| Մանժիրով Ալեքսանդր (1957-) |
|
| Ա. ՄԱՆԺԻՐՈՎԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ |
|
ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀՀ ԳԱԱ ՍՓՅՈՒՌՔԻ ԲԱԺԻՆԸ
ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Մանժիրովը ծնվել է 1957 թվականի մայիսի 24-ին Դոնի Ռոստովում: 1974 թ. ավարտել է միջնակարգ դպրոցը և ընդունվել Ռոստովի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետ: Նրա ուսոցիչներն են եղել ժամանակի մեխանիկայի ոլորտի լավագույն մասնագետեները՝ ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Ի. Ի. Վորովիչը, պրոֆեսոր Վ. Մ. Ալեքսանդրովը, պրոֆեսոր Վ. Ա. Բաμեշկոն և այլք:
Երրորդ կուրսից սկսած նրա գիտական աշխատանքները ղեկավարել է Ի. Ի. Վորովիչը։ 1979 թ. Մանժիրովը գերազանց առաջադիմությամμ ավարտում է համալսարանը: 1979 թ. Ա. Մանժիրովը ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ն.Խ. Հարությունյանի և պրոֆեսոր Վ. Մ. Ալեքսանդրովի հրավերով ներկայացավ ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի մեխանիկայի պրոբլեմների ինստիտուտ և դարձավ Վ.Վ.Կույբիշևի անվան Մոսկվայի ինժիներաշինարարական ինստիտուտի նյութերի դիմադրության ամμիոնի ասպիրանտ՝ դեֆորմացվող պինդ մարմինների մեխանիկա մասնագիտությամբ:
1979-1982 թթ. Նագուշ Հարությունյանի գիտական ղեկավարությամμ վերջնականորեն ձևավորվեց գիտնական Ա. Մանժիրովը: 1983 թ. Մանժիրովը պաշտպանում է թեկնածուական ատենախոսությունը՝ «Исследование напряженно-деформированного состояния неоднородно вязкоупругих тел при их взоимодействии с концентраторами и жесткими штампами» թեմայով և ստանում է ֆիզմաթ. գիտութ յունների թեկնածուի գիտական աստիճան: 1983 թ. նա աշխատանքի է անցնում ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի մեխանիկայի պրոբլեմների ինստիտուտում:
Այդ տարիներին Մանժիրովը շարունակում էր գիտական գործունեությունը. 1993 թ. ավարտում է և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի մեխանիկայի պրոբլեմների ինստիտուտում պաշտպանության ներկայացնում իր դոկտորական ատենախոսությունը՝ «Контактные задачи теории вязкоупругости наращивании тел»: Դոկտորական այս ատենախոսությունը 1993 թ. ԲՈՀ-ի Բյուլետենում ներկայացվել էր իբրև մեխանիկայի ոլորտի լավագույն աշխատանքներից մեկը: 1990-ական թվականներին Մանժիրովը մեծ ուշադրություն է հատկացնում ինտեգրալ հավասարումների զարգացման տեսությանը: 1998 թ.-ից սկսած Մանժիրովը հրատարակում է մի շարք գրքեր՝ նվիրված ինտեգրալ հավասարումների ճշգրիտ լուծումներին և դրանց լուծման եղանակներին:
1995 թ. Ա. Վ. Մանժիրովն արդեն առաջատար գիտաշխատող էր, իսկ 2004-ից զբաղեցնում է ՌԳԱ Ա. Յու. Իշլինսկու անվան մեխանիկայի պրոբլեմների ինստիտուտի դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկայում մոդելավորման լաբորատորիայի վարիչի պաշտոնը: 2015 թ. Մանժիրովին վստահվեց նույն ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրենի պաշտոնը:
Ա. Վ. Մանժիրովը աշխատել է նաև կրթության ոլորտում, 1994 թ.-ից նա Մոսկվայի սարքաշինության և ինֆորմատիկայի պետական համալսարանում բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի պրոֆեսոր էր, 2014 թվականից դասավանդել է Միջուկային հետազոտությունների ազգային համալսարանում: Տարբեր տարիներ նրա դասավանդած հիմնական առարկաները եղել են‘ վերլուծական երկրաչափություը, բարձրագույն հանրահաշիվը, մաթանալիզը, հավանականությունների տեսությունը, մաթեմատիկական վիճակագրություն, մաթեմատիկական ֆիզիկայի հավասարումներ և այլն:
2006 թվականից Մանժիրովը Ա.Դ. Պոլյանինի հետ համատեղ հրատարակել է մաթեմատիկային նվիրված ծավալուն տեղեկատու-ձեռնարկ, իսկ 2007 թ. նրանք լույս են ընծայում ինտեգրալ հավասարում- ների վերաբերյալ ամբողջական ընդլայնված և վերամշակված տեղեկագրքի երկրորդ հրատարակությունը: Մանժիրովը գիտական գործունեության ողջ ընթացքում սերտորեն համագործակցել է տարբեր երկրների մեխանիկայի ոլորտի մասնագետների և հաստատությունների հետ: Սերտորեն համագործակցել է հնդիկ գիտնականների հետ, որի արդյունքում շուրջ 10 տարի եղել է Ռուսաստանի և Հնդկաստանի գիտնականների երկարատև համալիր գիտա-տեխնիկական համագործակցության մեխանիկայի բնագավառի համակարգողը: Այդ համագործակցության արդյունքում կազմակերպվեցին բազմաթիվ միջազգային գիտաժողովներ, և նրա համահեղինակությամբ հրատարակվեց ռուս-հնդկական երեք գիրք: Կարևոր հետազոտություններ են իրականացրել նաև Ցվանսկի տեխնոլոգիական համալսարանում (Հարավ Աֆրիկյան Հանրապետությունում): Պետք է նշել, որ նոր լիցք է հաղորդվել ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի հետ ավանդական համագործակցությանը, որին նպաստել է ՀՀ ԳԱԱ և ՌԳԱ միջև կնքված պայմանագիրը, որով հնարավոր դարձան մեխանիկայի նոր ոլորտում համատեղ ուսումնասիրությունները՝ մասնավորապես կապված աճող մարմինների մեխանիկայի հետ:
2007թ. պրոֆեսոր Ա. Վ. Մանժիրովի մասնակցությամբ և աջակցությամբ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի հետ համատեղ կազմակերպվեց միջազգային գիտաժողով «Հոծ միջավայրի մեխանիկայի արդի պրոբլեմները» թեմայով, որը նվիրված էր Մանժիրովի գիտական ղեկավարի՝ Նագուշ Հարությունյանի 95-ամյակին: Այս գիտաժողովի իրականացումը ունեցավ շարունակական բնույթ, որը մեծապես նպաստում է երկու երկրների մեխանիկայի ոլորտի մասնագետների փորձի փոխանակմանը:
Ա. Վ. Մանժիրովը 14 մենագրության, 4 դասագրքի և 86 գիտական հոդվածների հեղինակ է: Հայաստանի Հանրապետությունում բարձր է գնահատվել Ա. Վ. Մանժիրովի գործունեությունը և, հաշվի առնելով նրա գիտական վաստակը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հետ ունեցած սերտ կապերը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան 2014 թվականին նրան ընտրել է ԳԱԱ արտասահմանյան անդամ: Ա. Վ. Մանժիրովը այսօր էլ մեծ ջանքեր է ներդնում մեխանիկայի ոլորտում և սերտորեն համագործակցում Հայաստանի գիտական շրջանակների համապատասխան մասնագետների հետ:
Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ
ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար
«Գիտություն» 2016, ֆետրվար, № 2