Cover Image
close this bookՄերգելյան Սերգեյ Նիկիտայի (1929-2008)
View the documentՍ. Ն. ՄԵՐԳԵԼՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentՍ. Ն. ՄԵՐԳԵԼՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Սերգեյ Նիկիտի Մերգելյանը ծնվել է 1928 թ. մայիսի 19-ին Սիմֆերոպոլ քաղաքում /Ղրիմի մարզ/: Վախճանվել է 2008 թ. օգոստոսի 20-ին Լոս Անջելեսում։
1940 թ. Մերգելյանների ընտանիքը տեղափոխվել է Երևան:
1944 թ. ավարտել է Երևանի Ա. Մռավյանի անվան միջնակարգ դպրոցը:
1947 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը:
- Երևանի պետական համալսարանի որոշմամբ գործուղվել է Մոսկվա` ընդունվել ՍՍՀՄ ԳԱ Վ.Ա. Ստեկլովի անվան մաթեմատիկայի ինստիտուտի ասպիրանտուրան:
1949 թ. ավարտել է ասպիրանտուրան և պաշտպանել ատենախոսություն` ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս Մ.Վ. Կելդիշի ղեկավարությամբ:
- Ստացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
1950 թ. Սովետական երիտասարդական պատվիրակության կազմում մեկնել է ՉԺՀ: Նույն թվականին մասնակցել է ուսանողական միջազգային կոնգրեսի աշխատանքներին Պրահայում /Չեխիա/:
1951 թ. շնորհվել է պրոֆեսորի կոչում:
1951-1953 թթ. ընտրվել է Երևանի Կիրովի շրջգործկոմի պատգամավոր:
1952 թ. արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի:
1953 թ. ընտրվել է ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ:
1954-1958 թթ. դասավանդել է Մոսկվայի պետական համալսարանում:
1956 թ. ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս:
1956-1960 թթ. Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն:
1963-1965 թթ. ՀՍՍՌ ԳԱ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար:
1963-1971 թթ. ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի մաթեմատիկայի ինստիտուտի Կոմպլեքս անալիզի բաժնի վարիչ / Մոսկվա /:
1964-1968 թթ. դասախոս Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանում:
1971-1974 թթ. ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի փոխնախագահ:
1974-1979 թթ. ՀԽՍՀ ԳԱ հաշվողական կենտրոնի տնօրեն:
1975 թ. պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով:
1978-1982 թթ. ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի ինստիտուտի բաժնի վարիչ:
1982-1988 թթ. Կիրովականի / Վանաձոր / մանկավարժական ինստիտուտի ռեկտոր:
2008 թ. պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: