատմական հաղթանակը /Լրացավ ՌՍԴԲՊ համառուսաստանյան` "Պրագայի" կոնֆերանսի 50-ամյակը/: Սովետական Հայաստան. - 1962. - 18 հունվարի:
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
Գեորգի Դիմիտրով /Ծննդյան 80-ամյակի առթիվ/: Երևան. - 1962. - 19 հունիսի:
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
Հոկտեմբերյան հեղափոխությունը և հայ ժողովրդի պատմական ճակատագիրը: Գրական թերթ. - 1962. - 7 նոյեմբերի:
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
Պրոլետարական ինտերնացիոնալիզմի դրոշակակիրները /Բաքվի 26 կոմիսարների չարանենգ գնդակահարության 44-ամյակի առթիվ/: Սովետական Հայաստան. - 1962. - 20 սեպտեմբերի:
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
Ռևոլյուցիայի կազմակերպիչն ու ղեկավարը /Վ. Ի. Լենինի` 1917 թ. հոկտեմբերին գրած աշխատությունների 45-ամյակի առթիվ/: Սովետական Հայաստան. - 1962. - 6 նոյեմբերի:
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
"Աշխատանքի ազատագրություն" խումբը և Ռուսաստանի ռևոլյուցիոն շարժումները: Լենինյան ուղիով. - 1963. - № 9. - էջ 93-100:
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
Կոմունիստական պարտիայի անօրինակ սխրագործությունը: Սովետական Հայաստան. - 1963. - 26 հուլիսի:
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
Մարտերում կոփված եղբայրություն /Անդրկովկասի ժողովուրդների բարեկամության մասին/: Սովետական Հայաստան. - 1963. - 24 նոյեմբերի:
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
Մեր դարաշրջանի բնույթը և համաշխարհային կոմունիստական շարժման գլխավոր գիծը: Սովետական Հայաստան. - 1964. - 30 սեպտեմբերի:
----------------------------------------
Галоян, Галуст Анушаванович.
Характер нашей эпохи и генеральная линия мирового коммунистического движения: Коммунист (Ер.). - 1964. - 30 сентября.
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
Արհավիրքից` վերածնունդ /Շնորհիվ Հոկտեմբերյան մեծ հեղափոխության/: Սովետական Հայաստան. - 1965. - 24 ապրիլի:
ДОП.ТОЧКИ ДОСТУПА:
Կիրակոսյան Ջ.
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
Հայ ժողովրդի վերածնունդը /Հայաստանում Սովետական իշխանության հաստատման 45-ամյակի առթիվ/: Պատմաբանասիրական հանդես / ՀՍՍՀ ԳԱ. - 1965. - № 4. - էջ 3-16:
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
Հայաստանի կոմունիստական պարտիայի կազմավորումը. - Սովետական Հայաստան. - 1965. - 20 նոյեմբ.: Բարսեղյան Խ.Հ. Հայաստանի կոմունիստական պարտիայի կազմավորումը. - Եր.: Հայաստան. – 1965. – Գրախոսություն:
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
Պրոլետարական ինտերնացիոնալիզմի դրոշով: Լենինյան ուղիով. - 1965. - № 12. - էջ 47-55:
----------------------------------------
Галоян, Галуст Анушаванович.
От трагедии к возрождению (Великий Октябрь и армянский народ): Коммунист. - 1965. - 24 апреля.
ДОП.ТОЧКИ ДОСТУПА:
Киракосян Дж.
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
Հայ ժողովրդի պատմություն: Ութ հատորով: Խմբ.` Գ. Ա. Գալոյան. - ՀՍՍՀ ԳԱ պատմության ին-տ. - Եր.: ՀՍՍՀ ԳԱ հրատ. - Հ. 7. - 1967. - 654 էջ:
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
Հանուն պատմական ճշմարտության /1918-1920 թթ. Անդրկովկասում Սովետական Ռուսաստանի վարած քաղաքականությունը լուսաբանող նորահայտ փաստաթղթերի քննական վերլուծություն/: Լենինյան ուղիով. - 1967. - № 7. - էջ 66 – 78:
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
Մեծ Հոկտեմբերի սանը /Հայկազ Կոստանյանի ծննդյան 70-ամյակի առթիվ/: Սովետական Հայաստան. - 1967. - 30 հուլիսի:
----------------------------------------
Галоян, Галуст Анушаванович.
Очерки истории Коммунистической партии Армении / Ин-т истории Армении: Филиал Ин-та марксизма-ленинизма при ЦК КПСС: Ред.: Г. А. Галоян. - Ер.: Айастан. - 1967. - 639 с.
----------------------------------------
Галоян, Галуст Анушаванович.
Очерки истории коммунистических организаций Закавказья. Часть первая. - 1883-1921 гг. / Посвящается 50-летию Октябрьской социалистической революции: Тбилиси: Изд-во ЦК КП Грузии. - 1967. - 490 с.
----------------------------------------
Галоян, Галуст Анушаванович.
Очерки истории Коммунистической партии Армениии / Ин-т истории Компартии Армении: Филиала Ин-та марксизма-ленинизма при ЦК КПСС: Ер.: Айастан. - 1967. - 384 с.
----------------------------------------
Галоян, Галуст Анушаванович.
Провал завоевательных планов империалистов Антанты и США в Закавказье в 1918-1928 гг.: Вестник Ерев. ун-та. - 1967. - № 3. - С. 17-35.
----------------------------------------
Галоян, Галуст Анушаванович.
История СССР. С древнейших времен до наших дней. Вторая серия. В 12-ти т.: Ред.: Г. А. Галоян: Т. 7-12. От Великкой Октябрьской соц. революции до наших дней. - М.: Наука. - 1967-1976.
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
Ստեփան Շահումյանի նամակները. -Սովետ. Հայաստան. - 1969. - № 3. - էջ 29: Ստ. Շահումյան. Նամակներ / Կազմ.` Խ. Բարսեղյան. - Եր.: Հայպետհրատ . – 1959:
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
Վ.Ի. Լենինը և հայ ժողովուրդը: Երեկոյան Երևան. - 1969. - 29 նոյեմբերի:
----------------------------------------
Галоян, Галуст Анушаванович.
В.И. Ленин и первые шаги разрешения национального вопроса в Закавказье в 1921-1922 годах: Истор.-филол. журн. / АН АрмССР. - 1969. - № 4. - С. 98-116.
----------------------------------------
Галоян, Галуст Анушаванович.
Закон от 12 июня 1903 г. и волна революционного подъема в Армении и в Закавказье: Вестник обществ. наук / АН АрмССР. - 1969. - № 4. - С. 12-24.
----------------------------------------
Галоян, Галуст Анушаванович.
Национальный вопрос в Закавказье в период империалистической войны (1914-1917, февраль): Вeстник Ерев. ун-та. - 1969. - № 2. - С. 78-97.
----------------------------------------
Галоян, Галуст Анушаванович.
Рабочее движение и национальный вопрос в Закавказье. - 1900-1922: Ер.: Айастан. - 1969 /вып. дан 1970/. - 508 с.
----------------------------------------
Галоян, Галуст Анушаванович.
Сила интернационального единства (К событиям в Закавказье в начале 1905 года): Ист.-филол. журнал / АН АрмССР. - 1969. -№ 1. - С. 69- 86.
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
Լենինը և հայ ժողովրդի վերածնունդը / Վ.Ի. Լենինի ծննդյան 100-ամյակի առթիվ/: Լենինյան ուղիով. - 1970. - № 3. - էջ 3-9:
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
Հայ ժողովրդի պատմություն: Ութ հատորով: Խմբ.` Գ. Ա. Գալոյան. - ՀՍՍՀ ԳԱ պատմության ին-տ. -Եր.: ՀՍՍՀ ԳԱ հրատ. - Հ. 8. - 1970. - 579 էջ:
----------------------------------------
Галоян, Галуст Анушаванович.
Ленинизм заманамизин ба рагыдыр: Совет. Эрманистаны. - 1970. - 26 марта.
----------------------------------------
Галоян, Галуст Анушаванович.
Советская Армения за 50 лет: Ред.: Г. А. Галоян. - АН АрмССР: Отд-е обществ. наук. - Ер.: Изд-во АН АрмССР. - 1970. - 335 с.
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
Ծ.Պ. Աղայան /Ծննդյան 60-ամյակի առթիվ/: Պատմաբանասիր. հանդես / ՀՍՍՀ ԳԱ. - 1971. - № 4. - էջ 299:
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
Կոմունիստական կուսակցության կազմավորումը և Սովետական իշխանության հաղթանակը Հայաստանում: Լրաբեր հաս. գիտ. / ՀՍՍՀ ԳԱ. - 1971. - № 2. - էջ 19-34:
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
Հայ ժողովրդի պատմություն: Ութ հատորով: Խմբ.` Գ. Ա. Գալոյան. - ՀՍՍՀ ԳԱ պատմության ին-տ. - Եր.: ՀՍՍՀ ԳԱ հրատ. - 1971. - Հ. 1. - 991 էջ:
----------------------------------------
Галоян, Галуст Анушаванович.
Победа и упрочение Советской власти в Армении: Победа Советской власти в Закавказье. - Тбилиси: Мецниереба. - 1971. - Глава 8. - С. 480-537.
ДОП.ТОЧКИ ДОСТУПА:
Агаян Ц. П.
Акопян А. М.
Арутюнян А. Б.
----------------------------------------
Галоян, Галуст Анушаванович.
Победа Советской власти в Закавказье: Ред.: Г. А. Галоян. - Тбилиси: Мецниереба. - 1971. - 682 с.
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
Լենինյան ազգային քաղաքականության հաղթանակը / ՍՍՀՄ կազմավորման 50-ամյակի առթիվ/: Պատմաբանասիր. հանդես / ՀՍՍՀ ԳԱ . - 1972. - № 2. - էջ 3-16:
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
Հայ ժողովրդի պատմություն: Ութ հատորով: Խմբ.: Գ. Ա. Գալոյան. - ՀՍՍՀ ԳԱ պատմության ին-տ. - Եր.: ՀՍՍՀ ԳԱ հրատ. - 1972. - Հ. 4. - 860 էջ:
----------------------------------------
Галоян, Галуст Анушаванович.
Армянская Советская Социалистическая Республика (Армения): Союз равных. 1922-1972. Справочник. - М.: Изд-во полит. лит. - 1972. - С. 257-269.
----------------------------------------
Галоян, Галуст Анушаванович.
Ленинское разрешение национального вопроса - основа дружбы народов СССР (На материалах Закавказья): Вестн. обществ. наук / АН АрмССР. - 1972. - № 12. - С. 10-21.
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
Հայ ժողովրդի պատմություն: Ութ հատորով: Խմբ.` Գ. Ա. Գալոյան. - ՀՍՍՀ ԳԱ պատմության ին-տ. - Եր.: ՀՍՍՀ ԳԱ հրատ. - 1974. - Հ. 5. - 732 էջ:
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
Հավերժ ռուս մեծ ժողովրդի հետ: Երեկոյան Երևան. - 1975. - 13 հունվարի:
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
Մեծ հաղթանակի պատմական նշանակությունը /Հայրենական պատերազմի հաղթանակի 30-ամյակի առթիվ/: Պատմաբանասիրական հանդես / ՀՍՍՀ ԳԱ. - 1975. - № 2. - էջ 3-10:
----------------------------------------
Галоян, Галуст Анушаванович.
Бесплодные потуги идеологов антисоветизма (Против фальсификаторов истории): Кoммунист (Ер.). - 1975. - 22 февраля.
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
Արտաշես Կարինյան /Առաջաբան/: Կարինյան Ա. Բ. Ժողովուրդների եղբայրության դրոշի ներքո. - Եր.: ՀՍՍՀ ԳԱ հրատ. - 1976. - էջ 5-10:
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
Բաթումի պայմանագիր. 1918: Հայկական սովետ. հանրագիտ. - Եր. - 1976. - Հ. 2. - էջ 221-222:
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
Հայ ժողովրդի պատմություն: Ութ հատորով: Խմբ.` Գ. Ա. Գալոյան. - ՀՍՍՀ ԳԱ պատմության ին-տ. - Եր.: ՀՍՍՀ ԳԱ հրատ. - 1976. - Հ. 3. - 1023 էջ:
----------------------------------------
Галоян, Галуст Анушаванович.
Армяно-русские отношения в исследованиях Ин-та истории АН АрмССР: Ист.-филол журнал / АН АрмССР. - 1976. - № 2. - С. 249-256.
ДОП.ТОЧКИ ДОСТУПА:
Бархударян В.
Восканян В.
----------------------------------------
Галоян, Галуст Анушаванович.
Революционная Россия и народы Закавказья (К 150-летию присоединения Армении к России): Ист. - филол журнал / АН АрмССР. - 1976. - № 3. - С. 19-38.
----------------------------------------
Галоян, Галуст Анушаванович.
Роль демократической мысли в укреплении русской ориентации народов Закавказья (К 150-летию присоединения Армении к России): Ист. -филол. журн. / АН АрмССР. - 1976. - № 4. - С. 23-36.
----------------------------------------
Галоян, Галуст Анушаванович.
Россия и народы Закавказья: Очерки полит. истории и их взаимоотношений с древ. времен до победы Великой Октябрьской социалистической революции: М. : Мысль. - 1976. - 455 с.
----------------------------------------
Галоян, Галуст Анушаванович.
Октябрьская революция и возрождение народов Закавказья: М.: Мысль. 1977. - 455 с.
----------------------------------------
Галоян, Галуст Анушаванович.
Против буржуазных фальсификаций национальной политики КПСС (На материалах Закавказья): Вестн. Ерев. ун-та. - 1977. - № 1. - С. 17-32.
----------------------------------------
Галоян, Галуст Анушаванович.
Революционное движение в Закавказье в годы первой русской революции 1905-1907 годов: Первая народная революция эпохи империализма. - Ер. - 1977. - С. 84-102.
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
Ռուսաստանը և Անդրկովկասի ժողովուրդները: Ուրվագծեր նրանց փոխհարաբերությունների քաղաքական պատմության. հին ժամանակներից մինչև Հոկտեմբերյան մեծ հեղափոխության հաղթանակը: Եր.: Հայաստան. - 1978. - 552 էջ:
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
Միքայել Նալբանդյանի աշխարհայացքի ինտերնացիոնալիզմը / Միքայել Նալբանդյանի ծննդյան 150-ամյակի առթիվ: Լրաբեր հաս. գիտ. / ՀՍՍՀ ԳԱ . - 1979. - № 11. - էջ 18-28:
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
Ազատագրված ժողովրդի վերածնունդը / Սովետական Հայաստան - 60: Պատմաբանասիր. հանդես / ՀՍՍՀ ԳԱ. - 1980. - № 3. - էջ 3-18:
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
Հերոսական մայիսից - հաղթական նոյեմբեր: Եր.: Հայաստան. - 1980. - 107 էջ:
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
Ականավոր գիտնականն ու հասարակական գործիչը / ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս Մ.Գ. Ներսիսյանի ծննդյան 70-ամյակի առթիվ: Սովետ. Հայաստան. - 1980. - 4 դեկտեմբերի:
ДОП.ТОЧКИ ДОСТУПА:
Ավետիսյան Հ. Ա.
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
Վաստակաշատ գիտնականը և հասարակական գործիչը / Գ. Բ. Ղարիբջանյանի ծննդյան 60-ամյակի առթիվ/: Սովետ. Հայաստան. - 1980. - 8 մայիսի:
ДОП.ТОЧКИ ДОСТУПА:
Ավետիսյան Հ. Ա.
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
Վ.Ի. Լենինը և Անդրկովկասը: Լրաբեր հաս. գիտ. / ՀՍՍՀ ԳԱ. - 1980. - № 4. - էջ 3-18:
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
Ազատագրական շարժման մեծ երախտավորը / Ղ. Հայրապետյանի "Իսրայել Օրի" գրքի մասին: Եր.: Սովետական գրող. - 1981թ.; Գրքերի աշխարհ. 1981. - 15 սեպտեմբերի. - էջ 4:
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
Ականավոր գիտնականն ու հասարակական գործիչը /Մ.Գ. Ներսիսյանի ծննդյան 70-ամյակի առթիվ: Լրաբեր /Լոս Անջելես/. - 1981. - 28 փետրվարի:
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
Հայ ժողովրդի պատմություն: Ութ հատորով: Խմբ.` Գ. Ա. Գալոյան. - ՀՍՍՀ ԳԱ պատմության ին-տ. -Եր.: ՀՍՍՀ ԳԱ հրատ. - 1981. - 1050 էջ:
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
Ծատուր Պավելի Աղայան: Լրաբեր հաս. գիտ. / ՀՍՍՀ ԳԱ. - 1982. - № 12. - էջ 95-97. - Մահախոսական
ДОП.ТОЧКИ ДОСТУПА:
Միքայելյան Վ.
Սիմոնյան Ա.
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
"Պատմաբանասիրական հանդեսի" խմբագրությունը / Հրատարակության 25-ամյակի առթիվ: Պատմաբանասիր. հանդես / ՀՍՍՀ ԳԱ . - 1982. - № 4. - էջ 7:
ДОП.ТОЧКИ ДОСТУПА:
Համբարձումյան Վ. Հ.
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
Պատմության քառուղիներում: Ազատագրված ժողովրդի վերածնունդը: Եր.: Հայաստան. – 1982:
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
Ակադեմիկոս Մ.Գ. Ներսիսյանի կյանքի, գիտական, մանկավարժական և գիտակազմակերպական գործունեության համառոտ ականարկ: Մ.Գ. Ներսիսյան. Կենսամատենագիտություն. - Եր.: ՀՍՍՀ ԳԱ հրատ. - 1983. - էջ 9-33: Տեքստը նաև ռուս. լեզվ.:
ДОП.ТОЧКИ ДОСТУПА:
Ավետիսյան Հ. Ա.
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
Հայ ժողովրդի պատմություն: Ութ հատորով: Խմբ.` Գ. Ա. Գալոյան. - ՀՍՍՀ ԳԱ պատմության ին-տ. - Եր.: ՀՍՍՀԳԱ հրատ. - Հ. 2. - 1984. - 691 էջ:
----------------------------------------
Галоян, Галуст Анушаванович.
Британский империализм и добровольческая армия (1917-1918 гг.): Ист.-филол. журн. / АН АрмССР. - 1987. - № 4. - С. 17-40.
----------------------------------------
Галоян, Галуст Анушаванович.
Не по адресу /Обращение группы видных деятелей культуры к народам Азербайджана с призывом положить конец взаимной вражде/: Коммунист (Ер.). - 1990. - 15 февраля.
ДОП.ТОЧКИ ДОСТУПА:
Амбарцумян В. А.
Амбарцумян С. А.
Аракелян Б. Н.
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
Հայկական հարցը և միջազգային դիվանագիտությունը առաջին համաշխարհային պատերազմից հետո: Լրաբեր հաս. գիտ. / ՀՀ ԳԱԱ. - 1993. - № 4. - էջ 3-24:
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
Արևմտյան Հայաստանի ինքնավարության հարցը Բեռլինի 1878 թվականի վեհաժողովին նախորդող շրջանում: Լրաբեր հաս. գիտ. / ՀՀ ԳԱԱ. - 1996. - № 3. - էջ 3-18:
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
Հայաստանի Հանրապետությանը ռազմական օգնություն ցույց տալու խնդիրը: Լրաբեր հաս. գիտ. / ՀՀ ԳԱԱ. - 1996. - № 2. - էջ 3-14:
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
Արևմտյան Հայաստանի ինքնավարության հարցը 1878 թ. Բեռլինի վեհաժողովում: Լրաբեր հաս. գիտ. / ՀՀ ԳԱԱ. - 1997. - № 1. - էջ 7-21:
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին և հայոց պետականության վերականգնման խնդիրը: Գիտություն. - 1998. - 2-15 մարտի:
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
Հայաստանը և մեծ տերությունները. 1917-1923 թթ.: ՀՀ ԳԱԱ. - Եր.: Գիտություն. - 1999. - 539 էջ:
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
Սևրի պայմանագիրը. մեծ տերությունների խարդավանքները: Գիտություն. - 1999. - 26 մայիսի - 15 հունիսի, 15 հուլիսի:
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
Ակադեմիկոս Վարդգես Միքայելյան /Ծննդյան 75-ամյակի առթիվ/: Պատմաբանասիր. հանդես / ՀՀ ԳԱԱ. - 2000. - № 1. - էջ 248-251:
ДОП.ТОЧКИ ДОСТУПА:
Սարուխանյան Ն.
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
Հայոց ցեղասպանության ճակատագրական հետևանքները / Հայոց ցեղասպանության 85-ամյակի առթիվ/: Պատմաբանասիր. հանդես / ՀՀ ԳԱԱ. - 2000. - № 1. - էջ 4-13:
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
Հայաստանը Ասիական Թուրքիայի բաժանման ծրագրերում. 1915-1917թթ.: Պատմաբանասիր. հանդես / ՀՀ ԳԱԱ. - 2001. - № 2. - էջ 58-76:
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
Թե ինչպես էին ադրբեջանցիները ծրագրում "գնելՂարաբաղի բոլոր հողերը": Զեկույցներ / ՀՀ ԳԱԱ. - 2002. - Հ. 2. - էջ 192-196:
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
Սանկտ Պետերբուրգի 300 տարին: Պատմաբանասիր. հանդես / ՀՀ ԳԱԱ. - 2003. - № 2. - էջ 5-11:
----------------------------------------
Գալոյան, Գալուստ Անուշավանի.
Հայաստանը մեծ տերությունների աշխարհակալական առճակատումներում XVI դարից 1917 թ.: Եր.: Գիտություն. - 2004. - 822 էջ:
----------------------------------------

Գալոյան Գալուստ Անուշավանի: Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիա: Անձնակազմը. 1943-1983. Իսկական անդամներ: Եր.: ՀՍՍՀ ԳԱ. հրատ. - 1984. - էջ 51:
----------------------------------------
Գալոյան Գալուստ: Ստեփանյան Գ. Կենսագրական բառարան. Հ. Ա -Թ. - Եր.: Հայաստան. - 1973. - էջ 217:
----------------------------------------
Կարապետյան, Ա Հ.
Լրաբեր հաս. գիտ. / ՀՀ ԳԱ . - 2001. - № 1. - էջ 246-248: Գալոյան Գ.Ա. Հայաստանը և մեծ տերությունները. 1917-1923 թթ. - Եր.: Գիտություն. - 539 էջ. - Գրախոսություն:
----------------------------------------
Համբարձումյան, Ռ.
Հայաստանի Հանրապետություն. - 1999. - 3 նոյեմբ. - էջ 5: Գալոյան Գ. Հայաստանը և մեծ տերությունները. 1917-1923 թթ. - Եր.: Գիտություն. - 1999. - 539 էջ. - Գրախոսություն:
----------------------------------------
Ղամբարյան, Արմենուհի
Անվանի գիտնականը, մեծ հայրենասերը (Գալուստ Գալոյան): Լրաբեր հասարակագիտական գիտությունների. - 2022. - № 3. - էջ 399-407։
----------------------------------------
Միքայելյան, Վ.
Ակադեմիկոս Գ. Գալոյանի մեծարժեք մենագրությունը. - Գիտություն. - 2000. - 1-15 հունվ. - № 1: Գալոյան Գ. Հայաստանը և մեծ տերությունները. 1917-1923 թթ. - Եր.: Գիտություն. - 1999. - 539 էջ. - Գրախոսություն:
----------------------------------------
Մուրադյան, Դ.
Բանվորական շարժումը և ազգային հարցը Անդրկովկասում. - Սովետական Հայաստան. - 1970. - 10 հուլիսի: Рабочее движение и национальный вопрос в Закавказье. 1900-1922. - Ер. - 1969 /Вып. дан 1970/. - 508 с. - Գրախոսություն:
----------------------------------------
Ներսիսյան, Մ.Գ.
Գալոյան Գ.Ա.: (Ծննդյան 60-ամյակի առթիվ): Պատմաբանասիրական հանդես / ՀՀ ԳԱԱ. - 1987. - № 1. - էջ 211-214:
ДОП.ТОЧКИ ДОСТУПА:
Ավետիսյան Հ. Ա.
Բարխուդարյան Վ. Բ.
----------------------------------------
Պայքար Սովետական իշխանության համար Հայաստանում: (Մոսկվայում լույս ընծայված նույնանուն գրքի առթիվ): Սովետական Հայաստան. - 1957. - 4 հուլիսի: (Անստորագիր):
----------------------------------------
Սարուխանյան, Ն.
Գիտական պատմականության և համազգային շահի դիրքերից. - Հայաստանի Հանրապետություն. - 1999. - 3 նոյեմբ.: Գալոյան Գ. Հայաստանը և մեծ տերությունները. 1917-1923 թթ. - Եր.: Գիտություն. - 1999. - 539 էջ. - 1999. - Գրախոսություն:
----------------------------------------
Սիմոնյան, Հր.
Ակադեմիկոս Գալուստ Գալոյան: Պատմաբանասիրական հանդես. - 2003. - № 3. - էջ 304-309. - Մահախոսական:
ДОП.ТОЧКИ ДОСТУПА:
Միքայելյան Վ.
----------------------------------------
Галоян Галуст Анушаванович. Академия наук Армянской ССР. Персональный состав. 1943-1983. Действительные члены: Ер.: Изд-во АН АрмССР. - 1984. - С. 56.
----------------------------------------