Cover Image
close this bookՕրբելի Լևոն Աբգարի (1882-1958)
View the documentԼ. Ա. ՕՐԲԵԼՈՒ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԼ. Ա. ՕՐԲԵԼՈՒ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Լևոն Աբգարի Օրբելին ծնվել է 1882 թ. հուլիսի 7-ին Հրազդանի շրջանի Դարաչիչակ / Ծաղկաձոր / գյուղում / ՀՀ Կոտայքի մարզ /։ Վախճանվել է 1958 թ. դեկտեմբերի 9-ին Լենինգրադում / Սանկտ Պետերբուրգ /։
1904 թ. ավարտել է Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիան։
1907-1920 թթ. աշխատել է Պետրոգրադի փորձառական բժշկագիտության ինստիտուտում։
1909-1911 թթ. գործուղվել է արտասահման, աշխատել է Անգլիայի, Գերմանիայի խոշորագույն ֆիզիոլոգիական լաբորատորիաներում և Նեապոլի ծովային կենսաբանական կայանում։
1918-1957 թթ. ղեկավարել է Պ.Ֆ. Լեսգաֆտի անվ. Ինստիտուտի ֆիզիոլոգիայի լաբորատորիան։
1920-1931 թթ. եղել է Լենինգրադի 1-ին բժշկական ինստիտուտի պրոֆեսոր։
1925-1950 թթ. Ս.Մ. Կիրովի անվ. Ռազմաբժշկական ակադեմիայի ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ։
1935 թ. ընտրվել է ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս։
1936-1950 թթ. ՍՍՀՄ ԳԱ Ի.Պ. Պավլովի անվ. Ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն։
1937 թ. արժանացել է Ի.Պ. Պավլովի անվ. մրցանակի։
1939-1948 թթ. ՍՍՀՄ ԳԱ կենսաբանական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար։
1939-1950 թթ. ՍՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիայի Ի.Պ. Պավլովի անվան էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի և բարձրագույն նյարդային գործունեության ախտաբանության ինստիտուտի տնօրեն։
1941 թ. արժանացել է ՍՍՀՄ Պետական մրցանակի։
1942-1946 թթ. ընտրվել է ՍՍՀՄ ԳԱ փոխպրեզիդենտ։
1943 թ. ընտրվել է Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։
1943 թ. ընտրվել է ԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիայի / ԲԳԱ / ակադեմիկոս։
1943-1950 թթ. Ս.Մ. Կիրովի անվան ռազմաբժշկական ակադեմիայի նախագահ։
1945 թ. արժանացել է Սոցիալիստական Աշխատանքի Հերոսի կոչման։
1946 թ. պարգևատրվել է Մեչնիկովի անվան Ոսկե մեդալով։
1956-1958 թթ. կազմակերպել և ղեկավարել է ՍՍՀՄ ԳԱ Ի.Մ. Սեչենովի անվան էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի և կենսաքիմիայի ինստիտուտը։
Լևոն Աբգարի Օրբելին եղել է Փարիզի կենսաբանական ընկերության, Բնախույզների գերմանական «Լեոպոլդինա» ակադեմիայի անդամ, Անգլիական ֆիզիոլոգիական ընկերության պատվավոր անդամ / 1930, 1931, 1946 /։
Լ.Ա. Օրբելին պարգևատրվել է ՝ Լենինի 5, Կարմիր դրոշի 3, Աշխատանքային կարմիր դրոշի և կարմիր աստղի շքանշաններով և մեդալներով։
1959 թ. Լևոն Աբգարի Օրբելու անունով է կոչվել ՀՀ ԳԱԱ Ֆիզիոլոգիայի ինստիտուտը։