Հարություն Արտաշեսի Թերզյանը ծնվել է 1932 թ. հուլիսի 27-ին Երևանում ծառայողի ընտանիքում։ Վախճանվել է 2016 թ. հոկտեմբերի 10-ին։
։
1941-1950 թթ. սովորել է Երևանի Ա.Հ.Մռավյանի անվան դպրոցում
։
1950-1955 թթ.–Կ. Մարքսի անվ. Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետի ուսանող։
1955-1957 թթ. – Գործուղվել է աշխատանքի Վ.Ի. Լենինի անվ. Հայէլեկտրոգործարան որպես ավագ ինժեներ-կոնստրուկտոր։
1957-1958 թթ.- տեղափոխվել է աշխատանքի Կոմպլեքսային էլեկտրասարքավորումների Համամիութենական գ/հ ինստիտուտ (սկզբում եղել է ավագ ինժեներ, ապա՝բաժնի վարիչ և ենթամասնաճյուղի գլխավոր կոնստրուկտոր)։
1958 թ.- Տուրիստական ուղևորություն Ֆրանսիա։
1958-1964 թթ.- ԿԷՀԳՀԻ-ի առաջատար կոնստրուկտոր։
1964 թ.- թեկնածուական թեզի պաշտպանություն Էլեկտրամեխանիկայի Համամիութենական գ/հ ինստիտուտի գիտական խորհրդում (Մոսկվա)։
1964-1965 թթ.- ԿԷՀԳՀԻ-ի ավագ գիտական աշխատող։
1957-1989 թթ.- Ավագ ինժեներ, առաջատար կոնստրուկտոր, ավագ գիտ. աշխատող, լաբորատորիայի վարիչ, ՀԳՀԻԿԷ բաժնի վարիչ, ՍՍՀՄ Էլեկտրոտեխ.արդ. մին. Էլեկ տրոտրանսպորտային մեքենաշինության ՍԱՊՐ-ի գլխավոր կոնստրուկտոր։
1980 թ.- Մոսկվայի էներգետիկական ինստիտուտի մասնագիտացված խորհրդում դոկտորական թեզի պաշտպանություն,
–ՍՍՀՄ Բարձրագույն ատեստացիոն հանձնաժողովի որոշմամբ՝ շնորհվեց տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
1985-1989 թթ.- Կ.Մարքսի անվ. Երևանի պոլիտեխնիկական ինստիտուիտի պրոֆեսորի պաշտոնակատար (համատեղության կարգով)։
1987 թ.- Տուրիստական ուղևորություն Ֆինլանդիա։
1986 թ.- ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ։
1989-1994 թթ.- Երևանի պոլիտեխնիկական ինստիտուիտի ամբիոնի վարիչ։
1993 թ.- Տուրիստական ուղևորություն Անգլիա։
-Հայաստանի ինժեներական համալսարանի փոխպրեզիդենտ։
1993-2016 թթ.- Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի գիտական աշխատանքների գծով փոխպրեզիդենտ։
1996 թ.- Հայաստանի ԳԱԱ-ի ակադեմիկոս։