Cover Image
փակիր այս գիրքըԹումանյան Միքայել Գալուստի (1886-1950)
Դիտել փաստաթուղթըԱԿԱԴԵՄԻԿՈՍ Մ. Գ. ԹՈՒՄԱՆՐՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Դիտել փաստաթուղթըԱԿԱԴԵՄԻԿՈՍ Մ. Գ. ԹՈՒՄԱՆՐՅԱՆԻ ԿՅԱՆՔԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Բացիր այս թղթապանակը և դիտիր բովանդակությունըՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Տե՛ս նաև՝

Միքայել Գալուստի Թումանյանի ուսումնասիրությունների արդյունքում է հաստատվել այն միտքը, որ Հայաստանը ցորենի ծագման հնագույն օջախներից մեկն է: Նրան, որպես բուսաբույծի, հետազոտողի և գիտության կազմակերպչի, շատ բարձր է գնահատել աշխարհահռչակ գիտնական Ն. Ի. Վավիլովը: Ակադեմիկոս Պ. Ժուկովսկին նրա ղեկավարած ամբիոնն անվանել է «տեսակառաջացման լաբորատորիա»: Միքայել Գալուստի Թումանյանի մի ամբողջ շարք աշխատանքներ ընդգրկվել են Միչուրինյան բիոլոգիայի գանձարանում:



ՀՀ ԳԱԱ նախագահություն

Միքայել Գալուստի Թումանյանը ծնվել է 1886 թվականին Ղրիմի(Ուկրաինա) Կարասուբազար(այժմ՝Բելոգորսկ, ՌԴ) քաղաքում: Վախճանվել է 1950 թ. Հուլիսի 25-ին:
1905 թ. ավարտել է Երևանի գիմնազիան:
1911 թ.՝ Մոսկվայի համալսարանի բնագիտական ֆակուլտետը:
1914 թ.՝ Մոսկվայի գյուղատնտեսական ինստիտուտը (այժմ՝ Տիմիրյազևի անվ. գյուղատնտեսական ակադեմիա):
1915-1923 թթ. աշխատել է որպես գյուղատնտես սկզբում Զանգեզուրում, այնուհետև՝ Հողժողկոմատի համակարգում։
1924-1930 թթ. ԵՊՀ –ում աշխատել է որ¬պես «Մասնավոր երկրագործության ամ¬բիոն»-ի վարիչ:
1930-1947 թթ. եղել է Երևանի քաղխորհրդի դեպուտատ:
1930-1949թթ. Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում հաջողությամբ ղեկավարել է «Բուսաբուծության ամբիոն»-ը։
1934-1935 թթ. գլխավորել է Սևանի ավազանի դաշտավարությունն ուսումնասիրող էքսպեդիցիայի աշխատանքները։
1935 թ. Մ․ Գ․ Թումանյանին շնորհվել է գիտության վաստակավոր գործչի կոչում և նա պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով:
1935-1937 թթ.եղել է Անդրկովկասյան ֆեդերացիայի կենտգործկոմի անդամ:
1937 թ. ստացել է գյուղատնտեսական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
1939 թ. Մ․ Գ․ Թումանյանին շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում:
1943 թ. Մ․ Գ․ Թումանյանը դարձել է ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, նշանակվել է իր իսկ նախաձեռնությամբ կազմակերպված ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի երկրագործության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
1943-1948 թթ. վարել է ՀԽՍՀ ԳԱ Գյուղատնտեսական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարի պաշտոնը:
1944-1947 թթ. ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահի տեղակալ:
1947-1950 թթ. ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր:

Միքայել Գալուստի Թումանյանը ծնվել է 1886 թվականին Ղրիմի(Ուկրաինա)Կարասուբազար(այժմ՝Բելոգորսկ, ՌԴ) քաղաքում, ուսուցչի ընտանիքում։ Ավարտել է Երևանի գիմնազիան 1905 թվականին, Մոսկվայի համալսարանի բնագիտական ֆակուլտետը՝ 1911 թ., Մոսկվայի գյուղատնտեսական ինստիտուտը (այժմ՝ Տիմիրյազևի անվ. գյուղատնտեսական ակադեմիա)՝ 1914 թ.: 1915 —1923 թթ. Մ. Գ. Թումանյանը աշխատել է որպես գյուղատնտես սկզբում Զանգեզուրում, այնուհետև՝ Հողժողկոմատի համակարգում։
Մ. Գ. Թումանյանը 1924 թ. հրավիրվել է Հայաստանի պետական համալսարան, որտեղ, մինչև 1930թ., աշխատել է որ¬պես «Մասնավոր երկրագործության ամ¬բիոն»-ի վարիչ։
Մ. Գ. Թումանյանն առաջինն էր, որ 1925—1930 թվականների ընթաց֊քում Հայաստանում հայտնաբերեց և ուսումնասիրեց վայրի ցորենի ընդարձակ տարածություններ՝ բուսաբանական մեծ բազմազանությամբ։ Նա էր, որ առաջին անգամ գտավ և նկարագրեց վայրի երկհատ ցորենի կովկասյան տեսակը, որն այժմ կոչվում է ըստ Մ. Մ. Յակուբցիների՝ Tr. araraticum, ըստ Վ. Լ. Մենաբդեի՝ Tr. chaldicum, ըստ Ե. Մակուշինայի՝ Тг. Montanum: Նա նկարագրեց նաև վայրի միահատ ցորենի մեկ նոր տեսակ, անվանելով այն Tr. Urartu Thum. և մի քանի տասնյակ նոր տարատեսակներ։ Մ. Գ. Թումանյանը մանրակրկիտ հետազոտությունների ընթացքում, առաջին անգամ Խորհրդային Միությունում, հայտնաբերեց Սպելտա ցորենը, նաև՝ կուլտուրական մի ցորեն ևս, որը գիտու¬թյան մեջ ճանաչվեց որպես նոր տեսակ՝ Tr. vavilovi Jakuhbz.: Այդ ուսումնասիրությունները մեծապես նպաստել են կուլտուրական ցորենի ծագման ու զարգացման հետ կապված բազմաթիվ հարցերի պարզաբանմանն ու ճշտմանը:
Մ. Գ. Թումանյանը ընդհանուր առմամբ հետազոտել Է Հայաստանի կուլտուրական ֆլորան, սակայն հետազոտությունների անկյունաքարը կարելի Է համարել հատկապես ցորենի ուսումնասիրման ուղղությամբ կատարած հետազոտությունները, որոնց ար¬դյունքները շարադրվել են «Հայաստանի կոնդիկ ցորենները», «Կուլտուրական բույսերի բարձրության գոտիները Հայաստանում», «Հայաստանի վայրի ցո-րենները», «Հայաստանում տարածված վայրի ցորենի բուսաբանական կազմը», «Հայաստանի ցորենների գենեֆոնդը» և այլ աշխատություններում, որոնցում նա ընդգծել Է տեղական դաշտային բույսերի նշանակությունը սելեկցիոն սորտերի ստացման համար՝ ցույց տալով դրանց օգտագործման ուղիները։
Նրա ուսումնասիրությունների հիման վրա բարելավվեցին Հայկական լեռնաշխարհում լայնորեն տարածված ցորենի տեղական հինավուրց տեսակները (Սպիտակահատը, Գալգալոսը, Կարմիր կոնդիկը, Կարմիր սլֆահատը) և այլն:
1926—1927 թթ. Խորհրդային Միությունում լայն հետազոտություններ ծավալվեցին արտադրական ուժերի ուսումնասիրման ուղղությամբ։ Հայաստանում ևս լուրջ ուսումնասիրություններ ձեռնարկվեցին, որոնք ընդգրկեցին նաև գյուղատնտեսությունը, այդ թվում՝ դաշտավարությունր։ Դաշտավարության ընդհանուր ղեկավարությունը դրված էր Ն. Ի.Վավիլովի վրա, իսկ կոնկ¬րետ ղեկավարությունը Հայաստանում՝ Մ. Գ. Թումանյանի վրա։ Այդ ընտրությունը ինքնանպատակ չէր. Ն. Ի.Վավիլովը, ի դեմս Մ. Գ. Թումանյանի, գտել էր իրեն համախոհ մի գործունյա, բանիմաց, հմուտ բուսաբուծ և, պատահական չէր, որ 1926—27 թթ. ուսումնասիրությունները նշանակալի արդյունքներ տվեցին։
1930 թվականին Երևանի պետական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետի բազայի վրա կազմակերպվել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը, որտեղ Մ․ Գ․ Թումանյանը հաջողությամբ ղեկավարել է «Բուսաբուծության ամբիոն»-ը մինչև 1949 թվականը։ Նա վերոհիշյալ ամբիոնում ուսումնական աշխատանքներին զուգընթաց տարել է նաև գիտահետազոտական աշխատանքներ։
Այնուհետև Մ. Գ. Թումանյանը 1934 —1935 թթ. գլխավորել է Սևանի ավազանի դաշտավարությունն ուսումնասիրող էքսպեդիցիայի աշխատանքները։ «Բուսաբուծության ամբիոն»-ում իրականացվել է էքսպեդիցիաների ընթացքում ժողոված նյութերի լաբորատոր հե-տազոտություն, որի արդյունքները մեծապես խթանել են գյուղատնտեսության ասպարեզում գի¬տահետազոտական աշխատանքների ծավալման գործընթացը հանրապետությունում:
1935 թ. Մ․ Գ․ Թումանյանին շնորհվել է գիտության վաստակավոր գործչի կոչում: 1937 թ. նա ստացել է գյուղատնտեսական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 1939 թ. Մ․ Գ․ Թումանյանին շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում: 1943 թ. Մ․ Գ․ Թումանյանը դարձել է ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, 1943-1948 թթ. վարել է ՀԽՍՀ ԳԱ Գյուղատնտեսական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարի պաշտոնը:
1943 թ. վաստակաշատ գիտնական Մ․Գ․ Թումանյանը նշանակվել է իր իսկ նախաձեռնությամբ կազմակերպված ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի երկրագործության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն: Նրա ղեկավարությամբ 1944-1950 թթ. ծավալվել է բեղմնավոր աշխատանք. իրականացվել են բազմաթիվ ուսումնասիրություններ բույ֊սերի ձևագոյացման ու պաշտպանության, սելեկցիայի ու սերմնաբուծության, ագրոքիմիայի և ագրոտեխնիկայի ուղղությամբ։
Մ. Գ. Թումանյանն իր աշխատանքի երկրորդ շրջանում ուսումնասիրել է դաշտային բույսերի ձևառաջացումը, բիոցենոզը և հայտնաբերել դրանց օնտոգենետիկ զարգացման օրինաչափությունները։ Ցորենի բիոցենոզն ուսումնասիրելիս նա հանգել է այն եզրակացության, որ միջավայրի փոփոխվող կոմպ¬լեքս պայմաններում ցորենի մի ձևից առաջ է գալիս մի ուրիշ ձև։ Այդ դրույթը նա փորձերով ապացուցել է ցորենի, եգիպտացորենի, քունջութի, լոբու և այլ բույսերի վրա։
Ցանքի տարբեր ժամկետում փոփոխված միջավայրի կոմպլեքս պայման ներում Մ. Գ. Թումանյանը հայտնաբերերել է բույսերի օնտոգենեզում փոփո¬խությունների մի շարք օրինաչափություններ։
Ս. Գ. Թումանյանի գրչին են պատկանում շուրջ 50 գիտական աշխատու- թյուն, որոնցից առավել արժեքավորները ներառվել են Հայաստանի գիտությունների ակադեմիայի կողմից հրատարակված «Հատընտիր» -ում։ Առավել կարևոր աշխատություններից են «Բամբակի մշակությունը».-Եր.-1924, «Շարքացանը և նրա նշանակությունը».- Եր.- 1925, «Հացաբույսերի որոշիչ (Հասկավորներ)».-Եր.- 1933 և այլն:
Մ. Գ. Թումանյանր նաև ակտիվ հասարակական գործիչ էր։ 1930-1947 թվականներին նա եղել է Երևանի քաղխորհրդի դեպուտատ,1935-1937 թթ.՝ Անդրկովկաս յան ֆեդերացիայի կենտգործկոմի անդամ, 1944-1947 թթ.՝ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահի տեղակալ, 1947-1950 թթ.՝ ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր, բազմաթիվ գիտական խորհուրդների անդամ և այլն։
Ուշադրության է արժանի նաև Մ. Գ. Թումանյանի գիտամանկավարժական գործունեությունը: Նա աճեցրել Է բազմաթիվ գիտական կադրեր, որոնք աշխատել են ուսումնական ու գիտահետազոտական ինստիտուտներում։ Իր բեղմնավոր աշխատանքի համար Մ. Գ. Թումանյանը պարգևատրվել է 1935 թ. Պատվո նշան և 1943 թ.՝ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով: Անվանի գիտնականի անունն է կրել ՀՍՍՀ Գյուղնախարարության Գյումրու (Լենինական) դաշտավարական տեխնիկումը: Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում սահմանվել է ակադեմիկոս Մ. Գ. Թումանյանի անվան մեկ թոշակ։

  1. Մատթևոսյան Ա. Ա. Միքայել Գալուստի Թումանյան (1886-1950) //Հայաստանի կենսաբանական հանդես.– 1967.– Հ. 20, № 8.– էջ 112-114:
  2. Միքայել Գալուստի Թումանյան /Ներած.՝ Ա. Ն. Ազատյան.- ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1965.- 50 էջ:

1924

Բամբակի մշակությունը (Պատկերազարդ): Խմբ.՝ Խ. Յերիցյան: Հ.Կ.Կ.Կ.Կ. ագիտ. բաժին //Գյուղատնտեսական սերիա.– Յերևան, 1924.- № 8.- 74 էջ:
1925

Շարքացանքը յև նրա նշանակությունը.- Յերևան, 1925.- 26 էջ:

Перспективы культуры сахарной свеклы в Армении. Изв. Гос. ун-та Арм. ССР.- 1925.- № 1.
1928

Изучение хлебных злаков Ванского района //Труды по прикл. бот., ген. и сел.- 1928.- Т. XIX, Вып. 1.

Карликовые пшеницы Армении //Труды по прикл. бот., ген. и сел.- Ленинград: Б. и., 1928.- Т. XIX, Вып. 1.- С. 225-276.

Севообороты нагорных районов Армении //Журн. “Гюхатнтесакан кянк”.- 1928.- № 1-2.
1929

Կուլտուրական բույսերի բարձրության գոտիները Հայաստանում.- Եր.: Ա. հ., 1929.- 92-140 էջ:

Высотные зоны культурных растений в Армении //Изв. Гос. ун-та Арм. ССР.- 1929.- № 4.
1930

Կանոններ գյուղացիական տնտեսություններում վարձու աշխատանքով զբաղված անձանց սոցիալական ապահովագրության մասին: Թարգմ.՝ Մ. Թումանյան; ՀԽՍՀ Սոց. հանրապետ. գանձարկղ.- Յերևան: Ա. հ., 1930.- 38 էջ:

Հայաստանի վայրի ցորենները.- Յերևան: Ա. հ., 1930.- 16 էջ:

Дикие пшеницы Армении //Соцземледелие.- 1930.- № 1.

Дикие однозернянки и двузернянки Армении //Труды по прикл. бот., ген. и сел.- 1930.- Т. ХХIУ, № 2.
1931

Дикие однозернянки и двузернянки Армении.- Ленинград: Б. и. , 1931.- 14 с.
1932

Դաշտամոլախոտային թավոտ վիկերի բազմահար ձեվերը /Մ. Թումանյան; ՀՍԽՀ Հողժողկոմատ, Գիտա-հետազոտական սեկտոր.- Յերևան: Պետհրատ., 1932.- 36 էջ:
1933

Հացաբույսերի վորոշիչ: (Հասկավորներ) /Հայաստանի գյուղատնտ. ին-տ, Պետ. սերմ. տեսչ. Հայաստանի վարչ.- Յերևան: Գյուղհրատ., 1933.- 240 էջ:
1934

Արագածի կուլտուրական բույսերը /ՀՍԽՀ Պրոլետ. տուրիզմի յև եքսկուրսիոն ը-թյուն (ՊՏԵԸ-ОПТЭ).- Յերևան: Գյուղհրատ, 1934.- 14 էջ:

Ботанический состав диких пшениц Армении и условия произрастания в природе //Труды по прикл. бот., ген. и сел.- 1934.- Серия V, № 2.

Ветвистая мягкая пшеница. Труды по прикл. бот., ген. и сел.- 1934.- Серия V, № 2.
1936

Генофонд пшениц Армении //Изв. СХИ Арм.ССР.- 1936.- № 1.
1937

Возникновение в природе полиплоидовных мутаций у диких пшениц //Доклады АН СССР.- 1937.- Т. ХIV, № 6.
1938

Многолетняя полукультурная рожь //“Советская ботаника”.- 1938.- № 6.

Новый вид дикой пшеницы //Труды Арм.фил. АН СССР.- 1938.- Серия биологич., Вып. 2.- С. 210-215.
1939

О происхождении ветвистых мягких пшениц //Труды Арм. фил. АН СССР.- 1939.-Серия биологич., Вып. 1.- С. 71-84.

О происхождении пшеницы (Тимофеева)Tr. Timopheevi Zhük //Труды Арм. фил. АН СССР.- 1939.- Серия биологич., Вып. 1.- С. 139-151.
1941

Получение новых высокопродуктивных пшениц методом межвидовой гибридизации //Сборник научных трудов СХИ.- 1941.- № 3.

Роль пыльной головни в формообразовании пшениц //Доклады АН СССР.- 1941.- Т. ХХХ, Вып. 2.
1942

Биоценоз пшениц Закавказья //Изв. Арм. ФАН.- 1942.- № 1-2.

Об экспериментальном получении мягких пшениц из твердых //Журн. “Яровизация”.– 1942.- № 2.
1944

Գիտական աշխատություների ժողովածու: Сборник трудов: Ред. кол. М.Г. Туманян и др. /Институт земледелия АН Арм. ССР.- Ер.: Армгиз, 1944.- 120 с.

Влияние измененных условий на процессы формообразования у растений //Доложение на Общем собрании АН Арм. ССР.- 26-11-1944 г.

Возникновение изменчивости в онтогенезе растений как закономерное явление в природе //Изв. АН Арм.ССР. Естеств. науки. Генетика.- 1944.- № 3.- С. 3-16.

Закономерности формообразования у растений //Доложение на Общем собрании АН Арм.ССР.- 30-11-1944 г.

Культурные растения урартского периода в Арм. ССР //Изв. АН Арм.ССР. Обществ. науки.- 1944.- № 1-2.- С. 73-82.

Новые закономерности формообразования у растений //Доклады АН Арм. ССР.- 1944.- Т. 1, № 3.- С. 19-26.

Пожнивная культура кукурузы //Доложение на заседании Отделения С.Х. Наук АН Арм. ССР.- 23-11-1944 г.

Происхождение пшеницы Персикум-Tr. Persicum Vav //Изв. АН Арм.ССР. Естеств. науки. Биология.- 1944.- № 1-2.- С. 109-132.
1945

Закономерности формообразования у бобовых //Доклады АН Арм. ССР.- 1945.- Т. 2, № 3.- С. 83-88.

Влияние измененных условий на процессы видообразования у Tr. Persicum.
1945

Հայկական Սովետական Սոցիալիստական Ռեսպուբլիկայի ամպելոգրաֆիա: 3 Հ.: ՀՍՍՌ ԳԱ, Այգեգործության, գինեգործության և պտղաբուծության գիտահետազոտական ինստիտուտ /Պատ. խմբ. Մ. Թումանյան.- Եր.: ՀՍՍՌ ԳԱ, 1947.- Հ.1.- 360 էջ:
1947

Новое звено в эволюции кукурузы //Доклады АН Арм. ССР.- 1947.- Т. 6, № 2.- С. 55-60.
1948

Новые ценные формы безостых твердых пшениц //Сборник научных трудов Арм. СХИ.- 1948.- № 5.

Основные этапы эволюции ячменей в Армении //Изв. АН Арм.ССР. Биол. и сельхоз. науки.- 1948.- Т. 1, № 1.- С. 73-86.

Եգիպտացորենը և նրա նշանակությունը /Հայկ. ՍՍՌ Գյուղատնտեսության Մինիստրություն.- Եր.: Հայպետհրատ, 1948.- 23 էջ:
1949

Влияние измененных условий на процессы видообразования у пшениц //Изв. АН Арм.ССР. Биол. и сельхоз. науки.- 1949.- Т. 2, № 4.- С. 311-324.

Проблема генезиса сорно-полевых овсов //Доклады АН Арм. ССР.- 1949.- Т. 11, № 1.- С. 35-44.

Проблема происхождения сорной ржи //Изв. АН Арм.ССР. Биол. и сельхоз. науки.- 1949.- Т. 2, № 3.- С. 211-232.
1957

Избранные труды.- Ер.: Изд. АН Арм. ССР, 1957.- 284 с.
1962

Հայկական Սովետական Սոցիալիստական Ռեսպուբլիկայի ամպելոգրաֆիա: 3 Հ. /ՀՍՍՌ ԳԱ, Այգեգործության, գինեգործության և պտղաբուծության գիտահետազոտական ինստիտուտ; Պատ. խմբ. Մ. Թումանյան. Եր.: ՀՍՍՌ ԳԱ, 1962.- Հ. 2.- 743 էջ:
1981

Հայկական Սովետական Սոցիալիստական Ռեսպուբլիկայի ամպելոգրաֆիա: 3 Հ. /ՀՍՍՌ ԳԱ, Այգեգործության, գինեգործության և պտղաբուծության գիտահետազոտական ինստիտուտ; Պատ. խմբ. Մ. Թումանյան. Եր.: ՀՍՍՌ ԳԱ, 1981.- Հ. 3.- 398 էջ: