Cover Image
close this bookՄովսեսյան Սերգեյ Հովհաննեսի (1928- )
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ս. Հ. ՄՈՎՍԵՍՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ս. Հ. ՄՈՎՍԵՍՅԱՆԻ ԿՅԱՆՔԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ակադեմիկոս Սերգեյ Հովհաննեսի Մովսեսյանի ծնվել է 1928թ.-ի դեկտեմբերի 20-ին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մեծ-Շեն գյուղում բանվորի ընտանիքում։ Գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո մեկնել է Երևան` Անասնաբուծական և անասնաբուժական ինստիտուտում սովորելու նպատակով (1951թ.), ապա՝ Գորիսի շրջանի Շինուհայր գյուղ, որպես անասնաբույժ և տեղամասի վարիչ, որտեղ աշխատել է մինչև 1953թ։ Այնուհետև տեղափոխվել է Երևան Անասնաբուծական և անասնաբուժական ինստիտուտի պարազիտոլոգիայի ամբիոնի օրդինատուրա՝ վերապատրաստման։ 1955թ.մեկնել է Մոլդովիա՝ Գլխավոր անասնաբուժական վարչության հրավերով, որպես Կալարաշի շրջանի գլխավոր անասնաբույժ։ Տեղափոխումը կապված է եղել պարազիտային և կենդանիների ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի ուժեղացման նպատակով։ Ս.Հ. Մովսեսյանը մեծ հաջողությունների է հասել այդ գործում՝ Կալարաշի շրջանը ներկայացրել է իր հաջողությունները Համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսում։
1959թ. Սերգեյ Հովհաննեսի Մովսեսյանը ընդունվել է Մոսկվայի Համամիութենական հելմինտոլոգիայի ինստիտուտի ասպիրանտուրա, որն ավարտելուց հետո աշխատել է նույն ինստիտուտում. սկզբնական շրջանում որպես կրտսեր գիտաշխատող, այնուհետև՝ ավագ, դոկտորական թեզը պաշտպանելուց հետո՝ որպես լաբորատորիայի վարիչ։ Կ.Ի. Սկրյաբինի անվան Հելմինթոլոգիայի Համամիութենական ինստիտուտում աշխատելու ժամանակ եղել է պարտկազմակերպության քարտուղարի տեղակալ, արհկոմի նախագահ։
1976 թվականից սկսած Ս.Հ.Մովսեսյանը ՀԽՍՀ ԳԱ նախարարության հրավերով աշխատել է Կենդանաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում և որպես լաբորատորիայի վարիչ։
Ս.Հ. Մովսեսյանը Կենսաբանական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր, Հայկ. ԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, Ընդհանուր հելմենթոլոգիայի լաբորատորիայի վարիչ, ճանաչված մասնագետ է հելմենթների ֆաունայի, մորֆոլոգիայի, կարգաբանության, կենսաբանության, էկոլոգիայի, կենդանաաշխարհագրության և ֆիզիոլոգիայի ուսումնասիրման ասպարեզներում, որոնք պարազիտում են անողնաշարավոր և ողնաշարավոր կենդանիների տարբեր տաքսոնոմիական խմբերի մոտ։ Ս.Հ. Մովսեսյանի աշխատանքների զգալի մասը նվիրված է նաև կենդանիների պարազիտ հիվանդությունների դեմ պայքարի միջոցների մշակմանը։ Նա 270 աշխատությունների հեղինակ է, այդ թվում 4 մենագրական աշխատանքի։
Այդ հետազոտությունների արդյունքներն ամփոփված են նրա բազմաթիվ գիտական հոդվածներում և ֆունդամենտալ մենագրական աշխատություններում՝ «ԽՍՀՄ-ի և նրան առընթեր տարածքի ցեստողների ֆաունան», «Անդրկովկասի թռչունների ցեստողների ֆաունան»։ «ԽՍՀՄ ցեստողների ֆաունան (դավէնեատներ)» մենագրական աշխատության մեջ մանրամասն տեղեկություններ են տրված ժապավենաձև հելմինթների 400 տեսակների մասին, որոնք հանդիպում են թռչունների, կաթնասունների ու մարդու մոտ։
«Կենդանիների ցեստողները» գիրքը, որը կատարված է պրոֆ. Ե.Մ. Մաթևոսյանի հետ համատեղ, հանդիսանում է անասնաբույժ ների, բուժաշխատողների, կենդանաբանների ու կենսաբանների համար որպես ուղեցույց ձեռնարկ։ Հետագա ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփված են Ս.Հ. Մովսեսյանի, Ֆ.Հ. Զուբարյանի և Կ.Ս. Հախումյանի համատեղ կատարած «Հայաստանի ընտանի թռչուն ների հելմինթներն ու հելմինթոզները» մենագրական աշխատության մեջ։ Այս գիրքը հանդիսանում է առաջին խոշոր մենագրությունը հան րապետության հելմինթոլոգիայի վերաբերյալ։
«Անդրկովկասի թռչունների ցեստողները» մենագրական աշխատության մեջ 200 տեսակ ժապավենձև հելմինթների մասին տրված սպառիչ տեղեկություններ։ Մենագրությունը հրատարակված է Վրաստանի, Ադրբեջանի հելմինթոլոգների հետ համատեղ։ Այս համատեղ հետազոտությունների շնորհիվ հելմինթոլոգիական գիտությունը զգալիորեն հարստացավ նոր տվյալներով, որոնք ունեն ոչ միայն տեսական, այլ նաև գործնական նշանակություն կենդանիների հելմինթոզների նախագուշակման կենսաբանական հիմքերի մշակման համար։
Լինելով բարձր աստիճանի կազմակերպված և բացառիկ աշխատունակ, գիտական լայն մտահորիզոնով, խորագետ, բազմակողմանի զարգացած Ս.Հ. Մովսեսյանը միաժամանակ հանդիսանում է գիտական հետազոտությունների գիտակ կազմակերպիչ։ Լինելով Հայկ. ԽՍՀ ԳԱ Կենդանաբանության ինստիտուտի տնօրեն, նա մեծ աշխատանք է տանում հանրապետությունում Կենդանաբանական գիտության զարգացման գործում։ Ս.Հ. Մովսեսյանի ինստիտուտի տնօրեն նշանակվելուց հետո զգալի ակտիվացել է ինստիտուտի գիտա-արտադրական գործունեությունը, բարելավվել է ինստիտուտի կազմակերպչական կառուցվածքը, աշխատանքներ են ծավալվել հանրապետության ողնաշարավոր և անողնաշարավոր կենդանիների ֆաունա յի հազվադեպ հանդիպող տեսակների պահպանության վերաբերյալ։
Ս.Հ. Մովսեսյանի ղեկավարությամբ և նրա անմիջական մասնակցությամբ ինտենսիվ կերպով զարգանում է փորձարարական կենդանաբանության տարբեր ուղղություններ։ Մեծ են նրա ծառայությունները մեր երկրում հելմինթոլոգիական գիտության զարգացման գործում։ Երկար տարիներ նա հանդիսանում է ԽՍՀՄ ԳԱ Միութենական հելմինթոլոգների ընկերության անդամ և համամիութենական ու տարածաշրջանային գիտական կոնֆերանսների կազմակերպիչ։
Մեծ ուշադրություն և եռանդ է նվիրել Ս. Հ. Մովսեսյանը հելմինթոլոգների գիտական կադրերի պատրաստմանը։ Նրա ղեկավարությամբ պատրաստվել և հաջողությամբ պաշտպանվել են 7 թեկնածու ական թեզեր, և 8 ասպիրանտների ու հայցվորների՝ թեզեր։
Ս. Հ. Մովսեսյանը հաճախ է ներկայացրել հելմինթոլոգիական գիտությունն արտասահմանում։ Նա զեկուցումներով հանդես է եկել միջազգային կոնֆերանսներում ու սիմպոզիումներում՝ Չեխոսլովակիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Հունգարիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և այլուր։
Բազմակողմանի է Ս. Հ. Մովսեսյանի գիտա-հասարակական գործունեությունը։ Նա հանդիսանում է Հայկ. ԽՍՀ ԳԱ Կենսաբանական բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարի տեղակալը, «հելմինթոլո գիա» և «պարազիտոլոգիա» մասնագիտությունների գծով թեկնածուական թեզերի պաշտպանության մասնագիտացված գիտական խորհրդի նախագահը, ԽՍՀՄ ԳԱ Միութենական հելմոնթոլոգների ընկերության Հայկական բաժանմունքի նախագահը, Հանրապետության բնության պահպանության Կոմիտեյի «Կենդանական աշխարհ» սեկցիայի վարիչը, Հայկ. ԽՍՀ ԳԱ գիտա-մասսայական գրականության հրատարակչական խորհրդի նախագահ, «Հայաստանի կենսաբանական հանդես» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ, «Պարազիտոլոգիա» և Չեխական Գիտությունների ակադեմիայի «Folia parasitologica» ամսագրերի խմբագրության անդամ։
1974թ. Ս.Հ. Մովսեսյանը դիրեկտիվ օրգանների կողմից ընդգրկվել է Միացյալ Ազգերի Կազմակերպության կազմում պարազիտոլոգիայի գծով էքսպերտների ռեզերվ։
Շատ ջանքեր է գործադրել Ս. Հ. Մովսեսյանը նաև միջազգային համագործակցության զարգացման գործում։ Նրա նախաձեռնությամբ կենդանաբանության տարբեր ասպեկտների ու պարազիտոլոգիայի գծով համագործակցություն է ստեղծվել Բուլղարիայի, Հունգարիայի և Չեխոսլովակիայի գիտությունների ակադեմիաների համապատասխան ինստիտուտների միջև։
Կենդանաբանական ու կենսաբանական գիտությունների զարգացման բնագավառում իր ծառայությունների համար ընտրվել է Հայկ. ԽՍՀ ԳԱ իսկական անդամ «կենդանաբանություն – գյուղատնտեսական պարազիտոլոգիա» մասնագիտության գծով։ Պարգևատրվել է ՌԳԱ Կ. Սկրյաբինի, Ե. Պավլովսկու, Գ. Մենդելի անվ. մեդալներով, ՌԳԱ և ՀՀ ԳԱԱ պատվոգրերով, ՀՀ գիտության վաստակավոր գործչի մեդալով։