Cover Image
փակիր այս գիրքըԽուրշուդյան Լենդրուշ Արշակի (1927-1999)
Դիտել փաստաթուղթըԼ. Ա. ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Դիտել փաստաթուղթըԼ. Ա. ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Բացիր այս թղթապանակը և դիտիր բովանդակությունըՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Տե՛ս նաև՝

«Առաջին Հանրապետության պատմության հիմնախնդիրները մշտապես ԵՊՀ պատմության ֆակուլտետի գիտական ուսումնասիրությունների կիզակետում պահելու ավանդույթը ձևավորվել և արմատավորվել է շնորհիվ ականավոր գիտնական Լենդրուշ Խուրշուդյանի. նա ստեղծել է առանձնակի պատմագիտական դպրոց-ուղղություն, որին բնորոշ են ընդունված կարծրատիպերից զուրկ, հայեցակարգային, նորարարական մոտեցումներ հայոց պատմության լուսաբանման և վերաիմաստավորման հարցերում»։

ԷԴԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ

Հայ ականավոր պատմաբան Լենդրուշ Արշակի Խուրշուդյանը ծնվել է 1927 թ. մայիսի 1-ին, ՀԽՍՀ Գորիսի շրջանի Շինուհայր գյուղում: Վախճանվել է 1999 թ. հունիսի 7-ին:
1936 թ. - ընդունվել է Երևանի Ստ. Շահումյանի անվ. միջնակարգ դպրոց:
1943 թ. - ընդունվել է կոմերիտմիության շարքերը:
1946 թ. - ընդունվել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ:
1950 թ. - համալրել է ԽՄԿԿ շարքերը, եղել է ԵՊՀ կուսակցական կոմիտեի անդամ:
1951 թ. - ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը:
1951 թ. - ընդունվել է ասպիրանտուրա՝ ԽՄԿԿ պատմության գծով (ԵՊՀ մարքսիզմ – լենինիզմի ամբիոն):
1954 թ. - ավարտել է ասպիրանտուրան:
1956 -1974 թթ․- եղել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող:
1956 թ. - պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Ստեփան Շահումյանի կուսակցական և պետական գործունեությունը 1917-1918 թթ.»:
1966 թ. - պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Սփյուռքահայ կուսակցությունները ժամանակակից էտապում»:
1980 թ. - նրան շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում:
1974 -1976 թթ. - վարել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի գիտական կոմունիզմի ամբիոնի վարիչի պաշտոնը:
1977-1999 թթ. - ղեկավարել է ԵՊՀ հայ ժողովրդի պատմության ամբիոնը:
1979 թ. - գիտական գործուղման է մեկնել Լեհաստան:
1990 թ.՝ - ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ:
1991(ՀՀ ԳԱ) –1993 (Հայաստանի ԳԱԱ) թթ.՝ պատմության և տնտեսագիտության բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարի տեղակալ:
1996 թ. - ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս:

Լենդրուշ Արշակի Խուրշուդյանը ծնվել է 1927 թ. մայիսի 1-ին, ՀԽՍՀ Գորիսի շրջանի Շինուհայր գյուղում, գյուղացու ընտանիքում:
1936 թ. ընդունվել է Երևանի Ստ. Շահումյանի անվ. միջնակարգ դպրոց: 1943 թ. ընդունվել է կոմերիտմիության շարքերը: 1946 թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ: 1950 թ. համալրել է ԽՄԿԿ շարքերը, եղել է ԵՊՀ կուսակցական կոմիտեի անդամ: 1951 թ. ավարտել է ԵՊՀ վերոհիշյալ ֆակուլտետը և ընդունվել է ասպիրանտուրա՝ ԽՄԿԿ պատմության գծով (ԵՊՀ մարքսիզմ – լենինիզմի ամբիոն): 1954 թ. ավարտել է ասպիրանտուրան:
1956 -1974 թթ. եղել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող: 1956 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Ստեփան Շահումյանի կուսակցական և պետական գործունեությունը 1917-1918 թթ.», իսկ 1966 թ.՝ դոկտորական՝ «Սփյուռքահայ կուսակցությունները ժամանակակից էտապում»: 1980 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում:
1974 թ – 1976 թթ. վարել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի գիտական կոմունիզմի ամբիոնի վարիչի պաշտոնը:
1977 - 1999 թթ. ղեկավարել է ԵՊՀ հայ ժողովրդի պատմության ամբիոնը:
1979 թ. գիտական գործուղման է մեկնել Լեհաստան:
Զինվորական կոչումը՝ ավագ լեյտենանտ: Հաշվառումից հանվել է հասակի պատճառով:
Զբաղվել է Անդրկովկասի հեղափոխական շարժումների, Հոկտեմբերյան հեղափոխության, Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման, սոցիալիստական շինարարության, ազգային հարաբերությունների, հայ ազգային-ազատագրական պայքարի, Լեռնային Արցախի, Հայկական հարցի, հայ քաղաքական կուսակցությունների, Սփյուռքի պատմության հարցերով: Այդ թեմաներով ունի 68 հրապարակված ուսումնասիրություն, այդ թվում 7 (յոթ) մենագրություն:
Եղել է ՀՀ ԳԱԱ Պատմության և արևելագիտության ինստիտուտների մասնագիտացված խորհուրդների, ինչպես նաև ԽՍՀՄ ԳԱ «Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության պատմություն» պրոբլեմային խորհրդի անդամ: Զեկուցումներով բազմիցս հանդես է եկել միջազգային և համամիութենական գիտաժողովներում:
Լ. Ա. Խուրշուդյանի տեսադաշտում գտնվող պրոբլեմների թվում կարևոր տեղ է գրավել Ռուսաստանի և Հայաստանի քաղաքական կուսակցությունների պատմության հետազոտությունը: Նա պատկանում է խորհրդային այն պատմաբանների թվին, որոնք առաջինն են ձեռնամուխ եղել այդ պրոբլեմի ուսումնասիրությանը: Այդ թեմայով է «Սփյուռքահայ կուսակցությունները ժամանակակից էտապում» խորագիրը կրող աշխատությունը, և մի շարք հոդվածներ, որոնց մի մասը հրատարակվել է Մոսկվայում: Սույն պրոբլեմի մշակումը զգալի տեղ է գրավում Լ. Ա. Խուրշուդյանի մյուս աշխատություններում ևս: Խորհրդահայ պատմագրության մեջ տվյալ պրոբլեմի գիտական ուսումնասիրությունը փաստորեն սկսվում է Լ. Ա. Խուրշուդյանի վերոհիշյալ մենագրությամբ և հոդվածներով:
Լ. Ա. Խուրշուդյանը, որպես Հայաստանի քաղաքական կուսակցությունների պատմության մասնագետ, լայնորեն ճանաչված է խորհրդային պատմագիտական շրջաններում: Նա, Խորհրդային Միությունում, պատկանել է քաղաքական կուսակցությունների պատմությամբ զբաղվող առաջատար գիտնականների թվին:
Հայ քաղաքական կուսակցությունների պատմության հետ առնչված, Լ. Ա. Խուրշուդյանն առաջինն էր, որ ձեռնամուխ եղավ Սփյուռքի հասարակական-քաղաքական կյանքի ուսումնասիրությանը, որն իր արտացոլումն է գտել վերոհիշյալ աշխատությունում և հայ ժողովրդի պատմության ակադեմիական հրատարակության 8-րդ հատորում զետեղված տեքստում:
Լ. Ա. Խուրշուդյանի ուսումնասիրության շրջանակներում գտնվող երկրորդ հիմնական պրոբլեմը Անդրկովկասի և Հայաստանի հեղափոխական շարժումների, խորհրդային իշխանության հաղթանակի համար մղված պայքարի օրինաչափությունների ու առանձնահատկությունների, Բաքվի հերոսական կոմունայի, Հայկական հարցի պատմության, սոցիալական և ազգային-ազատագրական պայքարի հարաբերակցության հարցերի լուսաբանումն է: Այդ հարցերի քննարկմանն են նվիրված Լ. Ա. Խուրշուդյանի «Ստեփան Շահումյան: Պետական և պարտիական գործունեությունը 1917-1918 թվականներին», «Սովետական Ռուսաստանը և Հայկական հարցը», «Սովետական իշխանության հաղթանակն Անդրկովկասում» աշխատությունները և մի շարք հոդվածներ, որոնց մի մասը լույս են տեսել Մոսկվայում, Թբիլիսիում, Քիշինևում, Ռիգայում:
Այդ աշխատանքների համար հատկանշական է այն, որ դրանցում հեղինակը գերազանցապես անդրադարձել է մինչ այդ շրջանցված կամ վիճելի թեմաների: Նա վեր է հանել Անդրկովկասում սոցիալիստական հեղափոխության առանձնահատկությունները, ցույց է տվել ազգային-ազատագրական պայքարի տեղը և դերը սոցիալական պայքարի պրոցեսում:
Լ. Ա. Խուրշուդյանի ուսումնասիրությունների շրջանակում առանձնահատուկ տեղ են գրավում ազգային հարցը և, հատկապես, Լեռնային Արցախի պրոբլեմը, որոնք արծարծվել են հետևյալ աշխատություններում՝ «Պատմագիտության միակ չափանիշը ճշմարտությունն է. Լեռնային Ղարաբաղի պրոբլեմի կապակցությամբ Ադրբեջանում ծավալված հակահայկական արշավանքի նոր փուլը և նկրտումները», «Լեռնային Ղարաբաղի պատմության մի քանի հարցեր», «Լեռնային Ղարաբաղ. պատմական տեղեկանք», «Վերակառուցումը և ազգային հարցի լուծման ուղիները» և այլն: Հենվելով հարուստ փաստական նյութերի վրա, հեղինակը համոզիչ կերպով հերքում է Լեռնային Ղարաբաղի պատմության ադրբեջանական կեղծարարների հակագիտական հայեցակարգերը և ցույց տալիս ազգային հարցի ճգնաժամից դուրս գալու ուղիները:
Լ. Ա. Խուրշուդյանի հետաքրքրությունների շրջանակում ուրույն տեղ են զբաղեցնում նաև պատմագրության պրոբլեմին նվիրված հարցերը, որոնք արծարծվել ևվերլուծվել են բազմաթիվ հոդվածներում: Սոցիալիստական հեղափոխության, քաղաքացիական կռիվների, միջազգային իմպերիալիզմի ինտերվենցիայի, բանվորների, զինվորների և գյուղացիների դեպուտատների խորհուրդների, սոցիալիստական շինարարության, ազգային-պետական շինարարության պատմության պատմագրության ուղղությամբ կատարված ուսումնասիրություններում հանրագումարի են բերված խորհրդահայ պատմաբանների՝ կեղծիքների բացահայտման ուղղությամբ կատարած աշխատանքները, և առաջ են քաշված պատմագիտության առաջնահերթ խնդիրները:
Լ. Ա. Խուրշուդյանի հետաքրքրության շրջանակում են գտնվել նաև սոցիալիստական շինարարության և սոցիալիստական մրցության հարցերը: Խորհրդահայ պատմագրության մեջ սոցիալիստական մրցությանը նվիրված առաջին մենագրությունը հրատարակվել է Լ. Ա. Խուրշուդյանի կողմից՝ «Հայաստանում սոցիալիստական մրցության պատմությունից» խորագրով: Այս թեմայով նա ունի նաև մի շարք հոդվածներ:
Լ. Ա. Խուրշուդյանը եղել Հայ ժողովրդի պատմության ակադեմիական հրատարակության 8-րդ հատորի հեղինակային կոլեկտիվի անդամ, նաև՝ 7-րդ հատորի խմբագրական կոլեգիայի անդամ: Նա ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտի «Հայ ժողովրդի պատմության» ռուսերեն քառահատորյակի հեղինակային կոլեկտիվի անդամ էր, գործուն մասնակցություն է ունեցել «Հայկական սովետական հանրագիտարանի», «Հայկական համառոտ հանրագիտարանի», «Հայկական հարց. հանրագիտարանի» ստեղծման գործին, եղել է գիտական հանդեսների խմբագրական կոլեգիաների անդամ, գլխավորել է Պատմաբանների հայկական րնկերությունը։
Ամբիոնի վարիչ աշխատելու տարիներին Լ. Ա. Խուրշուդյանն իրեն դրսևորել է որպես ուսումնադաստիարակչական, գիտահետազոտական աշխատանքների հմուտ կազմակերպիչ, լավ դասախոս: Նրա դասախոսություններն աչքի են ընկել մասնագիտական բարձր մակարդակով, գաղափարական ուղղվածությամբ, գիտական խորությամբ: Այդ մասին է վկայում այն փաստը, որ նրա անմիջական ղեկավարությամբ պաշտպանվել են թեկնածուական ատենախոսություններ: Մեծ գնահատանքի է արժանի նաև այն, որ նրա ղեկավարությամբ ամբիոնը, ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի հետ համատեղ, հրատարակել է հայ ժողովրդի պատմության ուսումնական 25 (քսանհինգ) քարտեզ, հայ ժողովրդի պատմության քառահատոր քրեստոմատիա, պատմական քարտեզների ատլաս և այլն:
Ամբիոնը կազմել է հայ ժողովրդի պատմության բուհական և դպրոցական ծրագրեր, միաժամանակ աշխատանքներ է տարել բուհական երկհատոր և դպրոցական դասագրքեր ստեղծելու ուղղությամբ:
Լ. Ա. Խուրշուդյանը տարել է նաև ակտիվ հասարակական աշխատանք. եղել է ՀԿԿ Երևանի քաղաքային կոմիտեի պլենումի անդամության թեկնածու, Երևանի պետական համալսարանի կուսակցական կոմիտեի անդամ:
Գիտական մեծ վաստակի համար Լ. Ա. Խուրշուդյանը 1990 թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1991–1993 թթ. վարել է ՀՀ ԳԱԱ պատմության և տնտեսագիտության բաժանմունքի ակադեմիկոս - քարտուղարի տեղակալի պաշտոնը, 1996 թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս:

  1. Երևանի պետական համալսարանի 90-ամյա պատմության ֆակուլտետը /Խմբ.՝ Էդիկ Գ. Մինասյան․- Երևան, 2009․- էջ 161։
  2. Երիտասարդ պատմաբան.- Եր., 2009.- թիվ 3։
  3. Լենդրուշ Խուրշուդյան //Պատմա-բանասիրական հանդես.- 1999.- № 1.- էջ 393-394:
  4. Հայկական հարցը, բովանդակությունը, ծագումը, պատմության հիմնական փուլերը.- Եր.: Համազգային հայ կրթական և մշակութային միություն, 1995.- 100 էջ.- Գրախոսություն //Հայոց ցեղասպանության պատմության և պատմագրության հարցեր.- 2001.- № 2.- էջ 3-7:
  5. Խուդավերդյան Կոնստանդին, Մայիլյան Պարսամ. ՀՍՍՀ ԳԱ «Լրաբեր հասարակական գիտությունների» ամսագիր.– Եր., 1977. - № 12. - էջ 104-107.- Գրախոսություն /Սովետական Ռուսաստանը և Հայկական հարցը [1917-1918].- Եր.: Հայաստան, 1977.- 210 էջ:
  6. Խուրշուդյան Լենդրուշ Արշակի /Հայկական սովետական հանրագիտարան.- Եր.: ՀՍՍՀ ԳԱ, Հայկ. սով. հանրագիտարանի գլխ. խմբ., 1979․- Հ. 5.- էջ 103:
  7. Խուրշուդյան Լենդրուշ Արշակի /Հայկական համառոտ հանրագիտարան.- Եր.: Հայկական հանրագիտարանի գլխ. խմբ., 1995.- Հ. 2.- էջ․- 542:
  8. Խուրշուդյան Լենդրուշ Արշակի: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա /Անձնակազմը.- Եր., 2003.- էջ 64:
  9. Խուրշուդյան Լենդրուշ Արշակի: Ով ով է. Հայեր /(Կենսագրական հանրագիտարան).– Եր.: Հայաստանի ԳԱԱ, Հայկական հանրագիտարան. հրատ., 2005.- Հ. 1.- էջ 526:
  10. Միքայելյան Վ. Ա. ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր Հասարակական գիտություններ․- Եր.: ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1959, № 11-12․- էջ 103-109.- Գրախոսություն /Ստեփան Շահումյան: Պետական և պարտիական գործունեությունը 1917-1918 թվականներին․- Եր.: ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1959.- 341 էջ:
  11. Նաջարյան Ե. Սփյուռքահայ կուսակցությունների ներկա գործունեության գիտական ուսումնասիրություն //ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր Հասարակական գիտություններ․- Եր., 1965, № 4․- էջ 133-137.- Գրախոսություն /Սփյուռքահայ կուսակցությունները ժամանակակից էտապում /Մենագրություն․- Եր.: ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1964.- 470 էջ:
  12. Սիմոնյան Հրաչիկ․ Ակադեմիկոս Լենդրուշ Խուրշուդյան։ (Ծննդյան 75-ամյակի առթիվ) /Պատմա-բանասիրական հանդես.- 2002.- № 3.- էջ 303-309:

1955

Первый том сочинений С. Г. Шаумяна: Рецензия: Л. Хуршудян, Ю. Мравян //«Коммунист».- 1955.- 12 ноября.

1956

Ստեփան Շահումյանի կուսակցական և պետական գործունեությունը 1917-1918 թթ. /Թեկնածուական ատենախոսություն.- 1956:

Վ. Ի. Լենինը և Բաքվի Կոմունան: ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր //Հասարակական գիտություններ․- Եր.: ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1956.- № 10.- էջ 3-18:

1957

Բաքվի պրոլետարիատի 1917 թվականի հերոսական պայքարի պատմությունից: ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր //Հասարակական գիտություններ.- Եր.: ՀՍՍՌ ԳԱ հրատ, 1957․- № 5․- էջ 3-16:

С. Г. Шаумян в борьбе за победу советской власти в Закавказье //Сб. статей "Под знаменем Великого Октября".- Ер.: Изд. АН Арм. ССР, 1957.

1958

Ստ. Շահումյանի պետական գործունեությունը //Սովետական Հայաստան.- 1958.- 11 հոկտեմբերի:

Բոցաշունչ ռևոլյուցիոները: (Ս. Գ. Շահումյանի ծննդյան 80-ամյակի առթիվ): //Սովետական Հայաստան․- 1958.- № 10․- էջ 11-13:

С. Г. Шаумян /Избранные произведения в двух томах.– М.: Госполитиздат, 1958․- Т. 1. - 558 с.; Т. 2.- 412 с․- Գրախոսություն //ՀՍՍՀ ԳԱ Պատմա-բանասիրական հանդես․- 1958.- № 2․- էջ 299-305:

1959

Գիտական սեսիա՝ նվիրված Հոկտեմբերյան սոցիալիստական Մեծ ռևոլյուցիայի պրոբլեմների ուսումնասիրությանը Անդրկովկասում //ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր հասարակական գիտությունների.- 1959.- № 3.- էջ 85-91:

Ստեփան Շահումյան /Պետական և պարտիական գործունեությունը 1917-1918 թվականներին.- Եր.: ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1959.- 342 էջ:

1960

Միջազգային կոմունիստական շարժումը ժամանակակից էտապում.- Եր.: ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1960.- 93 էջ:

1961

Հայաստանում սոցիալիստական մրցության պատմությունից (1928-1932 թթ.) /Մենագրություն.- Եր.: ՀՍՍՌ ԳԱ, 1961.- 112 էջ:

Մայիսյան ապստամբությունը Հայաստանում (1920) /Լ․ Խուրշուդյան, Հ. Կարապետյան․- Եր.: ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1961․- 337 էջ․- Գրախոսություն //ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր. Հասարակական գիտություններ.- Եր.: ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1961.- № 12, էջ 85-88:
1964

Սփյուռքահայ կուսակցությունները ժամանակակից էտապում /Մենագրություն․- Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1964.- 468 էջ:

Երևան. ուրվագիծ քաղաքի պատմության, էկոնոմիկայի և կուլտուրայի /Լ․ Խուրշուդյան, Ա. Սիմոնյան.- Եր.: ԵՊՀ հրատ., 1963.- 545 էջ․- Գրախոսություն //ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր. Հասարակական գիտություններ.- Եր.: ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1964․- № 5․- էջ 81-83:

1965

Комсомол Закавказья в борьбе за победу и упрочение Советской власти /Л. Хуршудян, Г. Аветисян․- Ер.: Изд. АН Арм.ССР, 1964.- 488 с.- Рецензия //Историко-филологический журнал АН Арм. ССР․- 1965․- № 1․- С. 314-317.

Историография истории Советской Армении։ Л. Хуршудян, К. Худавердян //Историко-филологический журнал АН Арм. ССР․- 1965․- № 3․- С. 111-124.

1966

Սփյուռքահայ կուսակցությունները ժամանակակից էտապում /Դոկտորական ատենախոսություն․- 1966:

Проблема истории установления Советской власти и гражданской войны в Армении в советской армянской историографии։ Л. Хуршудян, К. Худавердян //Историко-филологический журнал АН Арм. ССР․- 1966․- № 3․- С. 95-106.

1968

Очерк армянской советской историографии.– Москва, 1968.

1970

Հայ ժողովրդի պատմություն /ՀՍՍՀ ԳԱ Պատմության ին-տ.- Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1970․- Հ. 8․- 579 էջ, 6 քարտեզ:

Հոկտեմբերյան հեղափոխությունը և Կովկասյան բանակը․- Գրախոսություն« //Սովետական Հայաստան․- 1970․- № 214, 13 սեպտեմբերի․- էջ 3:

Սարդարապատի հերոսամարտը //Գրական թերթ․- 1970․- № 52, 25 դեկտեմբերի.- էջ 2:

1971

Победа советской власти в Закавказье.- Тбилиси: Изд. Мецниереба, Груз. ССР, 1971.- 682 с.

1972

Советская армянская историография //Информбюллетень проблемной Комиссии многостороннего сотрудничества АН соцстран «История Великого октября»․- М., 1972․- № 4.

1973

Կուսակցության ղեկավար դերի աճը կոմունիստական շինարարության արդի էտապում /Լ․ Խուրշուդյան, Ռ. Մովսիսյան․- Եր.: ԵՊՀ հրատ., 1972.- 300 էջ.- Գրախոսություն //ՀՍՍՀ ԳԱ. Լրաբեր հասարակական գիտությունների․- 1973.- № 5․- էջ 104-107:

1974

Октябрьская революция и национально-освободительная борьба армянского народа //Тезисы докладов Всесоюзной научной сессии․- Ер․, 1974․- С. 66-68.

1977

Սովետական Ռուսաստանը և Հայկական հարցը /[1917-1918]․- Եր.: Հայաստան, 1977.- 211 էջ:

К вопросу о революционной ситуации в Закавказье //Сб. статей "Октябрь– новая заря человечества"․- Ер.: Изд. ЕрГУ, 1977.

1978

Հայ ժողովրդի պատմության դասընթացի գործնական պարապմունքների թեմաներ և գրականություն /Կազմող՝ Լենդրուշ Խուրշուդյան, Երևան, 1978.- 33 էջ։

Կոմունիստական կուսակցության և սովետական պետության ականավոր գործիչը։ (Ստ. Շահումյանի 100-ամյակին) //Բանբեր Երևանի համալսարանի․- 1978․- № 3․- էջ 3-20:

Незабываемые дни Бакинской коммуны //Коммунист․- 1978․- № 270, 21 ноября․- С. 2.

1979

Ծրագիր հայ ժողովրդի պատմության /Խմբ.՝ Լենդրուշ Խուրշուդյան․- Երևան, 1979.- 80 էջ։

Проблема истории установления Советской власти в Армении в советской историографии: Л. Хуршудян, К. Худавердян //Сб. статей "Установление Советской власти в национальных районах России"․- Кишинев, 1979.

1980

Հայ ժողովրդական կուսակցություն (ՀԺԿ) /Հայկական սովետական հանրագիտարան․- Եր․, 1980․- Հ. 6․- էջ 125:

Քաղաքների զարգացումը Սովետական Հայաստանում 1920-1970 /Լ. Խուրշուդյան, Կ. Կոզմոյան.- Եր.: ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1977.- 358 էջ ․- Գրախոսություն /Գիտական լուրջ ավանդ //Սովետական Հայաստան․- 1980.- № 4․- էջ 11:

В. И. Ленин и пролетарский интернационализм в революционном молодежном движении /Л. Хуршудян, Г. Аветисян․- Ер.: Изд-во АН Арм. ССР, 1979.- 369 с.- Գրախոսություն /Վ. Ի. Լենինը և պրոլետարական ինտերնացիոնալիզմը երիտասարդական հեղափոխական շարժման մեջ //Սովետական Հայաստան.- 1980.- № 113, 14 մայիսի․- էջ 2:

Армянские политические партии. Некоторые вопросы истории и идеологии: Л. Хуршудян, К. Худавердян //Сб. статей "Непролетарские партии и организации национальных районов России в Октябрьской революции и гражданской войне"․- М․, 1980.

Крах политики и идеологии армянских политических партий в 1917-1921 гг.: Л. Хуршудян, К. Худавердян //Сб. статей "Буржуазные и мелкобуржуазные партии России в Октябрьской революции и гражданской войне"․- М․, 1980.

Советская армянская историография Великого октября последнего десятилетия (1968-1977 гг.): Л. Хуршудян, К. Худавердян, Ц. Агаян //Сб. статей "Великий октябрь в советской и зарубежной исторической литературе"․- Тбилиси, 1980.

1981

Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա /Խմբ.՝ Գ. Սարգսյան, Լ. Խուրշուդյան․- Եր.: ԵՊՀ հրատ., 1981․- [Հ. 1].- 944 էջ:

Материалы декрета Совнаркома Советской России "О Турецкой Армении" //Вестник архивов Армении․- 1981.- № 2.

Советская армянская историография Великого октября последнего десятилетия (1968-1977 гг.) /Л. Хуршудян, К. Худавердян, Ц. Агаян.- Берлин.: Изд. АН ГДР, 1981.

1982

Ազգային-պետական շինարարության պատմության պրոբլեմը սովետահայ պատմագիտության մեջ: Լ. Խուրշուդյան, Կ. Խուդավերդյան //Լրաբեր հասարակական գիտությունների․- 1982.- № 10․- էջ 3-12:

«Հայ ժողովրդի պատմության» ակադեմիական հրատարակության վեցերորդ հատորը․- Գրախոսություն //Սովետական Հայաստան.- 1982.- № 96, 27 ապրիլի․- էջ 3:

Вопросы национально-государственного строительства в советской армянской историографии: Л. Хуршудян, К. Худавердян //Сб. статей "Великий октябрь и решение национального вопроса"․- Ер.: Изд. АН Арм. ССР, 1982.

Кризис современной армянской зарубежной историографии: Л. Хуршудян, К. Худавердян //Сб. статей "Вопросы идеологической борьбы на современном этапе"․- Ер.: Изд. АН Арм. ССР, 1982.- с. 197-209.

Освещение политики и идеологии партии Дашнакцутюн в советской историографии: Л. Хуршудян, К. Худавердян //Сб. статей "Великий октябрь и непролетарские партии"․- М․, 1982․- С. 242-253.

1983

Գ. Գալոյան. Պատմության քառուղիներում /Ազատագրված ժողովրդի վերածնունդը.- Եր.: Հայաստան, 1982.- 460 էջ․- Գրախոսություն /Պատմության քառուղիներում //Գրական թերթ.- 1983.- № 41, 30 սեպտեմբերի․- էջ 2-3:

Историография истории гражданской войны в Армении в 1921 году: Л. Хуршудян, К. Худавердян //Сб. статей "Историография гражданской войны и империалистической интервенции (1918-1920 гг.)".- М․, 1983.

Проблемы истории национально-государственного строительства в советской армянской историографии: Л. Хуршудян, К. Худавердян //Информационный бюллетень Проблемной комиссии многостороннего сотрудничества АН соцстран․- М․, 1983.

1984

Սահմանադիր-ռամկավար կուսակցություն (ՍՌԿ) /Հայկական սովետական հանրագիտարան. – Եր․, 1984․- Հ. 10․- էջ 142:

1985

Հայ քաղաքական կուսակցությունների պատմության և գաղափարախոսության մի քանի հարցեր.- Եր., 1985:

«Հայ ժողովրդի պատմության» բազմահատորյակը․- Գրախոսություն //Սովետական Հայաստան //Լ. Խուրշուդյան, Ն. Սարուխանյան.- 1985․- № 224, 29 սեպտեմբերի.- էջ 3:

Ծրագիր հայ ժողովրդի պատմության։ ԵՊՀ և մանկավարժական ինստիտուտների համար /Կազմ.՝ Շ. Թ. Թորոսյան և ուրիշն., Խմբ.՝ Լ. Ա. Խուրշուդյան, ՀԽՍՀ Բարձր. և միջն. մասնագիտ. կրթ. մին.- Եր.: ԵՊՀ հրատ., 1985։

Советы в Армении: некоторые вопросы истории и историографии: Л. Хуршудян, К. Худавердян //Сб. статей «Советы национальных районов России. 1917-1922»․- Рига: Изд. Зинатне, 1985․- С. 253-258.

1986

Թուրքական ինտերվենցիան Անդրկովկաս 1918 թ. և ինքնապաշտպանական կռիվները /Ա. Հարությունյան.- Եր.: ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1984․- 356 էջ․- Գրախոսություն //Սովետական Հայաստան.- 1986․-№ 30, 4 փետրվարի.- էջ 2:

1987

Հայաստանի ոչ պրոլետարական կուսակցությունների գաղափարական-քաղաքական և կազմակերպական կրախը (1920-1921 թթ.) /Հայաստանում սովետական իշխանության ամրապնդման պատմության մի քանի հարցեր[Ժողովածու].– Եր.: ԵՊՀ հրատ., 1987․- էջ 185-225.

Հայաստանում սովետական իշխանության ամրապնդման պատմության մի քանի հարցեր (1920–1922 թթ.).- Երևան, 1987.- 292 էջ։

Декрет Совнаркома РСФСР «О Турецкой Армении» //Вестник ЕрГУ․- 1987.- № 3.

1988

«Դաշնակցություն» կուսակցության քաղաքականության լուսաբանումը սովետական պատմագրության մեջ.- Եր., 1988:

Ճշմարտացի պատմական գիտությունը՝ վերակառուցման գործոն //Երեկոյան Երևան.- 1988.- 5 օգոստոսի:

Ստալինը և Հայկական հարցը //Երեկոյան Երևան.- 1988.- 14 հունիսի:

К вопросу о ленинской оценке социальной сущности партии Дашнакцутюн. ՀՍՍՀ ԳԱ //Լրաբեր հասարակական գիտությունների․- 1988.- № 7․- էջ 12-31:

Нагорный Карабах /Историческая справка.- Ер.: Изд. АН Арм. ССР, 1988․- 94 с.

На перепутьях борьбы за существование: Рецензия //В мире книг.- 1988.- 24 апреля.

Некоторые вопросы истории Нагорного Карабаха: Л. Хуршудян, В. Микаелян //Լրաբեր հասարակական գիտությունների․- 1988.- № 4.- էջ 43-56.

Некоторые вопросы истории Нагорного Карабаха.- Ер.: Б. и., 1988.

Связав судьбу с перестройкой //Комсомолец.- 1988.- 16 июня.

1989

Գոյատևման պայքարի քառուղիներում.- Եր.: «Հայաստան», 1989։

Ո՞ր ժառանգությունից չենք հրաժարվում: Ինչպես է հիմնվել համալսարանը: Լ. Խուրշուդյան, Պ. Հովհաննիսյան //Խորհրդային Հայաստան.- 1989.- 16 մայիսի, № 117․- էջ 3:

1918 թ. մայիսի 28-ը՝ հայկական պետականության վերականգնման օր //Խորհրդային Հայաստան.- 1989.- 28 մայիսի, № 128․- էջ 2-3:

1918-1920 թթ. հայկական պետականության և եռագույն դրոշի գնահատության հարցի շուրջը //Երեկոյան Երևան.- 1989.- № 111, 11 մայիսի.- էջ 3-4:

Ճշմարտությունը Լեռնային Ղարաբաղի մասին: Լ. Խուրշուդյան, Վ. Միքայելյան //Նոր կյանք.- 1989.- 23 նոյեմբերի:

Վերակառուցում. հայ ժողովրդի պատմության մի քանի հարցեր: Լ. Խուրշուդյան, Վ. Բարխուդարյան //Խորհրդային Հայաստան.- 1989.- 14, 16 հուլիսի:

Վերակառուցումը և ազգային հարցի լուծման ուղիները //Երեկոյան Երևան.- 1989.- 13 ապրիլի.- № 89․- էջ 3-4:

Истина– единственный критерий исторической науки /Причины и цели нового этапа антиармянской кампании, развернувшейся в Азербайджане в связи с проблемой Нагорного Карабаха․- Ер.: Изд. ЕрГУ, 1989․- 47 с.

Национальный вопрос: вчера и сегодня //Коммунист.- 1989.- 2 июня.- № 130․- С. 6.

Ю. Г. Барсегов. Право на самоопределение-основа демократического решения межнациональных проблем: К проблеме Нагорного Карабаха․- Ер.: Изд. «Айастан», 1989․- 104 с.

1993

Պատմաբանների հայկական ընկերության որոշումը Հայաստանի Հանրապետությունում հայոց պատմության դպրոցական նոր դասագրքերի և ծրագրերի ստեղծման վիճակի մասին //Լրաբեր հասարակական գիտությունների.- 1993.- № 1.- էջ 155-158:

1994

Արցախի պատմությունը սկզբից մինչև մեր օրերը.- Եր.: Մ. Վարանդեան, 1994։

1995

Հայկական հարցը: Բովանդակությունը, ծագումը, պատմության հիմնական փուլերը.– Եր.: Համազգ. հայ կրթ. մշակութ. միության հրատ., 1995.- 100 էջ:

1996

Ընդհանուր պատմություն։ Ձեռնարկ բուհ ընդունվողների համար։ Ընդունելության քննության հարցեր և պատասխաններ.- Եր.: Նոր դպրոց, 1996։

1997

Արցախյան գոյապայքարի տարեգրություն /Բ. Ա. Ուլուբաբյան, խմբ.՝ Լ. Ա. Խուրշուդյան.- Եր.: Ա. հ., 1997:

1999

1918 թ. Մայիսյան հերոսամարտերը և Հայաստանի Հանրապետության պատմական նշանակությունն ու դասերը //Պատմա-բանասիրական հանդես.- 1999.- № 2-3.- էջ 27-38:

Հայոց ազգային գաղափարախոսություն․- Եր.: Զանգակ-97, 1999․- 283 էջ:

2000

Բակուր, Շուշի բերդաքաղաքը: (Պատմությունը մինչև 1920թ.) /Խմբ.՝ Բ. Ուլուբաբյան, Լ. Խուրշուդյան: Անգլերեն տեքստի թարգմ.՝ Գ. Մուրադյան.- Եր.: ԵՊՀ հրատ., 2000.- 350 էջ:

Ծրագիր հայոց պատմության /Լ. Խուրշուդյան, Հ. Սիմոնյան.- Եր.: Երևանի համալս. հրատ., 2000:

2002

Հայաստանի բաժանումը 1920 թվականին /Երևանի պետ. համալս.- Եր.: Եր. համալս. հրատ., 2002.- 315 էջ, 1 թ. դիմանկ.:

2017

Հայաստանի բաժանումը 1920 թվականին: Մենագրություն /2-րդ հրատ.- Եր.: ԵՊՀ հրատ., 2017․- 352 էջ: