Cover Image
close this bookԳևորգյան Համլետ Ամբակումի (1927-)
View the documentՀ. Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentՀ. Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ակադեմիկոս Հ.Ա. Գևորգյանը ծնվել է 1927թ. հուլիսի 10-ին Երևանում ծառայողի ընտանիքում։
1944թ. Երևանի Մռավյանի անվ. միջն. դպրոցի շրջանավաարտ։
1945-1950թթ. Երևանի պետհամալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակ.-ի ուսանող։
1951-1955թթ.Հայաստանի ԳԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի (սեկտորի) ասպիրանտ։
1951-1959թթ. Հայկական հեռ.Գործակալության խմբագիր և թարգմանիչ։
1955թ. Թեկնածուական թեզի պաշտպանություն «Աբստրակցիայի դերը իմացության մեջ» թեմայով։
1956թ.-ից ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ավագ գիտաշխատող, պրոբլեմային խմբի ղեկավար։
1960-1980թթ. Երևանի պետ.համալսարանի փիլիսոփ. Ֆակ.-ի դասախոս («Ժամանակակից իմացաբանական ուսմունքները», «Նորագույն և ժամանակակից փիլիսոփայության պատմություն» և այլ դասընթացների ավանդում)։
1962-1969թթ. Իմացաբանական-մեթոդաբանական հետազոտ. պրոբլեմային խմբի ղեկավար, բաժնի վարիչ։
1969-1992թթ. Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ին-տի բաժնի վարիչ։
1970թ. Դոկտորական թեզի պաշտպանություն «Հավանական և Հավաստի գիտելիք» թեմայով։
1971թ. Արժանացել է Փիլիսոփայական գիտ. դոկտորի աստիճանի։
1972թ. Շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում «Դիալեկտիկական և պատմական մատերիալիզմ» մասնագիտությամբ։
1973թ. Շնորհվել է «Գովեստագիր։»
1983թ.՝ «Վաստակագիր»։
1992թ.-ից Ժամանակակից փիլիսոփայության հիմնահարցերի գիտա-թեմատիկ խմբի ղեկավար։
1992-1996թթ. Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ին-տի տնօրենի պաշտոնակատար։
1996թ.Ընտրվել է ՀՀ ԳԱԱ իսկական անդամ «փիլիսոփայություն» մասնագիտությամբ։