| Չայլախյան Ռուբեն Կարպի (1937-) |
| | Ռ. Կ. ՉԱՅԼԱԽՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ |
ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀՀ ԳԱԱ ՍՓՅՈՒՌՔԻ ԲԱԺԻՆԸ
Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ՌԲԳԱ Ն. Գամալեի անվ. համաճարակաբանության և
մանրէաբանության ինստիտուտի իմունիտետի ստրոմալ կարգավորման լաբորատորիայի վարիչ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ռուբեն Չայլախյանը ծնվել է 1937 թվականին Երևանում:
Ռուբեն Չայլախյանը սովորել է Երևանի Ձերժինսկու անվան դպրոցում: Նկարագրելով իր դպրոցական
տարիները նա իրեն բնութագրում է որպես ակտիվ, չարաճճի երեխա, որն առանձնապես մեծ ուշադրություն
չէր դարձնում սովորելուն՝ նախապատվությունը տալով բակային խաղերին: Սակայն, արդեն բարձր դասարաններում նա սկսեց հրապուրվել կենսաբանությամբ:
Անտարակույս μնագիտության և ընդհանրապես
բժշկագիտության նկատմամբ հետաքրքրությունը նրա
մեջ սերմանեց ավագ քույրը՝ Իվետա Չայլախյանը, որն
ընդունվել էր Երևանի բժշկական ինստիտուտ:
1955թ. Ռուբեն Չայլախյանը նույնպես ընդունվեց
Երևանի բժշկական ինստիտուտ, սակայն երրորդ կուսրից տեղափոխվեց Խարկովի բժշկական համալսարան
և 1961թ. այն ավարտեց բարձր առաջադիմությամբ:
Ուսումնառության տարիներին երիտասարդ Չայլախյանը դեռևս չէր կողմնորոշվում, թե հետագայում
նախապատվությունը որ ոլորտին է տալու:
ԲՈՒՀ-ն ավարտելուց հետո, Չայլախյանը մեկնեց
Ղրիմ՝ հանգստանալու: Բայց շուտով աշխատանքի առաջարկ ստացավ Ղրիմի Գուրզուֆի զինվորական առողջարանից, որտեղ էլ սկսեց աշխատել որպես բժիշկբօրդինատոր: Երեք տարի աշխատելով առողջարանում,
Չայլախյանը 1963թ. վերադառնում է Հայաստան և աշխատանքի անցնում գիտությունների ակադեմիայիբկենդանաբանության ինստիտուտի փորձարարական
կենսաբանության լաբորատորիայում՝ որպես ավագ
լաբորանտ: Այստեղ նա աշխատեց շուրջ մեկ տարի:
Այդ տարիներին Մոսկվայից Հայաստան էին գալիս գենետիկայի հայտի մասնագետներ, որոնք էլ նկատեցին
Չայլախյանի պատրաստվածությունը և նրան առաջարկեցին շարունակել կրթությունը: 1964թ.Չայլախյանը հանձնեց ասպիրանտական քննությունները և մեկնեց Մոսկվա՝ շարունակելու գիտական գործունեությունը: Չայլախյանը արդեն հստակ գիտեր գիտության այն ուղղությունը, որին նվիրաբերելու էր իր
ողջ կյանքը: Փոխպատվաստման նոր ձևավորվող ոլորտն էր զարմացրել ու հետաքրքրել երիտասարդ
գիտնականին:
Նա ընդունվեց Ն. Գամալեի անվ. համաճարակաբանության և մանրէաբանության ինստիտուտ՝ որպես
ԳԱԱ-ից գործուղված ասպիրանտ: Ինստիտուտի գիտքարտուղար Մարգարիտա Թումանյանի ղեկավարությամբ էլ Չայլախյանը սկսեց գիտական գործունեությու-
նը:
Ոսկրածուծի ցողունային բջիջները դարձան երիտասարդ գիտնականի ուսումնասիրության հիմնական հետաքրքրության առարկան: 1970թ. Չայլախյանը մեծ
հաջողությամբ պաշտպանեց գիտական թեզը՝
«Фибробластоподобные клетки в монослойных культурах кроветворной ткани» վերնագրով՝ մասնագիտանալով իմունոլոգիայի և ալերգոլոգիայի բնագավառում:
Գիտական թեզը պաշտպանելուց հետո գրեթե 17
տարի Չայլախյանը ուսումնասիրություններ է իրականացրել ցողունային բջիջների ուղղությամբ:
Բացի գիտական հետազոտություններից, Չայլախյանը իր գիտելիքները սիրով փոխանցում էր երիտասարդ գիտնականներին: Ի դեպ, 1960-70-ական թվականներին Հայաստանից մեծ թվով երիտասարդ վնասվածքաբաններ մեկնել են Չայլախյանի մոտ, համալրել
իրենց գիտելիքները և վերադարձել Հայաստան: 1960-
ական թվականների վեջերից Չայլախյանը ևս հաճախ
եկել է Երևան և ներկայացրել իր ձեռքբերումները:
1985թ. Չայլախյանն աշխարհում առաջիններից էր,
որ իրականացրեց գիտական իր ձեռքբերումը՝ Հայաստանում մարդուն փոխպատվաստեցին
հյուսվածք, որը աճեցվել էր մարմնից
դուրս՝ արհեստական պայմաններում:
Այս փոխպատվաստման հաջող գործընթացը իրականացվեց վնասքաբանության և օրթոպեդիայի ինստիտուտում:
Հետագայում իրականացված 40 վիրահատություններով ապացուցվեց, որ
նման միջամտությունները ապահովում
են 94% հաջողություն:
1987թ. Չայլախյանը և Հայաստանի
գիտնականները համատեղ աշխատություն գրեցին, որով ի լուր աշխարհի հայտնեցին փոխպատվաստման ոլորտում
ձեռք բերած իրենց հաջողությունների
մասին:
Գիտական երկար ու ձիգ ուսումնասիրություններից հետո 1993թ. Ռ.Չայլախյանը պաշտպանեց դոկտորական ատենախոսությունը,
որի մեջ մեծ նորություններ և հայտնագործութններ
կային: Գիտական թեմայի վերնագիրն էր.
«Дифференцировочные потенции стромальных фибробластов кроветворных и лимфоидных органов и их роль в формировании гемопоэтического и иммунологического микроокружения»
Չայլախյանը շատ է ցավում, որ այսօր Ռուսաստանում երիտասարդներն այնքան էլ հետաքրքրված չեն
գիտությամμ, և ինքը չի կարողանում նրանց փոխանցել իր գիտելիքները: Գիտնական Չայլախյանը ունի
երկու արտոնագիր, եղել է մի քանի երիտասարդների
համաղեկավար:
Չայլախյանի գիտական գործերը այսօր էլ բավական մեծ հետաքրքրություն են ներկայացնում աշխարհում: Այս ոլորտի գիտնականները, սկսելով իրենց գործունեությունը, անպայմանորեն հղումներ են կատարում հայազգի գիտնականից, որը այս ոլորտի հիմնադիրներից մեկն է:
Հաշվի առնելով Չայլախյանի գիտական, ինչպես
նաև մայր հայրենիքի հետ սերտ կապերը, ՀՀ
գիտությունների ազգային ակադեմիան 2008 թվականին նրան ընտրել է ԳԱԱ արտասահմանյան անդամ:
Չայլախյանը մեծ հետաքրքրություն ունի Հայաստանում արտադրվող «Գալարմին» պրեպարատի
նկատմամբ, որի միջոցով հնարավոր է խթանել ոսկրածուծում կենսական կարևորության բջիջների ավելացումը 10 անգամ:
Չայլախյանն այսօր էլ համագործակցում է Հայաստանի գիտական կառույցների և հատկապես ՀՀ ԳԱԱ կենսաքիմիայի ինստիտուտի հետ:
Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ
ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար
«Գիտություն» 2013, մայիս, № 5