Cover Image
փակիր այս գիրքըՍարինյան Սերգեյ Ներսեսի (1924-2017)
Դիտել փաստաթուղթըԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ս. Ն. ՍԱՐԻՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Դիտել փաստաթուղթըՍ. Ն. ՍԱՐԻՆՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Բացիր այս թղթապանակը և դիտիր բովանդակությունըՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Սերգեյ Ներսեսի Սարինյանը ծնվել է 1924 թ. նոյեմբերի 17–ին Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Սեյտիշեն (այժմ՝ Խաչեն) գյուղում, ծառայողի ընտանիքում։ Վախճանվել է 2017 թ. հունիսի 8-ին Երևանում։
1930-1937 թթ. սովորել և գյուղի յոթնամյա դպրոցում։
1941թ․ ավարտել է Խնձրիստանի միջնակարգ դպրոցը, և հայրենի գյուղի թերի միջնակարգ դպրոցում աշխատել է որպես ուսուցիչ։
1942 թ. օգոստոսին զորակոչվել է Խորհրդային բանակ, մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին՝ Հյուսիս-կովկասյան ռազմաճակատում 165 հրետանային գնդում։
1943 թ. նոյեմբերին զորացրվել է։
1944-1949 թթ․ ուսանել է Երևանի պետական համալսարանի լեզվագրական ֆակուլտետում։
1948 թ. ընդունվել է Հայաստանի կոմունիստական կուսակցության շարքերը։
1949-1952 թթ. սովորել է Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում։
1952-2017 թթ. աշխատել է ՀՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, նախ՝ կրտսեր, ապա՝ ավագ և առաջատար գիտաշխատողի պաշտոնով։
1953 թ. «Ռեալիզմի սկզբնավորումը հայ գրականության մեջ» թեզի պաշտպանությամբ ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
1957 թ. դարձել է Հայաստանի գրողների միության անդամ։
1960-2016 թթ․ ՀՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում եղել է Հայ նոր գրականության բաժնի վարիչ։
1967 թ. «Հայկական ռոմանտիզմ» թեզի պաշտպանությամբ ստացել է բանասիրության դոկտորի գիտական աստիճան։
1968 թ․ Հայրենական պատերազմում ցուցաբերած արիության համար պարգրատրվել է «Մարտական ծառայությունների համար» մեդալով։
1970 թ. ստացել է պրոֆեսորի գիտական կոչում։
1980 թ. արժանացել է Պետական մրցանակի դափնեկրի կոչման։
- պարգրատրվել է «Անձնվեր աշխատանքի համար» մեդալով 1985 թ. արժանացել է ՀՍՍՀ Գիտության վաստակավոր գործչի կոչման։
- Հայրենական պատերազմում ցուցաբերած արիության համար պարգրատրվել է «Հայրենական պատերազմի II աստիճանի» շքանշանով։
1986 թ․ ստացել է Հայաստանի գրողների միության Միքայել Նալբանդյանի անվան մրցանակ։
1990 թ. փետրվարին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակդեմիայի թղթակից – անդամ։
1990 թ. հրաժարվել է Հայաստանի կոմունիստական կուսակցության անդամությունից։
1992 թ. ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի խմբի ղեկավար և գլխավոր գիտաշխատող:
1994-2011 թթ․ դասավանդել է Հայ գրականություն «Հրաչյա Աճառյան» համալսարանում և ղեկավարել Հայ գրականության ամբիոնը:
1996 թ. ընտրվել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակդեմիայի ակադեմիկոս:
2000-2017 թթ․ /կարճ ընդմիջումով/ եղել է ՀՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտինկից գիտական կոչումներ շնորհող Գրականագիտության 003 մասնագիտական խորհրդի նախագահ։
2004 թ․ պարգրատրվել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով։
2005 թ․ ստացել է ՀՀ Նախագահի մրցանակ «Հայոց գրականության երկու դարը» բազմահատորյակի 4-րդ հատորի համար։
2009 թ․ պարգրատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով։
2011 թ․ պարգրատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով /ԼՂՀ/։
- պարգրատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայության համար» 2-րդ աստիճանի մեդալով։
2012-2016 թթ․ դասախոսել է Խ․ Աբովյանի անվան Պետական համալսարանի մագիստրատուրայում՝ «Պատմավեպի ծագումը, տեսությունը, պատմությունը։ Հայ դասական պատմավեպը» դասընթացով։
2018 թ․ Արցախում՝ Ասկերանի շրջանի Խաչեն գյուղում Ղազարոս Աղայանի անվան դպրոցում բացվել է Սերգեյ Սարինյանի և Սևակ Արզումանյանի անվան թանգարանային անկյունը։
- Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանի գրադարանը անվանակոչվել է Սեգեյ Սարինյանի անունով։