Cover Image
close this bookԳուլքանյան Վարդան Հովհաննեսի (1902-1976)
View the documentՎ. Հ. ԳՈՒԼՔԱՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentՎ. Հ. ԳՈՒԼՔԱՆՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Վարդան Հովհաննեսի Գուլքանյանը ծնվել է 1902 թ. փետրվարի 28-ին, Նոյեմբերյանի շրջանի (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզ) Ղալաչա գյուղում: Վախճանվել է 1976 թ. նոյեմբերի 18-ին:
1915-1923 թթ. – սովորել է Թբիլիսիում՝ Ներսիսյան դպրոցում:
1921-1923 թթ. - ոչ անընդմեջ եղել է Ղալաչայի հեղկոմի քարտուղարը:
1921 թ. համալրել է ՀամԼԿԵՄ շարքերը:
1923 թ.- ընդունվել է Երևանի պետական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետ:
1925-1926 թթ.- եղել է Հայաստանի պրոլետարական ուսանողության կենտրոնական բյուրոյի քարտուղարը:
1927 թ.- ավարտել է համալսարանը գերազանցության դիպլոմով՝ ստանալով գյուղատնտես-բուսաբույծի մասնագիտություն:
1927-1928 թթ.- եղել է ՀԿ(բ)Կ Կենտկոմի տպագրական բաժնի տեխնիկական քարտուղարը:
1928 թ.- եղել է ՀԿ(բ)Կ Երևանի քաղաքային կոմիտեի ինֆորմատորը:
1928-1930 թթ. աշխատել է Հայաստանի Կոլտնտկենտրոնում (Колхозцентр) որպես հրահանգիչ – գյուղատնտես՝ կոլտնտեսային շինարարության գծով:
1930 թ.- համալրել է ԽՄԿԿ շարքերը:
1930-1931 թթ. ծառայել է Կարմիր բանակի առաջին հայկական շարային գնդում: Ծառայության ավարտին ստացել է դասակի հրամանատարի կոչում:
1931 թ.- ընդունվել է Լենինի անվան գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի(ВАСХНИЛ)՝ Լենինգրադի (այժմ՝ Պետերբուրգ) Համամիութենական բուսաբուծության ինստիտուտի ասպիրանտուրա:
1933 թ.- աշխարհահռչակ գիտնական, ակադեմիկոս Ն. Ի. Վավիլովի ղեկավարությամբ ավարտել է ասպիրանտուրան՝ ստանալով գենետիկի մասնագիտություն, ավագ գիտաշխատողի և դոցենտի կոչումներ:
1934-1937 թթ.- որպես ավագ գիտական աշխատակից աշխատել է Հայաստանի բույսերի պաշտպանության կայանում:
1935-1937 թթ.- ԽՍՀՄ ԳԱ Հայկական մասնաճյուղի կենսաբանական ինստիտուտում՝ Բույսերի գենետիկայի սեկտորում, աշխատել է որպես ավագ գիտական աշխատակից,
1937 թ.՝ որպես գիտնական-քարտուղարի պաշտոնակատար,
1937-1938 թ.՝ տնօրենի պաշտոնակատար,
1938 -1943 թթ.՝ որպես տնօրեն:
1940 թ.- արժանացել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի Պատվոգրի,
1940 թ.` պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով:
1942-1943 թթ.- զբաղեցրել է ԽՍՀՄ ԳԱ Հայկական մասնաճյուղի նախագահության նախագահի տեղակալի պաշտոնը՝ ազատվելով Բիոլոգիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնից:
1943 թ. ընտրվել է ընտրվել է ՀՍՍՌ գիտությունների ակադեմիայի հիմնադիր կազմի անդամ:
1943-1950 թթ. նոյեմբերին, ՀԽՍՀ ԳԱ-ի հիմնադրման ժամանակ, ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ իսկական անդամ և փոխ-պրեզիդենտ:
1944 թ.՝ արժանացել է «Կովկասի պաշտպանության համար» մեդալի,
1945 թ.՝ «Անձնվեր աշխատանքի համար» մեդալի, Պատվո նշան շքանշանի:
1945 թ. ընտրվել է շրջանային կուսակցական կոմիտեի պլենումի անդամ, եղել է նաև Երևանի քաղաքային կոմիտեի պլենումի անդամ և աշխատավորների պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր:
1950-1956, 1959-1971 թթ.- ազատվելով փոխ-պրեզիդենտի պարտականությունների կատարումից, կենսաբանական գիտ. բաժանմունքի ակադեմիկոս- քարտուղար:
1956-1976 թթ.՝ ՀԽՍՀ գյուղատնտեսության նախարարության Հողագործության ԳՀԻ-ի ավագ գիտական աշխատակից և Բույսերի գենետիկայի և սելեկցիայի լաբորատորիայի վարիչ:
1966 թ.՝ շնորհվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան և Մեծ արծաթե մեդալ՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի կողմից: