Cover Image
close this bookՄիրզոյան Լյուդվիկ Վասիլի (1923-1999)
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Լ. Վ. ՄԻՐԶՈՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Լ. Վ. ՄԻՐԶՈՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Լ. Վ. Միրզոյանը ծնվել է 1923 թ. մայիսի 1-ին, Երևան քաղաքում, ծառայողի ընտանիքում։ Վախճանվել է 1999 թ. հուլիսի 20-ին, Երևանում։
1942-1945 թ. մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1947 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիլմաթ. Ֆակուլտետը և աշխատանքի անցել Բյուրականի աստղադիտարանում։
1949 թ. դասավանդում է Երևանի պետական համալսարանում։
1951 թ. շնորհվել է ֆիզ.-մաթ. գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
1953-1959 թթ. Բյուրականի աստղադիտարանի գիտական քարտուղար։
1958-1999 թթ. Միջազգային աստղագիտական միության և նրա մասնագիտական հանձնաժողովների անդամ։
1959-1986 թթ. Բյուրականի աստղադիտարանի տնօրենի տեղակալ։
1965-1998 թթ. Բյուրականի աստղադիտարանի աստղերի և միգամածությունների ֆիզիկայի բաժնի վարիչ։
1965-1988 թթ. “Աստղաֆիզիկա” համամիութենական պարբերականի գլխավոր խմբագրի տեղակալ։
1968 թ. շնորհվել է ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
1970-1999 թթ. ՍՍՀՄ ԳԱ աստղագիտական խորհրդի անդամ։
1970 թ. արժանացել է պրոֆեսորի գիտական կոչման։
1970-1999 թթ. Աստղագնացության միջազգային ակադեմիայի թղթակից անդամ։
1970-1975 թթ. Փարիզի աստղաֆիզիկայի ինստիտուտի անդամ-խորհրդական։
1974 թ. արժանացել է ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչման։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
1986 թ. ընտրվել է Հայկական ՍՍՀ ԳԱ թղթակից անդամ։
1988-1999 թթ. “Աստղաֆիզիկա” պարբերականի գլխավոր խմբագիր։
1996 թ. ընտրվել է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս։