Cover Image
close this bookԽուրշուդյան Լենդրուշ Արշակի (1927-1999)
View the documentԼ. Ա. ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԼ. Ա. ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Հայ ականավոր պատմաբան Լենդրուշ Արշակի Խուրշուդյանը ծնվել է 1927 թ. մայիսի 1-ին, ՀԽՍՀ Գորիսի շրջանի Շինուհայր գյուղում: Վախճանվել է 1999 թ. հունիսի 7-ին:
1936 թ. - ընդունվել է Երևանի Ստ. Շահումյանի անվ. միջնակարգ դպրոց:
1943 թ. - ընդունվել է կոմերիտմիության շարքերը:
1946 թ. - ընդունվել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ:
1950 թ. - համալրել է ԽՄԿԿ շարքերը, եղել է ԵՊՀ կուսակցական կոմիտեի անդամ:
1951 թ. - ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը:
1951 թ. - ընդունվել է ասպիրանտուրա՝ ԽՄԿԿ պատմության գծով (ԵՊՀ մարքսիզմ – լենինիզմի ամբիոն):
1954 թ. - ավարտել է ասպիրանտուրան:
1956 -1974 թթ. – եղել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող:
1956 թ. - պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Ստեփան Շահումյանի կուսակցական և պետական գործունեությունը 1917-1918 թթ.»:
1966 թ. - պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Սփյուռքահայ կուսակցությունները ժամանակակից էտապում»:
1980 թ. - նրան շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում:
1974 -1976 թթ. - վարել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի գիտական կոմունիզմի ամբիոնի վարիչի պաշտոնը:
1977-1999 թթ. - ղեկավարել է ԵՊՀ հայ ժողովրդի պատմության ամբիոնը:
1979 թ. - գիտական գործուղման է մեկնել Լեհաստան:
1990 թ.՝ - ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ:
1991(ՀՀ ԳԱ) –1993 (Հայաստանի ԳԱԱ) թթ.՝ պատմության և տնտեսագիտության բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարի տեղակալ:
1996 թ. - ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս: